00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են Երևանում 400 հազար տոննա աղբից էլեկտրականություն ստանալու

© Sputnik / Asatur YesayantsМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր աղբանոցում ուզում են կենսագազով փոքր էլեկտրակայան հիմնել, որը կմիացվի ընդհանուր ցանցին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երևանում նոր աղբանոցի կառուցման մրցույթը պետք է հայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Զավեշտ և իրականություն. երևանյան աղբանոցի բնակիչներին ավելի վատ կյանք չի սպառնում

Նոր աղբանոցում կենսագազը հավաքելու սարք է տեղադրվելու և 1 մեգավատանոց գեներատոր, որը գազից էլեկտրականություն է ստանալու։

Մրցութային փաթեթը պատրաստել է «GMCS-Պրահա» ընկերությունը։ Կառուցումը ֆինանսավորելու են եվրոպական կառույցները, ֆինանսավորումը կկազմի 24 միլիոն եվրո։ Ութ միլիոն եվրոյի չափով վարկեր կտրամադրեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը։ Եվս ութ միլիոն դրամաշնորհ կտրամադրի Եվրոպական հանձնաժողովը` եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում։

«Հիմա մենք ՎԶԵԲ-ի հետ քննարկում ենք մրցույթի ապագա հաղթողների հետ պայմանագրի ձևը։ Եթե այդ իրավական հարցերը վերջնականապես լուծվեն, ապա մեկ ամսվա ընթացքում կարելի է կառուցման մրցույթ հայտարարել», — հայտնեց Նիկոյանը։

Եվս երկու ամսից քաղաքապետարանը կամփոփի մրցույթը։ Այդ տվյալները կուղարկվեն Լոնդոն` ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդ։ Այստեղ հայտը կքննարկեն մեկից վեց ամսվա ընթացքում։

Նոր աղբանոցի երկու հատվածները միասին մոտ 10 տարի կծառայեն։ Դրանից հետո ուզում են ևս երեք հատված կառուցել` 5 տարվա «ծառայության» ժամկետով։ Առաջին երկու տարածքները մոտ 13 հա տարածք կզբաղեցնեն (ներկայիս Նուբարաշենի աղբանոցը մոտ 30 հա է զբաղեցնում)։

Քաղաքապետարանի ունեցած հաշվարկներով` մայրաքաղաքում տարեկան 350 հազար տոննա աղբ է հավաքվում։ Իսկ հաշվի առնելով, որ աղբը նաև մերձակա բնակավայրերից են բերում, այնտեղ ընդհանուր առմամբ 400 հազար տոննա աղբ է հավաքվում։

«Ուզում ենք մեկ մեգավատանոց գեներատոր տեղադրել։ Ճիշտ է` դա շատ մոտավոր գնահատական է, քանի որ չգիտենք` որտեղ ու որքան կենսագազ է այնտեղ հավաքվում։ Մանրամասները կպարզենք աղբանոցի օպերատորի հետ աշխատելիս», — ասա Նիկոյանը։

Կենսագազի կայանից ստացած էլեկտրականությամբ ուզում են նախևառաջ լուսավորել այդ տարածքն ու օժանդակ շենքերը, իսկ ավելցուկը` վաճառել ցանցին։

Քաղաքապետարանը դեռ չի որոշել` մարդիկ աղբի համար ավելի շատ գումար կվճարեն, թե ոչ։ Ամեն դեպքում աղբահանությամբ զբաղվելու է նույն «Սանիթեք» ընկերությունը, իսկ աղբանոցի օպերատորը միայն ընդունելու է աղբը։ Բնականաբար, ոչ անվճար։ Իսկ թե որքան գումար կպահանջի, ու կփոխվի արդյոք աղբի համար վճարը, ցույց կտա մրցույթը։

Լրահոս
0