00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյան. «Ալիևն ինձ ոչինչ չի ասել»

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարարի տեղակալը Սարգսյան-Ալիև հանդիպմանը վերաբերող հարցին կատակով է պատասխանել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն ուղղված բանակցությունները շարունակվում են, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Панорама Москвы - Sputnik Արմենիա
Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

«Առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, սակայն տեղի և ժամանակի մասին բանակցությունները շարունակվում են»,- ասաց Քոչարյանը:

Այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում նախատեսված հնարավոր հանդիպմանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանը, փոխնախարարը կատակեց. «Ալիևն ինձ այդ մասին ոչինչ չի ասել»:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։


Լրահոս
0