Կայծակ

Հնդկաստանում կայծակի հարվածից մոտ հիսուն մարդ է զոհվել

70
(Թարմացված է 11:39 12.07.2021)
Վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է, որ զոհվածների հարազատներն ու տուժածները դրամական օգնություն կստանան:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ ու Ռաջաստհան նահանգներում կայծակի հարվածի հետևանքով 49 մարդ է զոհվել:

Times Of India-ն հայտնում է, որ 30 մարդ զոհվել է Ուտար Պրադեշում ու 19-ը՝ Ռաջաստանում:

Նշվում է, որ 11 մարդ մահացել է Ռաջաստհանի Ջայպուր քաղաքում: Նրանք լուսանկարվելիս են եղել 12-րդ դարի Ամբեր ֆորտի պահակային աշտարակի գագաթին, երբ կայծակը հարվածել է դրան։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ում հայտնել է, որ զոհվածների հարազատներն ու տուժածները դրամական օգնություն կստանան:

70
թեգերը:
Զոհ, կայծակ, Հնդկաստան
Ըստ թեմայի
Երկարատև կարկուտ, կայծակ ու քամի Գյումրիում. տեսանյութ
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. կայծակի հարվածից 59-ամյա տղամարդ է մահացել
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար

59
(Թարմացված է 10:02 24.07.2021)
Հանրահայտ դերասանը հրապարակել է կնոջ ու նորածին որդու լուսանկարը։ Ակնհայտ է, որ նա երջանիկ է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ է հայրացել։ Ուրախալի լուրը նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Անեչկան լույս աշխարհ բերեց իմ որդի Վասիլիին։ Ուռա՜։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն քեզ, հարազատս», - գրել է դերասանը և կնոջ ու նորածնի հետ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Безруков (@s_bezrukov)

«Լիլիթին է նման». Ալեքսանդր Բաբասյանի ու Լյուսի Հայրապետյանի միջև սիրավե՞պ է սկսվել

Փոքրիկը Բեզրուկովի և նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ զավակն է։ Նրանց դուստրը` Մաշան, արդեն 4 տարեկան է, իսկ որդին` Ստեփանը` 2։ Բեզրուկովը ևս երկու երեխա էլ (աղջիկ ու տղա) ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։

Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

59
թեգերը:
Լուսանկար, հայր, երեխա, Սերգեյ Բեզրուկով
Արխիվային լուսանկար

Հիմա էլ H5N6. Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

48
(Թարմացված է 00:07 24.07.2021)
Մեկ մարդ արդեն մահացել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բոլոր հիվանդները շփում են ունեցել ընտանի թռչունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Չինաստանի հարավ-արեւմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտը։

Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում։ Հաղորդվում է, որ 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչունի հետ։

Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են։ Հաջորդ օրը կինը մահացել է։

Վարակման երկրորդ դեպքը ևս Սիչուան նահանգում է գրանցվել։ Կացզյանի 57-ամյա բնակչին վիրուսը փոխանցվել է թռչունից։ Նրա մոտ գանգատներ են նկատվել հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Երրորդ դեպքն արձանագրվել է Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում։

Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ՀՀ սահմանները զերծ ենք պահում թռչնագրիպից»

66-ամյա չինացին նույնպես կապ է ունեցել ընտանի թռչունի հետ։ Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։

Դեպքի վայր ժամանած Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պարզաբանել են, որ վիրուսը մարդուն փոխանցվել է թռչունից, մարդուց մարդուն H5N6 փոխանցման մասին դեպքեր չեն արձանագրվել, վարակի զանգվածային տարածման վտանգը չափազանց ցածր է:

«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան

48
թեգերը:
Մահ, վարակ, գրիպ, Չինաստան
Ըստ թեմայի
Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Սաիդ Խատիբզադե

Թեհրանը պատրաստ է հաշտեցնել Երևանին ու Բաքվին

0
Իրանական կողմը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով, ինչպես նաև զինծառայողների վիրավորվելու ու զոհվելու դեպքերով:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հաստատելու հարցում։ ԻԻՀ պետական լրատվական IRNA գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Նա ափսոսանք է հայտնել երեք հայ զինծառայողների վիրավորվելու, ադրբեջանցի զինվորականի մահվան և փոխհրաձգությունների վերաբերյալ:

Խատիբզադեն կողմերին զսպվածության կոչ է արել` հայտարարելով երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների հաշտեցմանը։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ։

Նույն օրը` ժամը 23:00-ի սահմանում, Երասխի տարածքում Ադրբեջանը ԱԹՍ–ով ՀՀ տարածք մուտք գործելու փորձ է արել։ Ըստ ՀՀ ՊՆ–ի` ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

0
թեգերը:
Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան