Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ». Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին

1268
(Թարմացված է 21:49 12.07.2021)
Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը:

«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես գնահատում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել Է Էրդողանը Twitter-ում հրապարակված տեսաաուղերձում։

​Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 11–ի լույս 12–ի գիշերը մի խումբ երիտասարդներ պարել են եկեղեցու պատերին: Խաչի ֆոնին պարող հարբած տղամարդկանց հետ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

​Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

1268
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Եկեղեցի, Պար, ուղերձ
Ըստ թեմայի
Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին
Իրանի նոր կոշտ նախագահը. Ռայիսին անպայման կսանձի Էրդողանի հավակնությունները
Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին
Էրդողանը խոսել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման մասին
Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան

Մակրոնը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը. նա խոսել է Փաշինյանի հետ

12
(Թարմացված է 18:37 03.08.2021)
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը:

«Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նաև անթույլատրելի է համարել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարությունները:

Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն: Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը:

Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը:

Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Կութի ու Երասխի վրա

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում:

12
թեգերը:
Հայաստան, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան, Սահման, Դեմարկացիա, Դելիմիտացիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Սահմանային գոտում հրադադարը պետք է վերականգնել. Գավանը ԵԽԽՎ–ում զեկույցով հանդես կգա
Թաթոյանը սահմանային բնակիչների իրավունքի խախտումները ներկայացրել է միջազգային կառույցներին
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է
Դավիթ Քոչարով

Դավիթ Քոչարովը նշանակվել է ռուսական խոշորագույն Rutube տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր

23
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Rutube հարթակի վերագործարկման մասին հայտնի է դարձել ապրիլին։ Այն պատկանում է «Գազպրոմ մեդիա» հոլդինգին, որը 2020 թվականի վերջին փակել է տեսահոսթինգի 100% կոնսոլիդացման գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական Rutube-ի առաջատար տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Դավիթ Քոչարովը։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի ու պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ հղում անելով «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությանը։

«Դավիթ, շնորհավորում եմ քեզ այս վաստակած նշանակման կապակցությամբ: Դու այն մարդն ես, որը և՛ ՍՏՍ-ում, և ivi - ում միշտ աշխատել է մինչև վերջ, աշխատել է դեկտեմբերի 31-ին և մինչև վերջ մոնտաժել է նյութը։ Դրա համար էլ գնահատում եմ», - գրել է Կանդելակին։

Նա ավելացրել է՝ շները հաչում են, քարավանը գնում է արտահայտությունը, հավանաբար ակնարկելով այդ բարձրության ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Քոչարովը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարքեթինգի ու Rutube Originals-ի գործարկման համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի հայազգի փոխքաղաքապետին. տեսանյութ

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ Քոչարովը զբաղեցրել է ivi առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Եղել է նաև ՍՏՍ հեռուստաալիքի մարքեթինգի գծով տնօրեն (2019 թվական), ՏՆՏ հեռուստաալիքի համացանցի ու արտաեթերային պրոմո-բաժնի ղեկավար (2013 թվականի ապրիլ -2015 թվական): Նա ՍՏՍ ու Ռոսիա հեռուստաալիքների համար կոնտենտ արտադրող «Goose Goose Films» փրոդաքշն ստուդիայի հիմնադիրն է։

Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը

23
թեգերը:
Դավիթ Քոչարով, պրոդյուսեր, հայ
Ըստ թեմայի
Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի
Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում