00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի էլեկտրասնուցման համար կարևոր գիծն արդեն գործում է

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցЛинии электропередачи в окрестностях Иркутска
Линии электропередачи в окрестностях Иркутска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գիծը կբարձրացնի Հայաստանի, ինչպես նաև` Իրան մատակարարվող հոսանքի հուսալիությունը: Այժմ հերթը նոր գծերինն է՝ արդեն տարածաշրջանային նշանակության:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման  նոր գիծն արդեն միացվել է ցանցին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ՓԲԸ տնօրենի խորհրդական Գարուշ Նազարյանը:

Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Ադրբեջանը զրկվել է լույսից. Ալիևը վերահսկում է իրավիճակը

220 կՎ լարման գիծը կապում է երկրի կենտրոնում գտնվող Հրազդանի ՋԷԿ-ը  հարավում գտնվող Որոտանի կասկադ ՀԷԿ-ի հետ: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում: Նոր գիծը կնվազեցնի և՛ էլեկտրաէներգիայի կորուստը (լարերի կտրվածքի մակերեսի մեծության շնորհիվ) և՛ վթարային անջատումների վտանգը: Կաճի դեպի Իրան թողունակությունը և մատակարարումների հուսալիությունը:

230 կմ երկարություն ունեցող նոր գիծը կառուցել են հին գծին զուգահեռ: Հինն արդեն 45-50 տարի է` ինչ ծառայում է:

Շինարարությունն իրականացրել է Kalpataru Power Transmission Ltd հնդկական ընկերությունը: Գիծը գործում է 2017 թվականի նոյեմբերից, իսկ փոքր տեխնիկական հարցերը կլուծեն մոտ ժամանակում:

Մեկ այլ խոշոր ԷՀԳ դեպի Իրան դեռ կառուցվում է, ևս մեկը՝ դեպի Վրաստան, նախագծման փուլում է:

Դեպի Իրան 400 կՎ լարում ունեցող ԷՀԳ-ի շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2019 թվականին: Աշխատանքները կիսով չափ արված են, գիծը կառուցում է իրանական Sunir ընկերությունը, ֆինանսավորում՝ Իրանի կառավարությունը: Գծի հետ մեկտեղ պետք է նաև 2 ենթակայան կառուցվի՝ Դդմաշենում ու Նորավանում:

Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողտվությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Ինչպես են Երևանում 400 հազար տոննա աղբից էլեկտրականություն ստանալու

Իսկ դեպի Վրաստան գծի շինարարության մասին դեռ մտածում են: Նրա համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ էր, սակայն փոփոխման կարիք կա:

«Բարձրավոլտ էլցանցերի կառավարումը «Տաշիր գրուպից» վերադարձել  է ՀՀ կառավարությանը: Այժմ մենք նորից ենք ուզում ուսումնասիրել նախագծի տարբերակներն ու լավագույն լուծումը գտնել», — հավելեց Նազարյանը:

Գաղափարը նույնն է մնում՝ ընդլայնել միջանցքը Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման համար: Դրա համար երկու երկրների էներգահամակարգերը մեկուսացված ռեժիմից կտեղափոխեն զուգահեռ ասինխրոն ռեժիմ:

Հայաստանը գարնանը փոքր ծավալներով էլեկտրականություն է ստանում Վրաստանից (երբ վրացական ՀԷԿ-երը էներգիայի ավելցուկ են ունենում): Իսկ ամռանն ու աշնանը, նույնպես փոքր քանակներով մատակարարում է հակառակ ուղղությամբ:  Այժմ, փոխանակումը հաստատելու համար, կողմերը ստիպված են լինում իրենց էներգահամակարգերում սինխրոն աշխատանքի «կղզյակներ» ստեղծել: Այժմ Հայաստանում ուզում են 500 Կվ լարումով նոր ԷՀԳ անցկացնել և ենթակայան կառուցել հաստատուն հոսանքի ապահովմամբ: Դրա շնորհիվ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման թողունակությունն ուզում են եռակի-քառակի անգամ մեծացնել ներկայիս 200 ՄՎտ-ից:

Բոլոր այս նախագծերը մեծապես կընդլայնեն Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը:

Լրահոս
0