00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ադրբեջանական խառնաշփոթ կամ ինչու են «յուղ լցնում» արցախյան դոշաբի մեջ

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցГипермаркет "Лента" в Великом Новгороде
Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանները շարունակում են ուրախացնել պատվավոր հանրությանը, յուրաքանչյուրն իր ամպլուայում է։

Ճիշտ է` եթե արևելյան հարևանի առաջացրած ծիծաղն արդեն սովորական է դարձել, բայց շուտով կձանձրացնի և կդադարի ծիծաղելի լինել, ապա արևմտյան հարևանն իրեն այնպես է պահում, որ նման ուրախությունը կարող է վերածվել արցունքների։ Ընդ որում` ամբողջ մոլորակի։

Այսպես, Ադրբեջանը, չդավաճանելով սեփական ոգուն, վերջերս բորբոքվել էր Մոսկվայի սուպերմարկետներից մեկում վաճառվող ապրանքների պիտակների պատճառով։ Ադրբեջանցիների խումբը տնօրինությունից պահանջել էր դարակներից հանել դոշաբը։ Պատճառը պիտակների վրա գրված «Արցախ» բառն էր։

Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական խառնաշփոթ կամ ինչու են «յուղ լցնում» արցախյան դոշաբի մեջ

Հիշենք, թե ինչպես էին ոչ վաղ անցյալում ադրբեջանցիներն օդանավում աղմուկ բարձրացրել մենյուում նշված «հնդկահավ` հայկական ձևով» անմեղ ձևակերպման պատճառով։ Թվում էր, թե ի՞նչ կա դրա մեջ։ Դուր չի գալի՞ս հնդկահավը` ելնելով հայրենասիրական նկատառումներից, մի՛ կեր։ Բայց Հայաստանի մասին ցանկացած հիշատակում ցանկացած համատեքստում պաշտոնական քարոզչությամբ լցված գլուխներում այնպիսի հակակրանք է առաջացնում, որ այդ գլուխները նույնիսկ ուտել չեն կարողանում։ Ձևափոխում եմ հայտնի ֆիլմի արտահայտությունը և ներողություն խնդրում նույնաբանության համար։

Դոշաբն ինչպես վաճառվել էր, այնպես էլ կվաճառվի։ Ճիշտ նույն կերպ կգործեն Հայաստանի և Արցախի տաղավարները բոլոր ցուցահանդեսներում և փառատոներում, անկախ նրանից, որ նորաձև համաճարակ է դարձել աշխարհով մեկ սկանդալներ անելը։ Ոչ մի կերպ չեն հանգստանում։

Բայց ինչպես հանգստանան, եթե դպրոցական նստարանից սկսած` պետական մակարդակով ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, իսկ մանկապարտեզներում սովորեցնում են «հայրենասիրական» երգեր, որոնք կոչ են անում սպանել հայերին։ Եթե դա կոչվում է հայրենասիրություն, ապա ծանր դեպք է։ Հիշում եմ` նման մեկից ամբողջ աշխարհի հետ հազիվ գլուխ հանեցինք 70 տարի առաջ։

Կամ ահա ադրբեջանցի ոճաբան Շաֆագ Նովրուզովան Նյու Յորքում վարպետության դասի հրավեր է ստացել հայտնի գործընկեր, ամերիկահայ Էլիս Աթախանյանից։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի արտահայտություններով են Նովրուզովային ողողել հայրենակիցները, եթե այդ մասին նույնիսկ այնտեղի մամուլն է գրում էվֆեմիզմներով։ Ես ինքս չհամարձակվեցի կարդալ այդ ամենը` բնական մարդկային խորշանքի հասկանալի պատճառներով։

Стилист Шафаг Новрузова - Sputnik Արմենիա
Ոճաբանի սխալը. ինչպես հայերը կրկին զայրացրին ադրբեջանցիներին

Բացի այդ, Հայաստանի ոսկի արդյունահանող ընկերությունները, պարզվում է, արդյունաբերական թափոններով ադրբեջանցիների ցեղասպանություն են իրականացնում։ Այն էլ Իրանում, որտեղ իբր հին ադրբեջանական հողերի վրա, որոնք, չգիտես ինչու, գտնվում են Իրանի կազմում, նենգ հայ ոսկի արդյունահանողներն ուղղորդում են իրենց թափոնները։ Իհարկե, իրենց ձեռնարկությունների թափոնները։

Ճիշտ է` անհասկանալի է, թե ինչու է Իրանը լռում, երբ ոչնչացնում են նրա քաղաքացիներին։ Ինչպե՞ս կարող էին այդ հզոր երկրի (առանց չակերտների) համապատասխան մարմինները նման բանը բաց թողնել։

Քանի դեռ մենք էլ ենք տարակուսանքի մեջ, արևմտյան հարևանի նախագահն ավելի վտանգավոր է զվարճացնում։ Սկզբում սկանդալ է բարձրացրել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշման թեմայով` սովորույթի համաձայն սպառնալով բոլորին, անտեսելով պաշտոնները։ Միաժամանակ մոռացել է, որ Թրամփից առաջ է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես դա հետևում է թուրքական Cumhuriyet թերթից։

Թերթը որպես ապացույց ներկայացնում է թուրք-իսրայելական պայմանագրի սքրինշոթը` 2010թ-ին Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից «Ազատության նավատորմը» զավթելու հետ կապված հակամարտությունը կարգավորելու մասին։ Պայմանագիրն ամրագրում է համաձայնությունը` որպես Իսրայելի կողմից փոխհատուցում, և 6-րդ կետի տակ նշված է հետևյալը. «2016թ-ի հունիսի 26-ին Անկարայի և Երուսաղեմի միջև ձեռք բերված համաձայնությունը կազմված է երեք լեզվով` թուրքերեն, եբրայերեն և անգլերեն։ Ըմբռնումներում տարբերություն առաջանալու դեպքում առավելություն ունի անգլիական տարբերակը»։

Իսկ հետո Էրդողանը գնում է Հունաստան և սկսում կոպտել այդ երկրի նախագահին ու վարչապետին։ Նրա կարծիքով` Հունաստանում մզկիթները քիչ են, և թուրքերը նույնիսկ ինչ-որ սրբավայրեր ունեն Էգեյան ծովի կղզիներում։

Премьер министр Греции Алексис Ципрас и Президент Турции Реджеп Тайип Эрдоган на совместной пресс-конференции /7 декабря 2017/. Афины, Греция - Sputnik Արմենիա
Էրդողանը դժգոհ է Հունաստանից. մզկիթները քիչ են

Չգիտես` ծիծաղես, թե լացես. հունական արշիպելագի կղզիներում` թուրքական սրբավայրեր, որոնք անուն առ անուն նշել է դեռ Հոմերը… Եվ դրանից հետո Էրդողանն առանց տատանվելու բարձրացնում է Լոզանի պայմանագիրը վերանայելու հարցը, որով որոշվել են Թուրքիայի նոր սահմանները` իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության անկումը և, մասնավորապես, Էգեյան ծովի կղզիների մեծամասնությունը վերադարձվել է Հունաստանին։

Պետք է գնահատել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ինքնատիրապետումը, որը հայտարարել է, թե Լոզանի խաղաղության պայմանագիրը քննարկման ենթակա չէ և վերանայելու կարիք չունի։

Եվ կրկին Էրդողանը ձևացնում է, որ չգիտի մի կապոց փաստաթղթերի մասին, որոնց իրագործումը բոլորովին չի բխում իր շահերից, օրինակ Սևրի պայմանագիրը։ Այն, որը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, որտեղ պահպանվել են բազմաթիվ սրբավայրեր, ու դրանց շարքում, կարծես, թուրքական ոչ մի սրբավայր չկա։

Ի դեպ, եթե պետք է վերանայել Լոզանի պայմանագիրը, ապա պետք է վերանայել նաև Հայաստանին վերաբերող մասը։ Թե չէ միակողմանի մոտեցում կլինի։

Լրահոս
0