00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է Բյուլբյուլօղլու հայտարարությանը

© Sputnik / Асатур Есаянц Флаги Армении и России
Флаги Армении и России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու վերջին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի-Sputnik. Հայկական կողմն անտեղի է համարում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու հայտարարությունը, առավել ևս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու մոսկովյան առաջարկի ֆոնին: Այս մասին նշված է rusarminfo.ru կայքում:

Ավելի վաղ Բյուլբյուլօղլին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ եթե «ղարաբաղյան հակամարտության սկզբնական պատճառը չվերացվի, չդադարի Ադրբեջանի դեմ ագրեսիան և Հայաստանի զորքերը չլքեն մեր երկրի տարածքը, ապա ոչ ոք չի կարող որևէ երաշխիք տալ»:

«Ադրբեջանի դեսպանը վերջին շրջանի բոլոր հարցազրույցներում և հայտարարություններում ամեն կերպ փորձում է մոռացության մատնել սեփական խոսքերը, որոնք ասել էր ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց մի քանի ժամ անց, այն է՝ հենց Ադրբեջանն է ռազմական արկածախնդրություն նախաձեռնել: Իսկ նրա հետագա պնդումները նախատեսված են իր անտեղյակ հայրենակիցների համար»,- ասվում է դեսպանատան մեկնաբանությունում:

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևին ադրբեջանական մեկնաբանությամբ հղում անելն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման միջազգային-իրավական հիմնական սկզբունքների առանձին դրույթների շուրջ ընտրողական մեկնաբանությունները «փաստաթղթերի գիտակցված խեղաթյուրում են»:

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան. «Ալիևն ինձ ոչինչ չի ասել»

«Ինչ վերաբերում է խնդրի հնարավոր ռազմական լուծմանը, ապա կցանկանայինք նշել, որ ուժային տարբերակի անհնարինության մեջ համոզվելու համար բավական ժամանակ է անցել այն պահից, երբ Ադրբեջանը դիմել էր Ռուսաստանին, որպեսզի նա միջնորդ դառնա ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար կնքելու հարցում: Եթե ինչ-որ մեկը հույս է ունեցել, ապա դա այս տարվա ապրիլին ձախողվել է: Ուստի տրամաբանական չէ Ռուսաստանում նման հռետորությամբ հանդես գալը, առավել ևս, որ Ռուսաստանը հերթական անգամ նախաձեռնություն է դրսևորում հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու համար»,- ասվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մեկնաբանությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0