00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրում ու հորդորում են. ինչպես է կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանությունը

© Sputnik / Andranik GhazaryanКонтрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир
Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ դրության ամբողջ ընթացքում ՀՀ տարածքում 115 հուղարկավորություն է կատարվել, և դրանց ընթացքում պահպանվել է 20 հոգուց ավել չմասնակցելու՝ պարետի ցուցումը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ոստիկանությունն արտակարգ դրությամբ պայմանավորված ու պարետի ցուցումով` գործունեության ժամանակավոր դադարեցման մասին ծանուցումներ է ուղարկել հայաստանյան 1351 սուբյեկտի։ Լրագրողներին տեղեկությունը հաղորդեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել

Նրա խոսքով` դրանցից 1133-ը զվարճանքի ու ժամանցի վայրեր են, 126-ը՝ հուղարկավորությունների կազմակերպման ու իրականացման ծառայություններ մատուցող ընկերություններ։

«12 ժամ առաջ մենք սկսում ենք տեղեկություններ ստանալ այն տնտեսվարող ընկերություններից, որոնք իրականացնում են հուղարկավորություն, և պահպանում ենք 20 հոգուց ոչ ավել հավաքվելու պահանջը, որպեսզի կարողանանք բացառել վարակի տարածումը»,- ասաց Մհրյանը։

Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնների փակվելուն ու տոնավաճառների՝ աշխատանքը չդադարեցնելուն, Մհրյանը նշեց, որ ոստիկանությունը գործում է ըստ պարետի ցուցումների, և տոնավաճառների գործելու մասին տեղեկություն չունի։

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը կարող է շատ ավելի երկար տևել. Փաշինյան

Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Հայաստանում կան նաև մեկուսացված ու ինքնամեկուսացած ոստիկաններ. փոխոստիկանապետ

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նաև ԶԼՄ-ների ու սոցիալական կայքերի օգտատերերի հրապարակումների նկատմամբ։ Մհրյանը հայտնեց, որ կան հատուկ մասնագետներ, որոնք հրապարակված տեղեկությունները մանրակրկիտ ուսումնասիրում են, և խուճապ առաջացնող տեղեկություններ հայտնաբերելու դեպքում արագ արձագանքում։

Դրանից հետո արդեն ոստիկանությունը «խնդրում ու հորդորում է», որպեսզի պաշտոնական տեղեկատվությանն ու պարետի ցուցումներին հակասող հրապարակումները հեռացվեց կայքերից։

Մինչ օրս նման հորդոր կամ խնդրանք ոստիկանությունից ստացել է 22 լրատվամիջոց, իսկ օգտատերերի թիվը Մհրյանը չհայտնեց՝ խոստանալով հրապարակել ավելի ուշ։

Չինաստանը Հայաստանին բժշկական արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխման սարքեր կտրամադրի

Լրահոս
0