00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կենսաթոշակներ վճարելիս հաշվի կառնվի նաև Ռուսաստանում աշխատանքային փորձը

© Sputnik / Асатур ЕсаянцЕЭК
ЕЭК - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ավարտում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի մշակումը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրում։ Նրանց աշխատանքային փորձը հաշվի է առնվելու ԵԱՏՄ բոլոր երկրներում։

Ինչպես հաղորդեցին Sputnik Արմենիային Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, շուտով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը կդրվի ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը։

Вардан Арамян. Заседание Правительства РА 02.02.2017 - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների գնային նախապատվությունը հանվեց

Նման որոշում է ընդունվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման հարցերի մասին խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի սկզբին ԵՏՀ կենտրոնակայանում` ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի տնօրեն Պաիզա Սույումբաևայի նախագահությամբ։

«Մեզ հաջողվել է կարգավորել մի շարք տարաձայնություններ` կապված ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի հետ։ Մնում է կարգավորել մեկ հարց` որոշել անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը` ելնելով աշխատանքային փորձից, որը ձեռք են բերել անդամ երկրների աշխատող քաղաքացիները։ Խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը ձևակերպելու մասին։ Այսպիսով, կարելի է վստահությամբ ասել, որ պայմանագրի նախագծի մշակումը գտնվում է եզրափակիչ փուլում», — ասել է Սույումբաևան։

Լուծվել է ապահովագրական կենսաթոշակի ֆիքսված վճարը հաշվարկելու հարցը։ Կողմերը պետք է կարգավորեն միայն մեկ հարց` որոշել աշխատանքային փորձի համար անհատական կենսաթոշակային գործակցի մեծությունը, որը ձեռք են բերել միության անդամ երկրների քաղաքացիները ՌԴ-ում։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Հայաստանը կբացի ԵՏՄ–ի հետ պայմանագրի դուռը

Խոսքը Ռուսաստանում կոնսաթոշակի իրավունքի ձևավորման մասին է։ Ռուսստանում աշխատելու դեպքում անհատական կենսաթոշակային գործակցի (ԱԿԳ) չափը կախված է աշխատավարձի չափից։ Այսինքն` որքան բարձր է աշխատավարձը, այն բարձր է ԱԿԳ-ը։

Աշխատողների կենսաթոշակի չափը կհաշվվի յուրաքանչյուր անդամ երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան։ Միաժամանակ յուրաքանչյուր անդամ երկիր պետք է վճարի աշխատող քաղաքացուն կենսաթոշակի այն մասը, որը նա ձեռք է բերել այդ երկրում աշխատանքային փորձի ընթացքում։

Օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ-որ ժամանակ աշխատել է Ռուսաստանում, ապա Հայաստան վերադառնալուց հետո նրան այդ փորձի համար վճարելու է Ռուսաստանը։ Կենսաթոշակը վճարվելու է Հայաստանում կամ Ռուսաստանում (աշխատողի ընտրությամբ)։

Եթե ՌԴ-ում ձեռք բերված աշխատանքային փորձն անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի աշխատանքային փորձն այլ անդամ երկրում։ Կենսաթոշակի չափը կհաշվվի` ելնելով ՌԴ-ում ձևավորված կենսաթոշակային իրավունքներից։

Առայժմ պայմանագրի քննարկումը շարունակվում է, ԵԱՏՄ երկրները պետք է լուծեն, թե ինչպիսին կլինի ԱԿԳ մեծությունը` ելնելով աշխատանքային փորձից, որը ձեռք են բերել ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիները ՌԴ-ում։ Առաջիկայում ԵՏՀ-ը պայմանագրի նախագիծը կներկայացնի հանձնաժողովի խորհրդի քննարկմանը, որից հետո փաստաթուղթը կուղղորդվի ԵԱՏՄ երկրներ` ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար, որոնք անհրաժեշտ են այն ստորագրելու համար։

Русская версия

Լրահոս
0