Թուրքական նավ

Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

92
(Թարմացված է 12:05 16.07.2021)
Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բնորոշել է որպես «բարդ միջադեպ»: Արտաքին գործերի նախարարությունն էլ պատրաստվում է դիմել Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Միջերկրական ծովում թուրքական նավը կրակ է բացել Կիպրոսի հյուսիսարևմտյան հատվածի առափնյա պահպանության նավի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիպրոսի CNA լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 03։30-ի սահմանում, երբ Կիպրոսի ծովային ոստիկանության և առափնյա պահպանության անձնակազմի երեք անդամներով փոքր նավը հերթական պարեկությունն է իրականացրել Թուրքիայից անօրինական ներգաղթի հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։ Թուրքական նավը Կիպրոսի հարակից նավահանգստից 11 ծովային մղոն հեռավորության վրա է եղել ու նկատվելուց հետո սկսել է հետապնդել կիպրական նավին` հասնելով գրեթե մինչև կիպրական ձկնորսական նավահանգստի մատույցներ։ Գործակալության տվյալներով` թուրքական նավը չորս նախազգուշական կրակոց է արձակել կիպրական նավի անձնակազմին վախեցնելու համար:

Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Կիպրոսի պաշտպանության նախարարության խոսնակ Խրիստոս Պիերիսը տեղի ունեցածը բնորոշել է որպես «բարդ միջադեպ»: «Գործը քննվում է, իսկ ազգային գվարդիայի օպերատիվ կենտրոնը տեղեկություններ է հավաքում իրավասու նախարարության կողմից գործողություններ ձեռնարկելու համար»,– ասել է նա:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը, որն էլ իր հերթին կտեղեկացնի Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին` UNFICYP- ին:

Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչուն Թուրքիայից Ուկրաինա է հասել

 

92
թեգերը:
կրակոց, Կիպրոս, Թուրքիա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թոռնուհին ամուսնացել է

16
(Թարմացված է 22:57 31.07.2021)
Հարսանեկան հանդիսությանը ներկա էին միայն հարազատներն ու մտերիմները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ հյուրերի ընդհանուր թիվը 70 է եղել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Բելառուսի նախագահի ավագ որդու՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ դուստրը՝ 23 - ամյա Վիկտորյան, ամուսնացել է։ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նորապսակների լուսանկարը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram-ալիքը:

Պապը թոռնուհուն՝ Վիկտորիային և նրա ամուսնուն, շնորհավորել է հարսանիքի օրվա առթիվ։

«Դուք գրում եք ձեր պատմությունը...», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարսանիքը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում. ներկա են եղել 70 հյուրեր: Փեսայի անձնական կյանքի, գործունեության մասին տեղեկություններ չկան։

Վիկտորյա Լուկաշենկոն Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Ալեքսանդրի  դուստրն է, ով այժմ զբաղեցնում է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Վիկտորիան մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է։ Խաղացել է մի քանի ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի յոթ թոռ։

16
թեգերը:
Բելառուս, Ալեքսանդր Լուկաշևիչ, թոռ, հարսանիք, ամուսնություն
Ըստ թեմայի
Բրազիլացի սիրահարները հոգնել են սպասելուց. զանգվածային հարսանիք` համավարակի ֆոնին
Քարաբերդում տարածված անեկդոտն ու գյուղի վերջին հարսանիքը. այստեղ մնացել են միայն տարեցները
Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը
Իզաբել Բայրաքդարյանը և Կոնստանտին Օրբելյանը

Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն

62
(Թարմացված է 22:59 31.07.2021)
Կանադացի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հայկական թագուհու մասին արիաներ է կատարում Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Томас Хэмпсон в роли Дон Жуана и Изабель Байракдарян в роли Зерлины во время генеральной репетиции оперы Вольфганга Амадея Моцарта Дон Жуан (8 августа 2006). Зальцбург
© AP Photo / KERSTIN JOENSSON
Իզաբել Բայրաքդարյանը

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները... միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։

62
թեգերը:
Տիգրան Մեծ, Կին, օպերա, Կոնստանտին Օրբելյան
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»