00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս էր գրում Դանթեն. Ֆլորենցիայում XIII-XIV դարերի բացառիկ ձեռագրեր են գտել

CC BY 2.5 / Elena (Mateyka) / Dante Alighieri-Florence 2Памятник Данте Алигьери во Флоренции
Памятник Данте Алигьери во Флоренции - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Բաժանորդագրվել
Դանթեի ստեղծագործությունները հետազոտող Ջուլիա Բոլթոն Հոլոուեյը երկու ձեռագիր է հայտնաբերել, որոնք, ըստ նրա, կարող են պատկանել Դանթեին։ Սակայն սա դեռ ստուգման ենթակա վարկած է։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ֆլորենցիայում XIII-XIV դարերով թվագրվող նոր ձեռագրեր են հայտնաբերվել։ Daily Mail–ը գրում է, որ Դանթեի արվեստն ուսումնասիրող Ջուլիա Բոլթոն Հոլոուեյը պնդում է, որ ստեղծագործությունները կարող են պատկանել Դանթե Ալիգիերիի գրչին, դրանք գրվել են Ֆլորենցիայում նրա ուսումնառության  տարիներին:

Փրինսթոնի համալսարանում Հոլոուեյը միջնադարյան գրականություն ու մշակույթ էր դասավանդում, որից հետո որոշեց հրաժեշտ տալ աշխարհիկ կյանքին և կաթոլիկ միանձնուհի դառնալ։ 

Встреча итальянского дирижера Рикардо Мути в аэропорту Звартноц (2 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի

Նրա խոսքով` ձեռագրերում ներկայացված են գաղափարներ արդար տիրակալների մասին, որոնք հետագայում Դանթեն ավելի ընդարձակ շարադրել է իր «Աստվածային կատակերգության» մեջ։ Ըստ Հոլոուեյի, հայտնաբերված ձեռագրերը ենթադրաբար պատկանում են 1280-1290 թվականներին, երբ Դանթեն ուսանում էր հայտնի դպիր և պետական գործիչ Բրունետո Լատինիի (Լատինին Դանթեին նաև այլ աջակցություն էր ցուցաբերում, քանի որ Ալիգիերին վաղ էր կորցրել հորը) մոտ։

 «Իմ կողմից հայտնաբերված ձեռագրերի թվում, սրանք միակն են, որ գրվել են cancelleresca տառատեսակով, որը Դանթեն կարող էր սովորել հորից։ Բացի այդ դրանք ավելի էժան մագաղաթի վրա են գրվել, ինչը տրամաբանական է, հաշվի առնելով, որ Դանթեն իր ուսումնակիցներից ավելի աղքատ էր», – ասում է նա։

Երկու ձեռագրերի կարմիր լուսանցքներում քառակուսու մեջ վերցված շրջան է պատկերված. խորհրդանիշ, որը Դանթեն կիրառում էր Աստծուն  բնորոշելու համար։ Սա Դանթեին այս ձեռագրերի պատկանելիության մասին վարկածն ավելի համոզիչ է դարձնում։

Այնուամենայնիվ, սրանք դեռ միայն ենթադրություններ են, որոնք ստուգման ենթակա են։ Ինչ ձեռագրով էր գրում Դանթեն, մենք չգիտենք։ XIV դարի ընթացքում նրա պոեմները տարածվում էին բազմաթիվ ձեռագրերով (որոնք ի դեպ, միմյանց լիովին չեն համապատասխանում)։ Այնուամենայնիվ, դրանց շարքում չի պահպանվել գոնե մեկը, որն անձամբ Դանթեի ձեռքով գրված լինի։

Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»

Գիտնականները ենթադրում են, որ «Աստվածային կատակերգության» հեղինակները, ինչպես և այդ ժամանակների մի շարք գրագետ տոսկանացիներ, գոթական տառատեսակով էին գրում, այդ տառատեսակը հյուսիսային և կենտրոնական Իտալիա էր ներթափանցել Գերմանիայից և տեղի գեղագրության ավանդույթների համաձայն` որոշակի փոփոխությունների ենթարկվել. տառերն ավելի կլոր  ու ցածր էին դարձել (բոլոնյան տառատեսակ)։

Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին

Նշենք, որ նույն տարվա մարտին Իտալիայի Պավիա քաղաքի Գիսլերի համալսարանի (քոլեջ) գրադարանում ձեռագիր երեք թերթ է հայտնաբերվել Ասվածային կատակերգության «Դրախտի» մի քանի հատվածներով։ Դրանք գրված են բոլոնյան տառատեսակով, գրեթե առանց կետադրական նշանների և ուղղագրության կանոնների, ինչը բացատրելի է,  քանի որ այն ժամանակ գրական տեքստերը գրեթե միշտ լատիներեն էին գրվում,  և ժամանակակից եվրոպական լեզուների համար ուղղագրության նորմեր դեռ մշակված չէին։

Այս և այլ հատկանիշներով գիտնականները թվագրում էին գտած ձեռագիրը ոչ ուշ քան XIV դարի կեսերով, այսինքն` դա «Աստվածային կատակերգության» հնագույն ձեռագրերից մեկն է։ Ենթադրաբար, այն պահվել է Միլանի դքսերի (Վիսկոնտի և Սֆորցա) գրադարանում և այն կարդացել է վաղ Վերածննդի մեկ այլ հանճարեղ բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան։

Լրահոս
0