00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսլամական պետությունը» կենթարկվի նոր կոալիցիայի «փորձությանը»

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաղդադում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթները կդառնան մերձարևելյան տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին ընթացիկ տվյալների հավաքումը, մշակումը, ընդհանրացումն ու վերլուծումը` գրոհայինների դեմ պայքարի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի  – Sputnik. Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը միավորել են ջանքերը «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ արդյունավետ պայքար մղելու համար և ստեղծել են հատուկ տեղեկատվական կենտրոն Բաղդադում իրականացվող գործողությունները համակարգելու համար

Բաղդադում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթները կդառնան մերձարևելյան տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին ընթացիկ տվյալների հավաքումը, մշակումը, ընդհանրացումն ու վերլուծումը` գրոհայինների դեմ պայքարի համատեքստում։

Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը

Սիրիայում ռուսական զինուժի ակտիվացումից հետո ավելի ու ավելի մեծ թվով փորձագետներ են սկսել խոսել այն մասին, որ ԱՄՆ–ն կորցնում է առաջնորդի դերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Այս երևույթը պայմանավորված է նաև ամերիկացիների ձեռնարկած գործողությունների անարդյունավետությամբ։ Սիրական ընդդիմության պատրաստումն ու ռմբակոծությունները որևէ էական օգուտ չեն բերել իսլամիստների դեմ պայքարում։

Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Սաֆրաստյան. համատեղ տեղեկատվական կենտրոնը նոր քայլ կդառնա «Իսլամական պետությանը» զսպելու ճանապարհին
Ինչպես հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում գործում է առանց ռազմավարություն ունենալու, այն դեպքում, երբ ռուսական իշխանությունը հստակ ռազմավարություն ունի` ավելացնել ազդեցությունը տարածաշրջանում։

Ինչպես գրում է New York Times–ը, ամերիկյան պաշտոնատար անձինք գիտեին, որ ռուսական սպաների խումբը գտնվել է Բաղդադում, սակայն նրանք ակնհայտորեն զարմացել են, երբ հայտարարվել է տեղեկատվական համատեղ կենտրոն ստեղծելու մասին։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով` ԱՄՆ–ն ընդամենը երեք շաբաթում գրավեց Իրաքը, այն դեպքում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԻՊ–ի դեմ պայքարը կտևի երեք տարի։
Гагик Арутюнян - Sputnik Արմենիա
Հայ փորձագետ. տեղեկատվական կենտրոնը կբարձրացնի ԻՊ–ի դեմ պայքարի արդյունավետությունը
«Դրանից հետո ամերիկյան բարձրաստիճան զինվորականները հերքեցին նրան` ասելով, որ դրա համար 10 տարի է պետք»,– ասել է Հարությունյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ամերիկացիները ոչ արդյունավետ պայքար են մղում ԻՊ–ի դեմ։

Նրա խոսքով` շատ լավ է, որ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան ու Իրաքը համախմբել են ջանքերը և տեղեկատվական կենտրոն ստեղծել։ Դա հույս է տալիս, որ ԻՊ–ի դեմ պայքարը կդառնա քիչ, թե շատ արդյունավետ։

Իրական ուժերի պայմանավորվածությունը

Եթե դիտարկենք այն երկրների ցանկը, որոնք պայմանավորվել են համագործակցել Կենտրոնի շրջանակում, կարելի է նկատել, որ այդ ցանկում ներառվել են այն երկրները, որոնք ավելի շատ են շահագրգռված «Իսլամական պետության» շուտափույթ  վերացման հարցում։

Ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ Թուրքիան չեն պատրաստվում իրապես պայքարել նրանց դեմ։ Նույնը` Պարսից ծոցի երկրները։

Այս Կենտրոնը միավորել է «Իսլամական պետություն» խմբավորման վերացման հարցում շահագրգիռ պետություններին` Սիրիային և Իրաքին, որոնց տարածքների կեսը գրավել են գրոհայինները, ինչպես նաև` Իրանին, որի համար ԻՊ–ի գաղափարախոսությունն ու ընդլայնումը ոչ մի կերպ ընդունելի չէ ոչ գաղափարական, ոչ էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից։

Այսօրինակ տեսակետ ունի նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Սիրիան, Իրանն ու Իրաքն այն երկրներն են, որոնք անմիջականորեն շահագրգռված են ԻՊ–ի դեմ ընդհանուր ճակատի ստեղծմամբ։

«Իսկ Ռուսաստանը շահագրգռված է, քանի որ ԻՊ–ն սպառնալիք է ներկայացնում այդ երկրին և քաղաքակրթությանը», – կարծում է Սաֆրաստյանը։

Փորձագետը նշում է, որ հաջորդ քայլը կարող է լինել համակարգող կենտրոնի ստեղծումը, որի գործունեության շրջանակում կխորանա «Իսլամական պետություն» խմբավորման զսպմանն ուղղված չորս երկրների համագործակցությունը

«Նաև չեմ բացառում, որ այդ կառույցին հետագայում կմիանան նաև այլ երկրներ», – նշում է Սաֆրաստյանը։

Նա կարծում է, որ չարժե թերագնահատել առաջին հայացքից անտեսանելի դիվանագիտական քայլերի դերը, քանի որ վերջին ամիսների ընթացքում իրականացվել է լուրջ նախապատրաստական դիվանագիտական անդրկուլիսյան աշխատանք։

«Կենտրոնի ստեղծումն այդ գործունեության արդյունքն է։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականությունը նախատեսում է ոչ միայն ռազմական տեխնիկայի տեղակայում, այլ նաև դիվանագիտական հարաբերություններ։ Ռուսաստանը փորձում է ընդլայնել սեփական գործունեության շրջանակները, ինչը կդառնա այդ երկրի քաղաքականության նոր փուլը Մերձավոր Արևելքում», – կարծում է Սաֆրաստյանը։

Լրահոս
0