Զենիթահրթիռային համալիր

Ռուսաստանը կարող է Ս-400 ԶՀՀ երկրորդ գունդը մատակարարել Թուրքիա. Միխեև

196
(Թարմացված է 15:41 20.07.2021)
«Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարը հուսով է, որ առաջիկա ամիսներին հրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ բանակցությունները կավարտվեն:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

Պաշտոնյան նշել է, որ այժմ ավարտական խորհրդակցություններ են ընթանում, ֆինանսական մոդել է ստեղծվել։

«Այս նախագծում ձևավորվել է տեխնոլոգիական համագործակցության ծրագիր, ուստի մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին մենք այդ նախագիծը կավարտենք», - ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռևս ապրիլին էր խոսել հակաօդային պաշտպանության միջոցների երկրորդ գնդի մատակարարումների մասին։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Հիշեցնենք` Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին են Ս-400-ի վերաբերյալ պայմանագիր կնքել, ՀՕՊ համալիրների մատակարարումները կատարվել են 2019 թվականին։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

196
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը
Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
Դավիթ Քոչարով

Դավիթ Քոչարովը նշանակվել է ռուսական խոշորագույն Rutube տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր

11
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Rutube հարթակի վերագործարկման մասին հայտնի է դարձել ապրիլին։ Այն պատկանում է «Գազպրոմ մեդիա» հոլդինգին, որը 2020 թվականի վերջին փակել է տեսահոսթինգի 100% կոնսոլիդացման գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական Rutube-ի առաջատար տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Դավիթ Քոչարովը։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի ու պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ հղում անելով «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությանը։

«Դավիթ, շնորհավորում եմ քեզ այս վաստակած նշանակման կապակցությամբ: Դու այն մարդն ես, որը և՛ ՍՏՍ-ում, և ivi - ում միշտ աշխատել է մինչև վերջ, աշխատել է դեկտեմբերի 31-ին և մինչև վերջ մոնտաժել է նյութը։ Դրա համար էլ գնահատում եմ», - գրել է Կանդելակին։

Նա ավելացրել է՝ շները հաչում են, քարավանը գնում է արտահայտությունը, հավանաբար ակնարկելով այդ բարձրության ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Քոչարովը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարքեթինգի ու Rutube Originals-ի գործարկման համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի հայազգի փոխքաղաքապետին. տեսանյութ

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ Քոչարովը զբաղեցրել է ivi առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Եղել է նաև ՍՏՍ հեռուստաալիքի մարքեթինգի գծով տնօրեն (2019 թվական), ՏՆՏ հեռուստաալիքի համացանցի ու արտաեթերային պրոմո-բաժնի ղեկավար (2013 թվականի ապրիլ -2015 թվական): Նա ՍՏՍ ու Ռոսիա հեռուստաալիքների համար կոնտենտ արտադրող «Goose Goose Films» փրոդաքշն ստուդիայի հիմնադիրն է։

Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը

11
թեգերը:
Դավիթ Քոչարով, պրոդյուսեր, հայ
Ըստ թեմայի
Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի
Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

123
(Թարմացված է 16:58 03.08.2021)
Հայկական ծանրամարտում օլիմպիական խաղերում վերջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը`Բարսելոնայում, 1992–ին։ Տոկիոյում հայ ծանրորդների «ոսկե» հաջողությունը թարմանցնելու շանս ուներ Սիմոն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյունքով, տղամարդկանց 109 կգ քաշային կարգում դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի օլիմպիական տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիմոն Մարտիրոսյանը, մրցումներին ներկայացել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով։ Հայ ծանրորդը Տոկիո-2020-ում Հայաստանի մեդալի հույսերից մեկն էր։ Ոմանք հիշում էին Սիմոնի մասնակցությունը Եվրոպայի վերջին առաջնությունում, որտեղ հայ ծանրորդը հրում վարժությունում զրո ստացավ։ Բայց հայ դյուցազունն իզորու էր ապացուցել բոլորին իր բազուկների ուժը։

Штангист Симон Мартиросян
© REUTERS / EDGARD GARRIDO
Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը

Պոկում վարժությունում Մարտիրոսյանն առաջին մոտեցման համար նախապես պատվիրել էր 190 կգ։ Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը նախ գլխավերևում պահեց այդ քաշը, հետո մի փոքր դժվարությամբ բարձրացրեց 195 կգ կշռող ծանրաձողն ու պոկում վարժությունից հետո դարձավ առաջատարը` ունենալով երկու կիլոգրամի առավելություն երկրորդ տեղով ընթացող Ակբար Ջուրաևի նկատմամբ և վեց կիլոգրամի առավելություն` երրորդ տեղում ընթացող բուլղարացի Հրիստո Հրիստովի։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 230 կգ էր։ Բայց տակտիկական պայքարից ելնելով` Մարտիրոսյանը մոտեցավ 228 կգ-ին և գխավորեց աղյուսակը երկամարտի 423 կգ արդյունքով, ինչը օլիմպիական նոր ռեկորդ էր։ Բայց պայքարը ոսկե մեդալի համար առջևում էր և պարզ էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ընթանալու է հայ և ուզբեկ ծանրորդների միջև։ Ջուրաևը երկրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 234 կգ կշռող ծանրաձողը։ Սկսվեց տակտիկական պայքարը, ու մեր մարզիչները ստիպեցին ուզբեկ ծանրորդին երրորդ մոտեցմանը փորձըլ բարձրացնել 237 կգ-ը։ Ջուրաևը, սխրանք գործելով, գլխավերևում պահեց այդ քաշը և երկամարտում դարձավ առաջատար։

Սիմոն Մարտիրոսյանը դեռ երկու մոտեցում ուներ և 238 կգ բարձրացնելու դեպքում դառնում էր օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ մոտեցումը չհաջողվեց։ Մնաց մեկ հնարավորություն։ Կա՛մ օլիմպիական ոսկի, կա՛մ արծաթ։ Ցավոք, երրորդ մոտեցումն էլ չհաջողվեց, ու մեր մարզիկը բավարարվեց արծաթե մեդալով։

Բրոնզ և առնվազն արծաթի հավակնություն. ինչպես անցավ Օլիմպիադայի 10–րդ օրը հայերի համար

Այպիսով` օլիմպիական խաղերում մրցումային հերթական օրվանից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը ունի երեք մեդալ՝ 2 արծաթե (Սիմոն Մարտիրոսյան-ծանրամարտ) և (Արթուր Ալեքսանյան-հունահռոմեական ըմբշամարտ) և 1 բրոնզե (Արթուր Դավթյան - մարմնամարզություն)։ Առնվազն բրոնզե մեդալ արդեն երաշխավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը հավակնում է օլիմպիական ոսկե մեդալին։

123
թեգերը:
Սիմոն Մարտիրոսյան, օլիմպիադա, հաղթանակ, ծանրամարտ
Ըստ թեմայի
«Մոլագարության մեջ են»․ Զախարովան վրդովված է Օլիմպիադային` արևմտյան ԶԼՄ-ների արձագանքից
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

0
(Թարմացված է 17:28 03.08.2021)
Դեսպանն ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինն այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Чрезвычайный и Полномочный посол Ирана Аббас Бадахшан Зохури и военный атташе посольства, полковник Бахман Садегин в посетили приграничные территории Гегаркуникской области (3 августа 2021). Гегаркуник
ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը` դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

0
թեգերը:
Հայաստան, ծիրան, Դեսպան, Վերին Շորժա, Սահման