00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ դեղ արտադրողի համար քրեական պատասխանատվություն է սահմանված

© ARMENPRESSСергей Хачатрян
Сергей Хачатрян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց Sputnik Արմենիայի այն հարցին, թե դեղերի մասին նոր օրենքով ինչպես է կարգավորվելու կեղծ դեղերի շրջանառությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանատվությամբ հայտարարեց` Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադրվում։ Նա տեղեկացրեց, որ եթե նախկին օրենքով կեղծ դեղերի արտադրությունը քրեական պատասխանատվություն չէր սահմանում, ապա դեղերի մասին նոր օրենքով իրադրության փոփոխություն կա։ Ըստ այդմ, կեղծ դեղ արտադրողը քրեական պատասխանատվության կենթարկվի այն դեպքում, երբ դեղը մարդու առողջությանը վնաս է պատճառել։ Այդ դեպքում սահմանված է մինչև 5 տարվա ազատազրկում։

«Իսկ եթե հայտնաբերվել է կեղծ դեղ, որը դեռ չի հասցրել մեկին վնաս տալ, կա տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով։ Մենք մի քայլ առաջ էլ ենք գնացել` կանխատեսելով, որ հնարավոր են այդպիսի ռիսկեր և քրեական պատասխանատվություն ենք սահմանել»,- ասաց փոխնախարար Խաչատրյանը։

Նրա խոսքով` վերջին տարիներին կեղծ դեղերի հայտնաբերման եզակի դեպքեր են եղել։ Նախարարական մակարդակով հնարավոր է եղել աղբյուրը չեզոքացնել։ Խաչատրյանն ասաց, որ այս պահին շուկայում կեղծ դեղերի հայտնաբերման մոնիթորինգ է իրականացվում։
Առողջապահության փոխնախարարը մարդկանց կոչ արեց Վրաստանից դեղեր չբերել։ Նա չթաքցրեց, որ հանրության շրջանում թույրընկալում կա, թե Վրաստանում դեղերն ավելի էժան են ու որակյալ։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարում է վերջ դնել կեղծ դեղերի շրջանառությանը

«Վրաստանում դեղերի շրջանառության դաշտը կարգավորված չէ։ Գրանցման, ներմուծման և արտադրության տեսակետից բաց դաշտ կա։ Իհարկե, հիմա սկսել են կարգավորումներն ուժեղացնել։ Էժան դեղերը, որ գալիս են Վրաստանից, մեծ հավանականությամբ կարող են լինել ժամկետանց, կեղծ»,- ասաց նա։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հորդորեց վստահել հայաստանյան առողջապահական համակարգին, հատկապես դեղերի մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Նրա խոսքով` շատ շուտով բոլորը վստահությամբ կկարողանան դեղ ձեռք բերել մեր դեղատներից։

Լրահոս
0