«Ամեն ինչ դրան էր տանում»․ ՆԱՏՕ-ում կողմնորոշվել են Սև ծովի հարցում

153

Ծովային սահմանների խախտում, հակառուսական ուղղվածության վարժանքներ ու դաշնակիցներին զենքով աջակցություն՝ բրիտանական «Դեֆենդեր» էսկադրային ականակրի հետ Ֆիոլենտ հրվանդանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ներողության փոխարեն նոր սպառնալիքներ են հնչել: ՆԱՏՕ-ում հստակ հասկացրին, որ դաշինքը Սև ծովից չի հեռանա։ Ավելին՝ միայն կուժեղացնի ներկայությունը և կշարունակի սադրանքները Ռուսաստանի տարածքային ջրերի մոտ։

Նիկոլայ Պրոտոպոպով

Խոստումներ ամբիոններից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա Սևծովյան տարածաշրջանում՝ դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելու համար:

«ՆԱՏՕ-ն հստակ դիրքորոշում ունի, երբ գործը վերաբերում է նավագնացության ազատությանը և նրան, որ Ղրիմը Ուկրաինա է, ոչ թե Ռուսաստան։ Միջադեպի ժամանակ («Դեֆենդեր» էսկադրային ականակրի հետ – խմբ․) ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այդ սկզբունքների պաշտպանության հարցում հաստատակամություն են ցուցաբերել», - ասել է Ապատուրայը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն իր հերթին ասել է, որ անգլիական ռազմանավերը «կշարունակեն Ուկրաինայի տարածքային ջրեր մտնել»: Ռաաբն այն երթուղին, որով ընթանում էր սահմանախախտ էսկադրային ականակիրը, անվանել է Օդեսայից վրացական Բաթում տանող ամենակարճ միջազգային ճանապարհը:

«Մենք միջազգային նորմերին համապատասխան լիակատար իրավունք ունենք անարգել անցնել ուկրաինական տարածքային ջրերով։ Մենք կշարունակենք այդպես վարվել»,- ընդգծել է բարձրաստիճան պաշտոնյան։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի կողմից հետագա սադրանքների սպասի։ Ի դեպ՝ Կրեմլն արագ արձագանել է Ռաաբի խոսքերին ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ծովում պետական սահմանը չհամաձայնեցված հատելու դեպքում Մոսկվան բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի: Ու ամփոփել է, որ նման միջադեպերից խուսափելու ամենաարդյունավետ տարբերակը պարզապես ոչինչ չխախտելն է։

Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Ի դեպ, «Դեֆենդերի» անցումից հետո հոլանդացիները փորձեցին կրկնել այդ «սխրանքը»։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Նիդեռլանդների ռազմածովային ուժերի Evertsen ֆրեգատը փոխել է ուղղությունն ու շարժվել դեպի Կերչի նեղուցը: Սահմանի խախտումը կանխելու համար օդատիեզերական ուժերի ինքնաթիռները նախազգուշական թռիչքներ են իրականացրել նավի մոտակայքում։

Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Սուդակովը կարծում է, որ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների համար այժմ կարևոր է պահպանել Ռուսաստանի հետ հակամարտությունը։ Այդ պատճառով դրանք կշարունակեն Սև ծովում սադրանքների դիմել, ու ռուսական տարածքային ջրերի ապօրինի անցումները պարբերաբար կկրկնվեն։

«Դրանք հատկապես ակտիվ կլինեն պետության խոցելիության շրջանում, որը, որպես կանոն, երկրում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններից մոտավորապես 90 օր առաջ է։ Մեր դեպքում՝ մինչև Պետդումայի սեպտեմբերյան ընտրությունները։ Այժմ լիամասշտաբ մտավոր ու տեղեկատվական հիբրիդային պատերազմ է ընթանում»,- պարզաբանել է Սուդակովը։

Հավատարիմ ընկերներ

Պետք է ասել, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ն զգալիորեն ուժեղացրել է ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Դաշինքի նավերը կանոնավոր կերպով այնտեղ տարբեր ձևաչափերի զորավարժություններ են անցկացնում, ընդ որում սովորաբար որպես հակառակորդ հանդես է գալիս Ռուսաստանը: ՆԱՏՕ-ի մերձավոր դաշնակիցներ են դարձել Վրաստանն ու Ուկրաինան, որոնք փաստացի սեփական լիարժեք ռազմական նավատորմը չունեն։

Ինչպես հայտնի է, վրացական ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ 2008-ի հակամարտությունից հետո: Պայմանականորեն մարտունակ է միայն առափնյա պահակախումբը, որում ընդգրկել են նավատորմի անձնակազմն ու մի քանի նավակներ: Ականատեսների խոսքով՝ Վրաստանին խաղաղության պարտադրելու գործողության ընթացքում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումները Փոթիի նավահանգստում պայթեցրել են ռազմական պիտակավորում ունեցող բոլոր նավերն ու նավակները:

Այսօր ՆԱՏՕ-ն ու մասնավորապես ԱՄՆ-ն փորձում են վերակենդանացնել վրացական նավատորմը։ Այսպես, Թուրքիան Թբիլիսիին արագընթաց պարեկային մոտորանավակ է փոխանցել, ամերիկացիներն օգնել են վերականգնել ու արդիականացնել ևս երկուսը, ինչպես նաև Վրաստանին սպառազինությունից հանված առափնյա պահպանության մի քանի նավ են նվիրել:

Բացի այդ, Վաշինգտոնը մի քանի միլիոն դոլար է հատկացրել վրացական մյուս «լողամիջոցների» վերանորոգման համար։

ՆԱՏՕ -ի նավաստիները հաճախակի հյուրեր են վրացական նավահանգիստներում, այսպես կոչված, անվտանգության աջակցության ու գործընկերության ամրապնդման ակցիաների շրջանակում: Պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մասնավորապես՝ մայիսին «Համիլտոն» պահակային նավն ու Վրաստանի առափնյա պահպանության մոտորանավերը ծովում մի քանի ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել:

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Ուկրաինական նավատորմը նույնպես անմխիթար վիճակում է։ 2014-ին առանց այդ էլ փոքրաթիվ ռազմածովային ուժերը մնացել են գրեթե առանց մարտունակ նավերի։ Տարբեր գնահատականներով՝ դրանք կորցրել են ներուժի մոտ 80 տոկոսը։

Թեպետ ՆԱՏՕ-ն էլ ուկրաինական ռազմածովային ուժերին ավելի շատ է օգնում, քան վրացիներին։ Ամերիկացիները խոստացել են դաշնակիցների նավատորմն ուժեղացնել Mark VI 16 պարեկային նավերով և Island դասի մի քանի օգտագործված մոտորանավակներով։

Անգլիացիները մշակել են ռազմածովային ուժերի զինծառայողների մարզման մի ամբողջ ծրագիր. նրանց կսովորեցնեն նավարկություն, օպերատիվ պլանավորում, ծովային հետախուզություն, կրակային պատրաստություն ու պայքար՝ նավերի կենսունակության համար:

Իսկ վերջերս Կիևն ո Լոնդոնը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման մասին հուշագիր են ստորագրել, որի շրջանակում բրիտանացիները պլանավորում են միանգամից երկու բազա կառուցել Սևծովյան ու Ազովի ափերում:

Համարժեք պատասխան

Այսպես թե այնպես, առայժմ գլխավոր ուժը տարածաշրջանում Ռուսաստանի Սևծովյան նավատորմն է։ Վերջին տարիներին միավորումը արմատապես փոխվեց ու այժմ համարվում է ռազմածովային նավատորմերի շրջանում ամենաժամանակակից ու մարտունակներից մեկը:

Դա մոտ 260 նավ, նավակներ, սուզանավեր ու ապահովման նավեր են։ Մարտական հենակետային վիմպելներ՝ շուրջ 70 միավոր, այդ թվում՝ «Մոսկվա» ֆլագմանական հրթիռային հածանավը, որը նախատեսված է ավիակիր խմբերի ոչնչացման համար: Նավը շահագործվում է 1980-ականներից, սակայն բոլորովին վերջերս անցել է խորը արդիականացում, ինչը թույլ կտա այն ևս մի քանի տասնյակ տարի արդյունավետ օգտագործել:

Նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոմոեդովի խոսքով՝ դեռ 20 տարի առաջ ամեն ինչ այլ էր. մարտական հզորությամբ միավորումը զիջում էր, օրինակ, թուրքերին գրեթե 5 անգամ, իսկ եթե Միջերկրական ծովից տարածաշրջան էին մտնում ՆԱՏՕ-ի խմբավորումները, ապա դրանց առավելությունը տասը կամ նույնիսկ քսանապատիկ էր:

«Երբ ինձ նշանակեցին, նավատորմում մեկուկես սուզանավ կար, 641 նախագիծ վերանորոգման մեջ էին։ Այժմ նավակները բավական են, ու դրանք զինված են բոլորովին այլ կերպ, ունակ են լուծել ոչ միայն մարտավարական, այլև օպերատիվ-ռազմավարական խնդիրներ»,- նշել է ծովակալը։

2016-ին Սևծովյան նավատորմը ստացել է 11356 մոդելի ժամանակակից բազմանպատակային ֆրեգատներ, որոնք զինված են «Կալիբր» թևավոր հրթիռներով, ինչպես նաև պարեկային ու փոքր հրթիռային նավեր: Մի խոսքով, Սևծովյան նավատորմը դաշինքի ցանկացած սադրանքներին պատասխանելու համար զենք կգտնի։

153
թեգերը:
Սև ծով, ՆԱՏՕ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Ուկրաինա
Ըստ թեմայի
Եվրոպան շուտով կփլուզվի ներսից. մտածում են` ինչպես պատժեն Ռուսաստանին
90-ականների Ռուսաստանում դա կոչվում էր «պանյատներով գործել». Լավրովը՝ Արևմուտքի մասին
Կփոխի խաղի կանոնները. Պուտինն ի՞նչ զենք ունի, որը վախեցնում է բոլորին
Արթուր Ալեքսանյանը ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի հետ մարտից հետո

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

269
(Թարմացված է 09:16 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։

«Սպիտակ արջի» համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց  Ալեքսանյանին պարտերից գլորել ֆինը չկարողացավ, սակայն նվազագույն առավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

Երկրորդ մրցափուլում Արթուր հաստատեց իր բարձր կարգը ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։

Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 9
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը

Նշենք, որ դրանից առաջ Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։

269
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, օլիմպիադա, Ճապոնիա, ըմբշամարտիկ, հաղթանակ
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

174
(Թարմացված է 08:57 02.08.2021)
Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափակիչում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Հայ ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր 2։1 հաշվով հաղթեց աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկավ կիսաեզրակիչ։

Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափաիչում ու կարողացավ ընտրած ճիշտ մարտվարության շնորհիվ դժվարին հաղթանակ տանել 2։1 հաշվով։

Առաջին մրցափուլում Չալյանն առաջինը միավորը վաստակեց, բայց հետո մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին, ու Չեխիրկինը ստացավ մեկ միավոր և պարտերում աշխատելու հնարավորություն։ Հայ ըմբիշը, հիանալի պաշտպանվելով, միավոր չտվեց մրցակցին, ու կես րոպեանոց ըմդնիջմանը մրցակիցները գնացին հավասար միավորներ վաստակած։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Բայց 1։1 հաշվի դեպքում առավելությունը Չեխիրկինն էր, քանի որ նա վերջինն էր վաստակել միավորը։ Երկրորդ մրցափուլում Չալյանը կտրուկ ակտիվացավ, կարողացավ ևս մեկ միավոր վաստակել։ Ճիշտ է, չհաջողվեց միավոր վաստակել պարտերից, բայց նվազագույն առավելությունը Չալյանը պահպանեց ու հաղթեց 2։1 հաշվով։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը մրցելու է Ակժոլ Մախմուդով (Ղրղզխստան) և Ռաֆիգ Հուսեյնով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Նշենք, որ քիչ առաջ Տոկիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում
174
թեգերը:
Կարապետ Չալյան, օլիմպիադա, հաղթանակ, ըմբշամարտիկ
Автомобили полиции и скорой помощи на месте преступления (29 апреля 2020). Гавар

Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

0
(Թարմացված է 09:44 02.08.2021)
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

0
թեգերը:
Հայաստան, ավտովթար, ավտոմեքենա, Զոհ, վարորդ