Ոստիկաններ

Հայաստանում 59 քաղաքացի կորոնավիրուսից բուժվում են ոստիկանության հոսպիտալում

127
(Թարմացված է 17:22 23.03.2020)
ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը վստահեցնում է, որ հոսպիտալում բուժվողների մեջ ոստիկաններ չկան։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ոստիկանության հոսպիտալը ևս ներգրավվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրին։

«Այս պահին ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսից բուժվում է 59 քաղաքացի»,- ասաց նա։

Նշված քաղաքացիների թվում, ըստ նրա, ոստիկաններ չկան։ Փոխոստիկանապետը հայտնեց, որ ոստիկանների շարքերում եղել են կորոնավիրուսի թեստ հանձնողներ, բայց նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել։

Մինչ այդ փոխոստիկանապետը նաև հայտնել էր, որ կան մեկուսացման մեջ գտնվող ոստիկաններ, իսկ նրանցից մեկն այս պահին ընտանիքով մեկուսացված է Ծաղկաձորում։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ քաղաքացիները բուժվում են կորոնավիրուսից։

Նրա խոսքով` Երևանում այս պահին նման 5 բուժհաստատություն կա, ևս երկուսը՝ մարզերում։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է հաստատվել։ Հիվանդներից 2–ն առողջացել ու դուրս են գրվել։

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան

127
թեգերը:
Հայկ Մհրյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (775)
Ըստ թեմայի
Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել
Չինաստանը Հայաստանին բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխման սարքեր կտրամադրի
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով. լուսանկարներ
Կորոնավիրուսը մոռացության է մատնել կանանց միամսյակն ու զրոյացրել ծաղկի բիզնեսը
«Արմենիան» կասեցված չվերթերի գումարի դիմաց վաուչերներ է առաջարկում
հիվանդանոց

Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է

18
Կորոնավիրուսի հետևանքով մահացածներից ամենաերիտասարդը կին է, ամենամեծը` տղամարդ։ Կանանցից մեկը խրոնիկկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 7–ը մահացել են։ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանցից 7-ը տղամարդ են, 3-ը կին։

«Մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

18
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (775)
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

108
(Թարմացված է 11:00 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ (+442), կատարվել է 56042 թեստավորում (+1111), առողջացել են վարակվածներից 3297–ը (+10)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

108
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (775)
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը