Արխիվային լուսանկար

Գերմանիայի շրջաններից մեկում հաքերային հարձակման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

34
(Թարմացված է 20:56 10.07.2021)
Շուրջ 157 հազար բնակչություն ունեցող շրջանում ժամանակավորապես չեն կարողանա որևէ սոցիալական կամ այլ նպաստներ վճարել:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արտակարգ իրավիճակ է հայտարարվել գերմանական Անհալթ–Բիտելֆելդի շրջանի (Աաքսոնիա–Անհալթի դաշնային հող) հաքերային գրոհի պատճառով։ Սա Գերմանիայում առաջին նման դեպքն է, հայտնում է Deutschlandfunk ռադիոկայանը։

Մի քանի օր առաջ հարձակման էր ենթարկվել շրջանի համակարգչային համակարգը, որի վարչակազմը հայտարարել էր մոտ երկու շաբաթով աշխատանքը դադարեցնելու մասին։

Շուրջ 157 հազար բնակչություն ունեցող շրջանում ժամանակավորապես չեն կարողանա որևէ սոցիալական կամ այլ նպաստներ վճարել:

Կիբեռպատերազմների քարտեզի վրա անդրկովկասյան տարածաշրջանը դեռ գտնվում է պասիվ վիճակում

34
թեգերը:
Արտակարգ դրություն, կիբեռանվտանգություն, Գերմանիա
Ըստ թեմայի
Ռուսաստանում անհիմն են համարում ԱՄՆ Ֆիննախի վրա կիբեռհարձակում գործելու մեղադրանքները
Ինչ անել, որ աշխատավայրում հանկարծ ադրբեջանական հիմնը չհնչի, կամ կիբեռանվտանգության դաս
Ադրբեջանի մոտ են հայտնվել շատ գաղտնի փաստաթղթեր, նաև` ՀՀ ՊՆ–ից. կիբեռհարձակումները 2020-ին
Էանուել Մակրոն

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

30
(Թարմացված է 17:40 27.07.2021)
Տարածված կեղծ լուսանկարն ու տեսանյութը սոցցանցերի օգտատերերին կատակելու առիթներ են տվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Մարդիկ բողոքում են նախագահի վարած կորոնավիրուսային քաղաքականության, մասնավորապես` պարտադիր պատվաստման դեմ։ Թվում էր՝ հենց այս պատճառով Մակրոնը պետք է հայտնվեր սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում, բայց ե՞րբ են մարդիկ լուրջ հարցերը նախընտրել հումորից։ Երևի երբեք։

​Այսօր Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ այցելել է Պոլինեզիայի Մարկեսասյան կղզիներ (հայտնի է նաև որպես Թաիթի): Կղզու բնակիչները Մակրոնին դիմավորել են տեղական ավանդույթներով՝ 600 պարողով, ավանդական հագուստով և տեղական երաժշտությամբ։ Նախագահին անգամ նոր անուն են տվել՝ Te Haka Iki Taaoa, որը տեղացիների լեզվից թարգմանվում է որպես «մեծ առաջնորդ, որը հեռուն կգնա»:

Բայց այս ամենը չէ, որ գրավել է սոցցանցերի ակտիվիստների ուշադրությունը։ Տեղացիները ևս մեկ ավանդույթ ունեն՝ կարևոր հյուրերի պարանոցին ծաղկեշղթա են կախում։ Պարզվում է՝ որքան շատ, այնքան լավ։ Մակրոնի վզից մոտավորապես յոթ ծաղկեշղթա են կախել, համացանցում էլ ինչ-որ մեկը որոշել է արդեն բավականին զվարճալի պատկերը ուռճացնել և տարածել տեսանյութ և լուսանկար, որում Մակրոնը ոտքից գլուխ ծաղկեշղթաների մեջ է։

​Բացի տարածված նկարից, կա նաև մեկ այլ լուսանկար՝ այլ անկյունից, որում երևում է՝ որքան ծաղկեշղթա է եղել Մակրոնի վրա իրականում։

​Բայց ուրախ լուրի ֆեյք լինելը չի կանգնեցրել հանրությանը քննարկումներից, և Twitter-ում առավոտվանից խրախճանք է։

​««Ինչի՞ ա Մակրոնը քողարկվում որպես մոլախոտերի թագավոր։ Նոր բա՞ն ա եղել. տեղյակ չենք», «Էս նկարը սպանում ա ինձ», «Պարոն Մակրոն, Ձեզ մենակ պետք էր քիթը հանել շնչելու, ուղեղն էլ պետք չէր»,  «Էս ես եմ` եսիմ ում հարսանիքին տժժալուց հետո», «Երբ ինձ ասում են՝ սովորական բան ա, եսիմ ինչ չհագնես»,«Էս տեմպերով ամսվա վերջում Մակրոնը թուփ կդառնա»», –գրում են մարդիկ։

Որոշ կատակասերներ էլ նմանություններ են տեսել Մակրոնի և այս պերսոնաժների միջև ու համադրել նկարները։

Իսկ իրականում Ֆրանսիայի նախագահը շատ գոհ է եղել իր այցից։ Նա անգամ ողջունել է տեղացիներին իրենց լեզվով և մինչև օրվա վերջ չի հանել իր վրայից ծաղիկները։

30
թեգերը:
Էմանուել Մակրոն, նկար, Նախագահ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել
Էրդողանը Ֆրանսիային կոչ է արել ազատվել Մակրոնից
«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ

41
(Թարմացված է 15:58 27.07.2021)
Քիմիական գործարանում գրանցված պայթյունից հետո իշխանությունը մարդկանց հորդորում է փողոց դուրս չգալ։

Գերմանական Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Welt հեռուստաալիքին:

ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի քանի տուժած կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հինգ աշխատակիցների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք անհետ կորած են համարվում:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների` թափոնների վերամշակման և պահպանման կենտրոնում ցիստեռն է պայթել։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Քաղաքը պատվել է թանձր ծխով: Իշխանությունը մարդկանց խնդրում է չլքել բնակարանները, փակ պահել դռներն ու պատուհանները։ Քաղաքային ճանապարհները մասամբ արգելափակվել են։

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

41
թեգերը:
գործարան, տեսանյութ, պայթյուն, Գերմանիա
Ըստ թեմայի
Նորվեգիայում երկնաքար է ընկել․ մասնագետները փնտրում են բեկորները
Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ
Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»
Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»

0
Մարզպետը վստահեցնում է, որ քաղաքական հայացքները պաշտոնից ազատվելու պատճառ չեն դառնա Շիրակի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորական մանդատից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակելու է աշխատանքը նույն պաշտոնում։

«Հետագայում քաղաքական թիմը որոշում կկայացնի` շարունակեմ այստեղ, այլ աշխատանքի անցնեմ, թե ընդհանրապես չաշխատեմ։ Դա արդեն քաղաքական որոշում կլինի»,– նշեց նա։

Մարզպետը չբացառեց, որ կարող են կադրային փոփոխություններ լինել. ում աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված չի լինի երկրի հզորացմանը, նրանց հետ ճանապարհը չի շարունակվի, սակայն քաղաքական հայացքները երբեք չեն լինի կադրերի ընտրության պատճառ։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու «պողպատե մանդատի» օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել ու հզորացնել երկիրը»,-ընդգծեց մարզպետը` ավելացնելով, որ Շիրակի մարզում հրաժարական ներկայացրած ընդդիմադիր համայնքապետներ չկան, աշխատող համայնքապետները կշարունակեն աշխատել։

Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրելուն, մարզպետը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը որ պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ կարծում եմ` մենք ժամանակ ունենք»,– ասաց նա։

0
թեգերը:
Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզ, Հայաստան