Թեհրան

Իրանի մայրաքաղաքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

55
(Թարմացված է 00:23 20.07.2021)
Թեհրանը հայտարարվել է «կարմիր գոտի», և մինչև հաջորդ կիրակի քաղաքի որոշ հաստատություններ փակ կլինեն:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիելը հայտնել է, որ Թեհրանում վեց օրով կարանտին է հայտարարվել։

Իրանական լրատվամիջոցները հստակեցնում են, որ այդ ընթացքում փակ կլինի մայրաքաղաքի շուկան, ինչպես նաև առևտրային կետերն ու բանկերը:

«Մենք դեֆեկտներ ունենք». ինչու մարդիկ չեն պատվաստում Covid-19-ի դեմ. հարցախույզ Երևանում

Իրանի իշխանությունը նման քայլի է դիմել կորոնավիրուսի պատճառով։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին օրական մոտ 200 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Համավարակի ամբողջ ընթացքում Իրանում ավելի քան 87 հազար մահվան դեպք է գրանցվել, ավելի քան 3,5 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար

Տնտեսական ճգնաժամն ու ԱՄՆ-ի պատժամիջոցները բարդացրել են պատվաստանյութերի անհրաժեշտ ծավալի առաքումը: Արդյունքում ավելի քան 83 միլիոն իրանցիներին պատվաստելու արշավը շատ դանդաղ է ընթանում, և այսօր բնակչության ավելի քան տասը տոկոսն է պատվաստվել:

Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. նախարարության ուղեցույցը

 

55
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս, Թեհրան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1050)
Իզաբել Բայրաքդարյանը

Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն

23
(Թարմացված է 22:48 31.07.2021)
Կանադացի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հայկական թագուհու մասին արիաներ է կատարում Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Изабель Байракдарян и Константин Орбелян на 62-й ежегодной премии ГРЭММИ (26 января 2020). Лос-Анджелес
© AFP 2020 / Amy Sussman / Getty Images via AFP
Իզաբել Բայրաքդարյանը և Կոնստանտին Օրբելյանը

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները... միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։

23
թեգերը:
Տիգրան Մեծ, Կին, օպերա, Կոնստանտին Օրբելյան
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»
Էրդողանն ու Ալիևը Շուշիում

Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2

147
Քաղաքագետները վերլուծում են Ադրբեջանի մասին Էրդողանի խոսքերը։ Արդյո՞ք տարածաշրջանային նոր վերաբաժանման առաջ ենք կանգնելու, թե՞ Լիբիայի ու Սիրիայի նման Էրդողանը կբավարարվի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելով ու այդկերպ ևս մեկ կողմից շրջափակելով Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik, Նաիրի Հոխիկյան. Այլևս Ադրբեջան գոյություն չունի, գոյություն ունի Թուրքիա-1 և Թուրքիա-2։ Միջին արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն այսպես է նկարագրում տարածաշրջանում ձևավորված իրավիճակն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին դիրքորոշումերը։

«Հիմա Էրդողանի նպատական է Ադրբեջանի հանրությանն ինտեգրել Թուրքիայի կազմում, այլ հարց է, որ Ալիևն այնքան էլ չի ցանկանում լինել Թուրքիայի լիարժեք ենթակա։ Բայց փաստ է, որ Ալիևը երկրի բանակը և դիվանագիտությունը հանձնեց թուրքերի ձեռքը», -ասում է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին Շուշիում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ պատրաստվում է իր զորքերը երկար ժամանակ թողնել Ադրբեջանի տարածքում՝ այդկերպ հաստատելով հայկական կողմի պնդումները, թե 2020թ-ի պատերազմին ադրբեջանական զորքից բացի մասնակցել է նաև թուրքական բանակը։

Իսկ հուլիսի 2-ին Թուրքիայի Սաքարիա նահանգ այցի ժամանակ Էրդողանը շեշտել էր, որ անորոշ ժամանակով կպահպանի իր ներկայությունն Ադրբեջանում՝ նշելով. «Թուրքիան առանց տատանվելու կվերցնի այն, ինչն իրավունքով իրեն է պատկանում»։ 

Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի այս խոսքերով Թուրքիայի համար Ադրբեջանն այլևս չունի ինքնիշխանություն, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանը սուվերեն տարածք չէ Անկարայի համար։ Ի՞նչ հետևանքներ է ունենալու Թուրքիայի իշխանության այս դիրքորոշումը, ինչպիսի՞ ներկայության մասին է խոսքը։ Արդյո՞ք մենք կանգնելու ենք տարածաշրջանային նոր վերաբաժանման առաջ, թե՞ Լիբիայի ու Սիրիայի նման Էրդողանը կբավարարվի Ադրբեջանում ռազմաբազա հիմնելով ու այդկերպ ևս մեկ կողմից շրջափակելով Հայաստանը։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

2020թ․ պատերազմի ժամանակ հապճեպ կերպով փոխվեց Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիխովը՝ տեղը զիջելով թուրք գործընկերոջը, դրանից առաջ փոփոխություններ եղան նաև դիվանագիտական կորպուսում՝ ազատվեցին 2004 թվականից՝ ավելի քան 16 տարի արտգործնախարարությունը ղեկավարած Էլմար Մամեդյարովից։

Ռազմական ու դիվանագիտական առումով Ադրբեջանում իշխանական աթոռներին նստեցին Թուրքիայի նշանակած պաշտոնյաները, Թուրքիայի մարդիկ՝ Գլխավոր շտաբի պետ՝ Քերիմ Վելիևը, ԱԳ նախարար՝ Ջեյհուն Բայրամովը։

«Դա արդեն ցույց տվեց, որ Ադրբեջանն ինքն իրեն հանձնեց։ Նույնիսկ Ադրբեջանի նախկին ԳՇ պետն ասել էր, եթե ամեն ինչ տալիս ենք թուրքերին, գուցե մեր կանանց էլ տանք նրանց։ Պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան իր ռազմական օգնությունը չցուցաբերեր, Ադրբեջանը որևէ հաջողության չէր հասնի, ուստի Ալիևը գնաց այդ զոհողություններին և զիջեց այն, ինչ ուզեց Թուրքիան»,-նշեց Տիրան Լոքմագյոյանը։

Հուլիսի 28-ին Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ։ «Մեր գաղափարը պարզ է՝ մեկ ազգ երկու պետություն և այդպես կլինի միշտ։ Այս առնչությամբ բազմաթիվ բանակցություններ են տեղի ունեցել, բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-մասնավորապես  ասել է Շենթոպը։

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին

Տիրան Լոքմագյոզյանը համոզված է, որ աստիճանաբար իրագործվում է Ադրբեջանի սուվերենության վերացման գործընթաց, ինչին ադրբեջանական հանրությունն ամենևին դեմ չէ։

147
թեգերը:
Իլհամ Ալիև, Թուրքիա, Ադրբեջան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին