Վարազդատ Հարոյան. արխիվային լուսանկար

Հարոյանն արդեն ժամանել է Իսպանիա. իսպանական ակումբը «Բարի գալուստ» է մաղթել նրան

98
(Թարմացված է 16:10 11.07.2021)
28-ամյա պաշտպանը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա Լիգան ներկայացնող իսպանական «Կադիս» ակումբի հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ժամանել է Իսպանիա։ Այս մասին հայտնում է «Կադիս» ակումբն իր Twitter–ի էջում։

«Առաջին հայը Լա Լիգայում». Կապառոսը շնորհավորել է Հարոյանին

 «Հարոյանն արդեն ճանաչում է սպորտային քաղաքը: Բարի՜ գալուստ»,-գրել է իսպանական ակումբը` ակնարկելով, որ Հարոյանը շրջում է քաղաքում ու ծանոթանում դրան:

 

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա Լիգան ներկայացնող իսպանական «Կադիս» ակումբի հետ: 28-ամյա պաշտպանը մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը ներկայացված էր ղազախական «Աստանայում»։

98
թեգերը:
Իսպանիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» պարտվեց «Մարիբորին», բայց հաղթելու շանսեր դեռ ունի
Չերչեսովը պաշտոնապես խզել է ՌՖՄ-ի հետ պայմանագիրը, հրաժարվել դրամական խոշոր փոխհատուցումից
Հայտնի ամերիկացի բասկետբոլիստը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը
Արխիվային լուսանկար

Հիմա էլ H5N6. Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

35
(Թարմացված է 00:07 24.07.2021)
Մեկ մարդ արդեն մահացել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բոլոր հիվանդները շփում են ունեցել ընտանի թռչունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Չինաստանի հարավ-արեւմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտը։

Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում։ Հաղորդվում է, որ 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչունի հետ։

Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են։ Հաջորդ օրը կինը մահացել է։

Վարակման երկրորդ դեպքը ևս Սիչուան նահանգում է գրանցվել։ Կացզյանի 57-ամյա բնակչին վիրուսը փոխանցվել է թռչունից։ Նրա մոտ գանգատներ են նկատվել հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Երրորդ դեպքն արձանագրվել է Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում։

Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ՀՀ սահմանները զերծ ենք պահում թռչնագրիպից»

66-ամյա չինացին նույնպես կապ է ունեցել ընտանի թռչունի հետ։ Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։

Դեպքի վայր ժամանած Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պարզաբանել են, որ վիրուսը մարդուն փոխանցվել է թռչունից, մարդուց մարդուն H5N6 փոխանցման մասին դեպքեր չեն արձանագրվել, վարակի զանգվածային տարածման վտանգը չափազանց ցածր է:

«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան

35
թեգերը:
Մահ, վարակ, գրիպ, Չինաստան
Ըստ թեմայի
Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Wildberries

Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառում Wildberries –ի դեմ. թիրախում նաև հայաստանյան բաժինն է

67
(Թարմացված է 23:44 23.07.2021)
Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում գրանցված ռուսական ընկերության ստորաբաժանումներից բացի պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Ֆրանսիայում գրանցված, սակայն Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ առնչություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինան տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Wildberries ռուսական ընկերության նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը, որով Ուկրաինայի նախագահ Վլադինիր Զելենսկին գործողության մեջ է դնում Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, ստորագրվել է այսօր։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի կայքում։

Նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են նաև ընկերության` Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Ղրղզստանում և Ղազախստանում գործող ստորաբաժանումների վրա։

Wildberries–ից բացի, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի պատժամիջոցների տակ են հայտնվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Ղրիմի վարչակազմի հետ կապ ունեցող մի շարք կազմակերպություններ։

Արևմուտքը համաձայնվել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Ռոհանի

Նշված ընկերություններից բացի պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Ֆրանսիայում գրանցված, սակայն Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ առնչություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Ինչ կտա Իրանի պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ին. փորձագետը՝ նոր հնարավորությունների մասին 

67
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, պատժամիջոցներ, Ուկրաինա
Ըստ թեմայի
Հակառակ էֆեկտ․ ԱՄՆ-ն սեփական պատժամիջոցներով թուլացնում է դոլարի դիրքերը
ՌԴ–ից պատասխանել են սպառնալիքին. ԵՄ հերթական պատժամիջոցային հարձակումը անպատասխան չի մնա
ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 984)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը