00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության փոխնախարար. «Դեղատոմսը դառնալու է իրավական ակտ»

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ` դեկտեմբերի 15–ին, ուժի մեջ է մտել դեղերի մասին նոր օրենքը։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց օրենքի մի քանի դրույթ, որոնց համաձայն՝ մի շարք դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Եթե նախկինում դեղատոմս գրելն ու տարբեր տեսակի դեղեր գնելը «խաղ ու պար» էր, ապա դեղերի մասին նոր օրենքով խստացվում է տրամադրման կարգը։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ օրենքի դրույթները հստակ ձևակերպված են, այսինքն`օրենքը տարբեր մեկնաբանությունների տեղիք չի տա։

«Սևը սպիտակի վրա հստակ նշված է, որ որևէ դեղատոմսից դուրս որևէ թղթիկի վրա դեղ դուրս գրելն արգելվում է։ Դա անելու դեպքում նախատեսված են տույժ ու տուգանքներ»,- ասաց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ դեղատոմսը հաստատվելու է նախարարի հրամանով, այնուհետև դառնալու է նորմատիվ ակտ, գրանցվելու է արդարադատության նախարարությունում։

«Դեղատոմսերը լինելու են մի քանի տեսակի. լինելու են հատուկ դեղատոմսեր, որոնցով դուրս են գրվելու թմրանյութերը, հոգեմետ ու հոգեներգործուն դեղերը»,-ասաց նա։

Сергей Хачатрян  - Sputnik Արմենիա
Կեղծ դեղ արտադրողի համար քրեական պատասխանատվություն է սահմանված

Դեղատոմսի վրա պարտադիր կերպով պետք է նշված լինեն բուժհաստատության անունը, հասցեն, հեռախոսահամարը, այն բոլոր տեղեկությունները, որով հնարավոր կլինի իդենտիֆիկացում անել։ Պարտադիր կերպով գրված է լինելու բժշկի անուն-ազգանունը, անհատական որոշ տվյալներ։

«Եթե նախկինում դեղատոմսը հնարավոր էր օգտագործել մեկ անգամ, ապա հիմա`6 ամսից 1 տարի։ Մարդը պարտավոր չէ միշտ նույն դեղատնից դեղամիջոց գնել, բայց ամեն դեղատանը թողնելու է դեղատոմսի պատճենը։ Վերջին դեղատանը, որտեղից կվերցնի ամբողջ քանակը, կթողնի վերջին դեղատոմսը. սա է կարգը ամբողջ աշխարհում»,-ասաց Խաչատրյանը։

Փոխնախարարը նշեց, որ դեղատոմսով տրվող դեղերի համար համապատասխան ցանկեր են լինելու հաստատված, հետո նա մի գաղտնիք բացեց։

«Չափորոշիչներն ուղղակի արտագրել ենք Եվրոպական միության դիրեկտիվներից, որոնք նմանատիպ են, նույնական են ռուսաստանյան և ԵՏՄ երկրների հետ, արտագրել ենք այդ տասը կետերը, թարգմանել ենք ու նույնությամբ տեղադրել մեր օրենքում։ Այդ 10 չափանիշներով որոշվում է` գրանցվող դեղը դուրս է գրվելու դեղատոմսով, թե՞ ոչ»,- ասաց նա։

Դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկն արդեն իսկ տեղադրված է նախարարության կայքում։ Հարց առաջանալու դեպքում մարդը կարող է տեսնել՝ պահանջվող դեղը որ ցանկի մեջ է մտնում: Խաչատրյանն ավելացրեց՝ հատիկով դեղեր վաճառվելու են, միայն թե կարևոր նախադրյալ կա. դեղատանը հատիկով դեղերը պարտավոր են վաճառել հատուկ փաթեթավորմամբ, որի վրա գրված կլինի դեղի անվանումը, դեղատան անունը, ժամկետը և վաճառքի ամսաթիվը։

Լրահոս
0