Ամերիկացի զինծառայող

Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում

369
Ամերիկյան տեղեկատվական գրոհի նոր թիրախը, «հավանյան համախտանիշի» հետ կապված, դարձել է Ավստրիան։ Վիեննայի համար դա լուրջ ազդանշան է Վաշինգտոնի դժգոհության մասին։ Ինչ է թաքնված «հանելուկային» համախտանիշի տակ ու ինչ կապ ունի դա Ռուսաստանի հետ՝ ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։

Ամերիկացի գործընկերների մոտ հերթական սրացում է, նրանք կրկին ռուսական սպառնալիք են հայտնաբերել, այս անգամ՝ Վիեննայում։ Ավստրիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մի քանի աշխատակիցներ բողոքել են մշտական գլխացավից, սրտխառնոցից, գլխապտույտից, խուճապային վիճակից:

Թվում է, թե առանձնահատուկ բան չկա։ Դիվանագիտական ծառայությունը վտանգավոր է և դժվար, պետք է բազմաթիվ միջոցառումների մասնակել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, փողկապներով և առանց փողկապների։ Առավոտյան նման միջոցառումներից հետո լավ չի լինում: Սակայն տարիներ շարունակ ամերիկացի դիվանագետները հաջողությամբ խելքի են եկել տհաճ ախտանիշներից ասպիրինի և գազավորված ըմպելիքների օգնությամբ։

Բայց հիմա առջվա պես չէ։ Դիվանագետների գլխացավերը պաշտոնապես հայտարարել են «հավանյան համախտանիշ»։ Ենթադրվում է, որ խումհարը... էհ, գրողը տանի... «հավանյան համախտանիշը» պայմանավորված է մահվան ճառագայթների պես ինչ-որ ֆանտաստիկ զենքով, որն անսանձ կերպով Վիեննայում կիրառում են ռուսական նենգ հատուկ ծառայությունները։

Հետաքրքրական է, որ զենքն ունի հստակ արտահայտված հակաամերիկյան ուղղվածություն։ Միլիոնավոր վիեննացիներն ու նրանց միացած միգրանտները նման բան չեն զգում։ Դե, կամ էլ ասպիրին են խմում։

Այսօր ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականները գրում են «հավանյան համախտանիշի» մասին։ Վաշինգտոնում լրջորեն հետաքննում են գլխապտույտի ու սրտխառնոցի դեպքերը։

Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին

Պետդեպը փորձաքննություն է խնդրել գիտնականներից։ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բյոռնսն անձամբ զրուցել է անձնակազմի հետ, որը «տուժել է անհայտ միջադեպերից, որոնք խաթարել են մարդկանց առողջությունը»:

Վերջերս ամերիկյան գործընկերները համաշխարհային հանրությանը հավաստիացնում էին, որ ռուսներն իրենց օդային տարածքում ՉԹՕ են արձակում։ Սակայն ինչու է համախտանիշը «հավանյան» կոչվում ու ընդհանրապես Վիեննան ինչ կապ ունի։

Բանն այն է, որ Պետդեպարտամենտի սցենարիստները նույն մաշված տրաֆարետով են աշխատում։ 2016 թվականին նրանք նույնպիսի պատմություններ էին արտանետում Ինտերպոլ: Միայն թե այդ ժամանակ գործողության վայր Հավանան էր։

Դրանից քիչ առաջ նախագահ Օբաման նկատելիորեն մեղմացրել էր Կուբայի դեմ պատժամիջոցները և նույնիսկ այցով Հավանա էր մեկնել։ «Մոհիտո-դիվանագիտության» հաղթանակը դարձավ կեսդարյա ընդմիջումից հետո ԱՄՆ դեսպանատան գործունեության վերսկսումը։ Ժամանող դիվանագետներին շռայլորեն կոկտեյլներ էին մատուցում Հեմինգուեյի սիրելի բարում։

Սակայն ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց Օբամայի բոլոր որոշումները և Կուբայի հետ նոր սկսված բարեկամությունը։ Հարաբերությունների սառեցման խորհրդանիշը պետք է լիներ դեսպանատան անձնակազմի կրճատումը։

Եվ ասես պատվերով ամերիկացի դիվանագետներն ու Հավանայում ԿՀՎ աշխատակիցները սկսել էին բողոքել նույն ախտանշաններից՝ գլխացավ, լսողության խանգարումներ, խուճապային տրամադրություն։ Նրանք անընդհատ ինչ-որ տարօրինակ ձայներ էին լսում։ Պետդեպը ուսումնասիրություններ էր պատվիրել գիտնականներին։ Ամերիկյան իշխանությունը ենթադրել էր, որ դիվանագետների վրա հարձակվել են «միկրոալիքային» կամ «ձայնային» զենքի միջոցով։ Խելքը գլխին մարդը դժվարությամբ է պատկերացնում՝ միկրոալիքային զենքն ինչ տեսք ունի։

Ոչ պակաս անհեթեթ էր հնչում «ձայնային զենքի» մասին արտանետումը։ Զինվորականներն իսկապես ազդեցության ակուստիկ միջոցներ ունեն։ Նրանք պարզապես խլացնում են ամբոխին բարձր ձայնով։ Այսինքն, եթե նենգ ռուսները փորձեին ձայնային ալիքներով ազդել ամերիկացի դիվանագետների ուղեղի վրա, ամբողջ Հավանան կլսեր դա։ Բայց ոչ, զառանցանքը հասել էր այն մակարդակին, թե դա չլսվող ձայնային զենք էր:

«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». ո՞վ է թալիբներին աջակցում Աֆղանստանում

Պետդեպարտամենտի զառանցանքների վրա այն ժամանակ անգամ ամերիկյան մամուլն էր ծիծաղում։ Vanity Fair ամսագիրը մանրամասն նկարագրել էր, թե ինչպես են փորձագետներն ուսումնասիրել YouTube-ում հրապարակած «ձայնային հարձակումները»։ Կենդանաբանների, օրնիտոլոգների (թռչնաբանների), կենսաբանների, նյարդաբանների ու հոգեբույժների հետ խորհրդակցելուց հետո գիտականորեն հիմնավորված եզրակացություն էր տվել՝ տարօրինակ հնչյունների աղբյուր են դարձել Կուբայի մորեխները:

Սակայն ծիծաղը ծիծաղով, բայց այդ մեդիագրոհն իր նպատակին հասավ։ Կուբայում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը կտրուկ կրճատվեց, դիվանագիտական աշխատողների կարգավիճակն իջեցվեց։ Կուբացիներին մեղադրեցին ամերիկացիների վրա հարձակումների մեջ։ Ձեռքի հետ էլ դրանում ռուսական հետք հայտնաբերեցին: The New York Times թերթը խորամտորեն նշել էր, որ ռուսները վաղուց են աշխատում «միկրոալիքային տեխնոլոգիաների» վրա։

Երբեմն թվում է, որ բոլոր այդ սցենարների հեղինակները պարզապես ծեր են։ Առաջին միկրոալիքային վառարանների հանդեպ վախն իսկապես ժամանակին գոյություն է ունեցել մարդկանց մոտ, բայց ով է հիշում դրա մասին:

«Հավանյան համախտանիշի» վերաբերյալ և՛ կուբացի, և՛ ամերիկացի գիտնականները հանգել են միասնական եզրակացության. եթե ամերիկացի դիվանագետները ինչ-որ բանից տառապում էին, ապա դա զանգվածային հիստերիան էր։

Բայց հինգ տարի չանցած «անհայտ առողջապահական հարձակումները» կրկին ի հայտ եկան։ Վիեննայում, դատելով ամերիկյան մամուլից, ապրելը սարսափելի է դարձել։ «Բայդենի վարչակազմի աշխատանքային վարկածն այն է, որ ռուս հակահետախույզներն իրենց միկրոալիքային սարքերը տեղադրել են ամերիկացի աշխատակիցների վրա՝ դրա միջոցով հափշտակելով նրանց նոութբուքերից ու սմարթֆոններից ստացված տվյալներն ու զգալի վնաս հասցնելով նրանց առողջությանը», — անկողմնակալ ներկայացնում է New Yorker մեծարգո ամսագիրը։

Այն, որ ռուսական հատուկ ծառայությունները կնշանակվեն ամերիկյան աշխատակիցների վատ զգալու գլխավոր մեղավորներ, նախապես պարզ էր։ The New York Times թերթն այդ մասին գրել էր դեռ կես տարի առաջ. դիվանագետներն այն ժամանակ Վիեննայում չէին հասցրել բողոքել վատ ինքնազգացողությունից ու խուճապային գրոհներից։

Հավանայի սցենարից, սակայն, երևում է, որ ամերիկյան տեղեկատվական հարձակման գլխավոր նպատակը ոչ թե Ռուսաստանն է, այլ Ավստրիան։ Վիեննայի դեպքը Վաշինգտոնի դժգոհության լուրջ ազդանշան է։

ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել. ինչն է անընդունելի ԱՄՆ-ի համար

Ավստրիայի կառավարությունը զգալիորեն նյարդայնացնում է ամերիկյան ռեժիմին իր հարաբերական անկախությամբ և Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու կարողությամբ։ Երկրի գլխավոր նավթագազային OMV Group ընկերությունը Ռուսաստանի հետ բիզնես է զարգացրել դեռևս խորհրդային տարիներից և մասնակցել է «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ժամանակ առ ժամանակ իրեն համարձակ արտահայտություններ է թույլ տալիս, չնայած Վաշինգտոնից հնչող աղաղակներին, որոնցում նրան մշտապես հայհոյում են նարցիսիզմի, օպորտունիզմի ու Մոսկվայի հետ չափազանց սերտ կապերի համար:

Ինչպես տեսնում ենք՝ Վաշինգտոնի նպատակները միանգամայն պարզ են՝ վախեցնել Վիեննային, այն «լրտեսների բուն» հայտարարել ու արգելափակել Մոսկվայի հետ անկախ շփումները։ Բայց սադրանքն այնքան անմտորեն է արվել, կարծես դրա հեղինակները նախապես հասկացել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի։

90-ականների Ռուսաստանում դա կոչվում էր «պանյատներով գործել». Լավրովը՝ Արևմուտքի մասին

Երբեմն թվում է, թե ամերիկյան ռազմավարները թերագնահատում են, թե ինչ վնաս են հասցնում սեփական իմիջին։ Ժամանակին, հավանաբար, կարելի էր տարվել Վաշինգտոնի, այդ թվում՝ ինտելեկտուալ հմայքով։ Այսօր ամբողջ մեղմ ուժից մնացել են միայն ապուշ ու չգիտես ում համար արված արտանետումները ՉԹՕ-ների, ապա միկրոալիքային զենքի մասին։ Այստեղ ոչ միայն հնարավոր չէ նոր դաշնակիցներ ձեռքբերել, այլևհներին է դժվար պահել։ Ու՞մ է պետք տկարամտության մեջ գտնվող պետությունը։

369
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Վիեննա
Ըստ թեմայի
Թուրքիայի հավակնոտ ծրագրերն ու Ստամբուլի ջրանցքը. Սև ծովը կլցվի՞ ՆԱՏՕ-ի նավերով
«Վճռականորեն կպատասխանենք»․ Լավրովը՝ Վաշինգտոնի հետ հետագա երկխոսության մասին
Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը
Դրվահ Հովհաննես Բաչկովի և Ջավիդ Չալաբիևի մենամարտից

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

194
(Թարմացված է 08:55 31.07.2021)
Հովհաննես Բաչկովը մտավ մտավ Տոկիո-2020 32–րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Մրցավարների որոշեցին 4-1 հաշիվ, և մեր բռնցքամարտիկը դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Նշենք, որ Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

194
թեգերը:
Հովհաննես Բաչկով, ադրբեջանցի, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
(0:33 / 3.57Mb / просмотров видео: 1218)

Հնդկաստանում լեռնային ճանապարհի մի մասը փլուզվել է սողանքի պատճառով. տեսանյութ

140
(Թարմացված է 23:56 30.07.2021)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հողն ու քարերը թափվում կամրջի վրա ու քանդում այն։ Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։

Հնդկաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են սողանքների։

Խիմաչալ Պրադեշ նահանգի Սիրմաուր շրջանում սողանքի պատճառով փլուզվել է լեռնային ճանապարհի մի մասը:

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

Ավելի վաղ երկրի հյուսիսում կամուրջ էր փլուզվել բլրից պոկված քարերի պատճառով։ Այդ ժամանակ 9 մարդ էր մահացել։

Թուրքիայում հրդեհների հետևանքով կա 4 զոհ և 183 տուժած

140
թեգերը:
Հնդկաստան, կամուրջ, տեսանյութ
Սարգսյանն ու Վուչիչը

Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից

0
(Թարմացված է 16:24 29.07.2021)
Երկու երկրներն էլ իհարկե կարող են ալկոհոլային խմիչքներ վաճառել` ռակիա և կոնյակ, սակայն հեռանկարներ կան նաև էլեկտրատեխնիկական արդյունաբերության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ Սերբիայի առևտուրն, իհարկե, ավելի քիչ է, քան Ռուսաստանի կամ Բելառուսի։ Սակայն այն թող որ փոքր, բայց աճ է արձանագրում ԵԱՏՄ–Սերբիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց 2021 թվականի ապրիլին (համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականին), բայց հնարավոր է` բիզնեսը նախապես արդեն սկսել է յուրացնել շուկաները։

Հայաստանը թող որ փոքր ծավալներով (տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մակարդակով) Սերբիա կոնյակ, էլեկտրական փոխարկիչներ, կահույք և դրա համար նախատեսված դետալներ է արտահանում (հետաքրքիր զուգադիպությամբ, Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը` Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) մանրատախտակի արտադրության փոքր ձեռնարկության սեփականատերն է)։ Դեպի Հայաստան Սերբիայի արտահանումը տարեկան 2 մլն դոլարից մի փոքր ավել է կազմում, Հայաստանի արտահանումը դեպի Սերբիա` տարեկան շուրջ 120 հազար։

Բացի այդ, տարիներ են եղել` Հայաստանը Սերբիա պղնձի խտանյութ է արտահանել։ Այժմ, ՊԵԿ–ի տվյալներով, նման արտահանում այլևս չի իրականացվում։ Սակայն Սերբիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ Սերբիա խտանյութի խոշորագույն մատակարարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, խտանյութը Սերբիա է հասնում հարևան Բուլղարիայից (ուր Հայաստանը մեծ ծավալներով է արտահանում)։

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Պատկերավոր համեմատություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, որը մաքուր պղինձ էր արտադրում։ Իր հերթին դրա հիմքով էր աշխատում Երևանի կաբելի գործարանը։ 90-ականների կեսերին գործարանը վերագործարկվեց, բայց մաքուր պղինձ այլևս չի արտադրում։

Սերբիայի Բոր քաղաքում պղնձաձուլական գործարանը արտադրությունը պահպանում էր նաև 90-ականների պատերազմի ժամանակ, երբ Սերբիան խիստ պատժամիջոցների և միջազգային շրջափակման մեջ էր։ Այսօր այդ գործարանը ոչ միայն տեղական, այլև մի շարք երկրներից ներկրած հանքաքար է մշակում, որի հիման վրա մաքուր պղինձ են ձուլում ու կաբելի արտադրություն կազմակերպում տարեկան տասնյակ հազարավոր տոննաներով։

Համագործակցության համար մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ էլեկտրատեխնիկան։ Այստեղ ևս մեկ շեղում է հասունանում։ Նիշ քաղաքում (որը սոցիալիստական Հարավսլավիայում էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոններից մեկն էր) Johnson Electric ընկերությունը մի քանի տարի առաջ նոր գործարան բացեց, որը էլեկտրական շղթաների համար սարքավորումներ է թողարկում` այրման լարեր և նման այլ իրեր։ Այնտեղ ավելի քան 2000 մարդ է աշխատում, իսկ Սերբիայի իշխանություններն իրենց կողմից գործարանում մի քանի մլն եվրոյի ներդրում են իրականացրել։

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ նշել է, որ այդ գումարները քամուն չեն տրվել, այլ գործին են ծառայել։ Իսկ Հայաստանում նման արդյունաբերական կենտրոնները լքվել են (դրանցից միայն փոքր արտադրություններ են մնացել), իսկ այդ գործարանները վերականգնել իշխանությունները կտրականապես հրաժարվում են` այն պատրվակով, թե իբր «չի կարելի ծախսել հարկատուների գումարները»։

Բարեբախտաբար, մեր կողմից էլ ուրախանալու առիթ կա. Հայաստանը, ինչպես նշեցինք, Սերբիա էլեկտրատեխնիկական ապրանքներ է արտահանում, թեև փոքր ծավալներով։ Այստեղ երկու երկրների ինժեներները կարող են ուսումնասիրել միմյանց պահանջմունքները` կապված սարքերի և դետալների հետ, և փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Իհարկե, երկու երկրները կարող են ընդլայնել ալկոհոլի առևտուրը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ներառված չեն ազատ առևտրի ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ տուրքեր են սահմանված։ Սակայն կոնյակն ու ռակիան, միևնույնն է, գտնում են իրենց գնորդին (համենայն դեպս, կոնյակը Բելգրադ է արտահանվում դեռ սոցիալիստական ժամանակաշրջանից)։

Իհարկե, շահութաբերությունը կախված է բեռնափոխադրման արժեքից. երկու երկրները միմյանցից բավական հեռու են գտնվում, բայց լոգիստիկան, հավանաբար, այդքան էլ թանկ չէ, որքան կարող է թվալ։ Որքան արժե Բելգրադից Երևան բեռնված կոնտեյների առաքումը, տեղական լոգիստիկ օպերատորները միանգամից պատասխանել չկարողացան. մեր երկրների առևտրի ծավալները շարունակում են փոքր մնալ։ Սակայն հարևան Բուլղարիայից Հայաստան կոնտեյներ տեղափոխելու (մասնավորապես Բուրգասի նավահանգստից) արժեքը գրեթե այնքան է, որքան Ստամբուլից (կամ մի փոքր ավել)։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն, ինչից սկսեցինք. ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակում բազմաթիվ ապրանքատեսակներ ազատվում են տուրքերից, ինչը կարող է կոմպենսացնել մի փոքր ավելի բարձր տրանսպորտային ծախսերը։

Այս ամենը, թող որ ոչ հարյուրտոկոսանոց, սակայն որոշակի նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ երկու երկրների բիզնեսները միմյանց նորովի դիտարկեն։ Իսկապես, ինչո՞ւ ռակիայով և կոնյակով միայն Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչը պետք է բաժակ խփեն։

Ինչո՞վ ենք մենք պակաս։

0
թեգերը:
Հայաստան, Սերբիա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում