00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաֆրաստյան. համատեղ տեղեկատվական կենտրոնը նոր քայլ կդառնա «Իսլամական պետությանը» զսպելու ճանապարհին

© Sputnik / Самвел СепетчянРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չի բացառվում, որ համակարգող կենտրոն կստեղծվի, որի գործունեության շրջանակում կխորանա «Իսլամական պետություն» խմբավորման զսպմանն ուղղված չորս երկրների համագործակցությունը, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարը համակարգելու համար տեղեկատվական կենտրոնի ստեղծումը նոր և կարևոր քայլ դարձավ, որն ուղղված է ԻՊ–ին զսպելու հարցում համագործակցության ամրապնդմանը, Sputnik Արմենիա պորտալին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Ավելի վաղ Ռուսաստանը համախմբել էր ջանքերը Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ` «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ մղվող պայքարը համակարգելու համար։ Բաղդադում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթները կդառնան մերձարևելյան տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին ընթացիկ տվյալների հավաքումը, մշակումը, ընդհանրացումն ու վերլուծումը` գրոհայինների դեմ պայքարի համատեքստում։ Կենտրոնի գործառույթներն են նաև տեղեկատվության բաշխումն` ըստ նշանակության և նշված երկրների գլխավոր շտաբերին տեղեկատվության օպերատիվ փոխանցումը։

Սաֆրաստյանի կարծիքով` սպասվում է, որ հետագայում տեղեկատվական կենտրոնի ստեղծմանը կհաջորդեն նաև ուրիշ քայլեր։

«Բացառված չէ, որ ստեղծվի համակարգող կենտրոն, որի գործունեության շրջանակում կխորանա ԻՊ–ի զսպմանն ուղղված այդ չորս երկրների համագործակցությունը։ Նաև չեմ բացառում, որ այդ կառույցին հետագայում կմիանան նաև այլ երկրներ», – ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետը նշեց, որ Սիրիան, Իրանն ու Իրաքն այն երկրներն են, որոնք անմիջականորեն շահագրգռված են ԻՊ–ի դեմ ընդհանուր ճակատի ստեղծմամբ։

«Իսկ Ռուսաստանը շահագրգռված է, քանի որ ԻՊ–ն սպառնալիք է ներկայացնում այդ երկրին և քաղաքակրթությանը», – ասաց Սաֆրաստյանը։

Նա կարծում է, որ չարժե թերագնահատել առաջին հայացքից անտեսանելի դիվանագիտական քայլերի դերը, քանի որ վերջին ամիսների ընթացքում իրականացվել է լուրջ նախապատրաստական դիվանագիտական անդրկուլիսյան աշխատանք։

«Կենտրոնի ստեղծումն այդ գործունեության արդյունքն է։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականությունը նախատեսում է ոչ միայն ռազմական տեխնիկայի տեղակայում, այլ նաև դիվանագիտական հարաբերություններ։ Ռուսաստանը փորձում է ընդլայնել սեփական գործունեության շրջանակները, ինչը կդառնա այդ երկրի քաղաքականության նոր փուլը Մերձավոր Արևելքում», – ասաց Սաֆրաստյանը։

Լրահոս
0