2020-ի Պարալիմպիկ խաղերի գործադիր ստեղծագործական տնօրեն Հիրոսի Սասակին ցույց է տալիս օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսոր Կենտարո Կոբայաշիի դիմանկարը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ

Նոր սկանդալ Տոկիոյում. խաղերի բացման ռեժիսորին հեռացրել են հրեաների մասին կատակի պատճառով

103
(Թարմացված է 15:17 22.07.2021)
Ռեժիսորը խաղերի կազմկոմիտեի անդամներից արդեն չորրորդն է, որ զրկվեց պաշտոնից իր արտահայտությունների համար։ Թեև անհաջող կատակն արվել էր 23 տարի առաջ, բայց դա նրան չփրկեց։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Տոկիոյում Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ բացման արարողության ռեժիսոր Կենտարո Կոբայաշին ազատվել է պաշտոնից։

Պատճառը դեռևս 1998 թվականին արված տեսանյութն էր, որի վրա Կոբայաշին կատակել էր` ասելով. «Եկեք հրեաների կոտորած խաղանք»։

Ինչ–որ մեկը գտել էր նրա ելույթի հին ձայնագրությունը, որը շատ արագ տարածվեց ճապոնական մամուլում։

Ու թեև ռեժիսորը ներողություն է խնդրել իր վաղուցվա արարքի համար, ընդգծելով, որ այդ տեսանյութում «բացարձակ անտեղի արտահայտություններ» էին հնչել, այնուամենայնիվ, պաշտոնը նա ստիպված էր լքել։

«Կոմեդիանտի աշխատանքը չպետք է տհաճ հույզեր պատճառի մարդկանց։ Գիտակցում եմ, որ այն ժամանակ արտահայտությունների հիմար ընտրություն էի կատարել,և անկեղծորեն զղջում եմ։ Անկեղծ ներողություն եմ խնդրում», – հայտարարել էր Կենտարո Կոբայաշին։

Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Սեյկո Խասիմոտոն հայտնել է, որ վերանայվում է խաղերի բացման ամբողջ արարողությունը և քննարկվում` ինչ անել։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Մինչ այդ մանկական և պատանեկան տարիքում արած տարբեր արտահայտությունների և անկեղծ խոստովանությունների համար հեռացվել էին Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին, կոմպոզիտոր Կեյգո Օյամադան (նրա երաժշտությունը հանել էին բացման արարողությունից) և կրեատիվ տնօրեն Խիրոսի Սասակին։

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա փակ տրիբունաներով հուլիսի 23-ին։ Մասնակից երկրների դրոշները կտանեն երկուսը` կին և տղամարդ։ Սա խաղերի ամբողջ պատմության ընթացքում առաջին բացման արարողությունը կլինի առանց հանդիաստեսի։ Կլինեն ընդամենը մի քանի հարյուր VIP հյուրեր, այդ թվում` մոտ 15 երկրների քաղաքական առաջնորդներ։

Վազգեն Թևանյանը ևս Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճեց Բուդապեշտում

103
թեգերը:
Տոկիո, Օլիմպիական խաղեր, ռեժիսոր, Սկանդալ
Ըստ թեմայի
Հայտնի են Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրները
Օլիմպիական պարգևավճարները կվերանայվեն․ Փաշինյանը հյուրընկալել է խաղերի մասնակիցներին
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդ կմասնակցի
Մքասիմ Գալկին և Ալլա Պուգաչովա. արխիվային լուսանկար

«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ

16
(Թարմացված է 22:53 04.08.2021)
Պուգաչովան գնահատել է ամուսնու ռետրո անակնկալը. այժմ համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նվերը, այլ պրիմադոննայի հումորը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

16
թեգերը:
Ռուսաստան, ավտոմեքենա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ
Կայծակ

Բանգլադեշում կայծակի հարվածից մահացել են հարսանիքի 17 հյուրերը

21
(Թարմացված է 23:10 04.08.2021)
Սա Բանգլադեշում նմանօրինակ առաջին ողբերգական դեպքը չէ, ընդ որում՝ վերջին տարիներին դրանք հաճախակի են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բանգլադեշում կայծակից 17 մարդ է մահացել։ Պակիստանյան «The Nation» պարբերականը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, իսկ մահացածները հյուրերից են։

Հզոր կայծակը գրանցվել է Չապայ-Նավաբգանջ շրջանում՝ մայրաքաղաք Դաքքայից և ծովափից մոտ 300 կմ հեռավորության վրա:

Կայծակը հարվածել է զբոսանավին, որտեղ այդ պահին գտնվել են հյուրերը։ Զբոսանավը փորձել է հատել գետը հորդառատ անձրևի ժամանակ։ Կայծակը հարվածել է, երբ նավը հասել է ափին։

Քուվեյթում հրդեհվել է անվադողերի խոշորագույն գերեզմանոցը աշխարհում. տեսանյութ

Պարբերականը գրում է, որ սա վերջին շաբաթներին Բանգլադեշում տեղի ունեցած առաջին նման ողբերգական միջադեպը չէ։ Նման դեպքեր անձրևների շրջանում նախկինում էլ են եղել, սակայն վերջին տարիներին հաճախակիացել են։

Չեխիայում գնացքներ են բախվել, զոհեր կան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

21
թեգերը:
Բանգլադեշ, կայծակ, հարսանիք, Մահ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան
Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով