Մարկ Բեզոսը, Ջեֆ Բեզոսը, Ուոլի Ֆանկը և Օլիվեր Դեմենը

«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը թռավ տիեզերք. տեսանյութ

122
(Թարմացված է 17:40 20.07.2021)
Բեզոսը տիեզերք ուղևորվեց իր եղբոր, 18-ամյա ուսանողի և 82-ամյա կնոջ հետ, որը ժամանակին ամեն ինչ արել էր տիեզերագնաց դառնալու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, թռավ տիեզերք։ «New Shepard» տիեզերանավը կառուցել է Բեզոսի նոր ընկերությունը՝ «Blue Origin»–ը, որի նպատակն է զարգացնել տիեզերական զբոսաշրջությունը:

Բեզոսի հետ տիեզերք ուղևորվեցին նրա եղբայրը՝ Մարկ Բեզոսը, 18-ամյա ուսանող Օլիվեր Դեմենը և 82-ամյա Ուոլի Ֆանկը։

Վերջինս նախկին օդաչու է, որը ժամանակին ամեն ինչ արել էր տիեզերագնաց դառնալու համար, նույնիսկ 60-ական թվականներին այլ կին օդաչուների հետ միասին շարժում էր նախաձեռնել, որի անդամները տրամաբանական հարցադրում էին անում՝ ինչո՞ւ պիտի միայն ամերիկացի տղամարդիկ թռչեն տիեզերք, մենք էլ ենք ուզում, մանավանդ, որ ռուսաստանցի Վալենտինա Տերեշկովան դա արդեն արել է։ Բայց Ուոլի Ֆանքի նախաձեռնությունը ՆԱՍԱ-ի աջակցությունն այդպես էլ չվայելեց, ու տարեց կինը արդեն համակերպվել էր այն մտքի հետ, որ երազանքն անկատար կմնա, երբ անսպասելիորեն հրավեր ստացավ Ջեֆ Բեզոսից։

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է

Հիշեցնենք` Բեզոսից առաջ տիեզերք էր հասել «Virgin Group կորպորացիայի» հիմնադիր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը։

Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները

122
թեգերը:
Ջեֆ Բեզոս, տիեզերք, միլիոնատեր
Սնունդ

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

18
(Թարմացված է 15:46 27.07.2021)
Կորոնավիրուսով հիվանդանալուց հետո քաշի ավելացման պատճառը կարող է ոչ միայն հոգեբանական լինել, այլև ֆիզիոլոգիական։

 

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուս տարած մի շարք մարդկանց մոտ ևս մեկ օրինաչափություն է ի հայտ եկել։ Վիրուսի հետևանքներից մեկը քաշի ավելացումն է։

Այս մասին հայտնել է ՄՊՀ համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հիվանդության ժամանակ պացիենտները հաճախ նիհարում են, իսկ առողջանալուց հետո սկսում քաշ հավաքել, ինչը կարող է նույնիսկ ճարպակալման հանգեցնել։

Ախորժակի ավելացման պատճառներից մեկը կարող է լինել տարած սթրեսը` մարդիկ պարզապես սկսում են շատ ուտել։ Սակայն Պավլովան նշում է, որ շատ ուտելու պատճառները միայն հուզական բնույթ չեն կրում։ Դա կարող է նաև ֆիզիոլոգիական պատճառներ ունենալ։ Բժիշկը պարզաբանել է, որ կորոնավիրուսը կարող է հանգեցնել օրգանիզմում համակարգային փոփոխության, որի պատճառով փոխվում են ներբջջային ազդանշանային ուղիները։ Ստացվում է, որ բջիջները միմյանց սխալ տեղեկություն են փոխանցում։

«Ինսուլինի նկատմամբ բջիջների զգայունության խախտումը զրկում է պահանջվող չափի գլյուկոզա վերցնելու հնարավորությունից, և դա գլխուղեղում խթանում է սովի կենտրոնը»։

Ամեն դեպքում, նման համախտանիշ հայտնաբերելու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս դիմել մասնագետի, բայց ինքնուրույն ավելորդ քաշից ազատվելու դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելը նույնպես խրախուսելի է։

Բժիշկ Մյասնիկովը խոսել է սրտի կաթվածի ոչ ակնհայտ նշանների մասին

«Պետք է պայքարել, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելացնել` սկսել քայլել, այնուհետև լողալ, մարզվել առավոտյան։ Դա օգնում է ավելի շուտ հաղթահարել ինչպես ճարպակալումը, այնպես էլ հուզական խնդիրները», – խորհուրդ է տալիս Պավլովան։

Նա ընդգծել է, որ օրգանիզմում ցանկացած համակարգային բորբոքում դժվարացնում է ճարպակալման դեմ պայքարը։

18
թեգերը:
բժիշկ, գեր, կորոնավիրուս, սնունդ
Ըստ թեմայի
Գիտնականն ասել է, թե որքան ժամանակ կպահանջվի COVID-ի առաջացման բնույթը պարզելու համար
Վատ սովորությունների օգտակար կողմերը․ գիտնականների ուսումնասիրությունը
Վատ տեսողությունն ազդում է մտավոր ունակությունների վրա, պնդում են գիտնականները
Գեղարքունիք

Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել

115
(Թարմացված է 08:21 28.07.2021)
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։ Բաքվում հայտարարում են միայն իրենց զինվորականների վիրավորվելու մասին ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի երկու զինծառայողներ վիրավորվել են Հայաստանի սահմանին դիրքերի գնդակոծման հետևանքով: Տեղեկությունը հայտնել Է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 28 - ին ՝ ժամը 00:50-ի սահմաններում տարբեր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերից, հրաձգային զենքից և նռնականետերից ինտենսիվ գնդակոծություններ են եղել: «Գնդակոծության հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։

115
թեգերը:
կրակոց, Վիրավոր, զինծառայող, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Газозаправочная станция

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

0
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

0
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն