Տաջիկստանի երկրաշարժը

Երկրաշարժ Տաջիկստանում. կան զոհեր

139
(Թարմացված է 11:44 10.07.2021)
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 164 կմ հյուսիս-արևելք ու Խուջանդից 169 կմ հարավ-արևելք:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Տաջիկստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 5 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների հանձնաժոսղովին։

Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9–ի լույս 10–ի գիշերը, էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 164 կմ հյուսիս-արևելք ու Խուջանդից 169 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 5,8 է գնահատվում։ Ղազախստանի կրթության նախարարության Գիտության կոմիտեի փորձամեթոդական գիտարշավի գիտնականներն ընդգծել են, որ ցնցումների մագնիտուդը կազմել է 6,4:

Մասնագետները երկրաշարժին 13.8 էներգետիկ դաս են շնորհել։

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել

139
թեգերը:
Զոհ, Տաջիկստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում
Էանուել Մակրոն

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

40
(Թարմացված է 17:40 27.07.2021)
Տարածված կեղծ լուսանկարն ու տեսանյութը սոցցանցերի օգտատերերին կատակելու առիթներ են տվել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Մարդիկ բողոքում են նախագահի վարած կորոնավիրուսային քաղաքականության, մասնավորապես` պարտադիր պատվաստման դեմ։ Թվում էր՝ հենց այս պատճառով Մակրոնը պետք է հայտնվեր սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում, բայց ե՞րբ են մարդիկ լուրջ հարցերը նախընտրել հումորից։ Երևի երբեք։

​Այսօր Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ այցելել է Պոլինեզիայի Մարկեսասյան կղզիներ (հայտնի է նաև որպես Թաիթի): Կղզու բնակիչները Մակրոնին դիմավորել են տեղական ավանդույթներով՝ 600 պարողով, ավանդական հագուստով և տեղական երաժշտությամբ։ Նախագահին անգամ նոր անուն են տվել՝ Te Haka Iki Taaoa, որը տեղացիների լեզվից թարգմանվում է որպես «մեծ առաջնորդ, որը հեռուն կգնա»:

Բայց այս ամենը չէ, որ գրավել է սոցցանցերի ակտիվիստների ուշադրությունը։ Տեղացիները ևս մեկ ավանդույթ ունեն՝ կարևոր հյուրերի պարանոցին ծաղկեշղթա են կախում։ Պարզվում է՝ որքան շատ, այնքան լավ։ Մակրոնի վզից մոտավորապես յոթ ծաղկեշղթա են կախել, համացանցում էլ ինչ-որ մեկը որոշել է արդեն բավականին զվարճալի պատկերը ուռճացնել և տարածել տեսանյութ և լուսանկար, որում Մակրոնը ոտքից գլուխ ծաղկեշղթաների մեջ է։

​Բացի տարածված նկարից, կա նաև մեկ այլ լուսանկար՝ այլ անկյունից, որում երևում է՝ որքան ծաղկեշղթա է եղել Մակրոնի վրա իրականում։

​Բայց ուրախ լուրի ֆեյք լինելը չի կանգնեցրել հանրությանը քննարկումներից, և Twitter-ում առավոտվանից խրախճանք է։

​««Ինչի՞ ա Մակրոնը քողարկվում որպես մոլախոտերի թագավոր։ Նոր բա՞ն ա եղել. տեղյակ չենք», «Էս նկարը սպանում ա ինձ», «Պարոն Մակրոն, Ձեզ մենակ պետք էր քիթը հանել շնչելու, ուղեղն էլ պետք չէր»,  «Էս ես եմ` եսիմ ում հարսանիքին տժժալուց հետո», «Երբ ինձ ասում են՝ սովորական բան ա, եսիմ ինչ չհագնես»,«Էս տեմպերով ամսվա վերջում Մակրոնը թուփ կդառնա»», –գրում են մարդիկ։

Որոշ կատակասերներ էլ նմանություններ են տեսել Մակրոնի և այս պերսոնաժների միջև ու համադրել նկարները։

Իսկ իրականում Ֆրանսիայի նախագահը շատ գոհ է եղել իր այցից։ Նա անգամ ողջունել է տեղացիներին իրենց լեզվով և մինչև օրվա վերջ չի հանել իր վրայից ծաղիկները։

40
թեգերը:
Էմանուել Մակրոն, նկար, Նախագահ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
«Սիրելի Թայիփ»․ Մակրոնն Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել
Էրդողանը Ֆրանսիային կոչ է արել ազատվել Մակրոնից
«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահին». Փաշինյանն ու Մակրոնը մշտական կապի մեջ են

Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ

42
(Թարմացված է 15:58 27.07.2021)
Քիմիական գործարանում գրանցված պայթյունից հետո իշխանությունը մարդկանց հորդորում է փողոց դուրս չգալ։

Գերմանական Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Welt հեռուստաալիքին:

ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի քանի տուժած կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հինգ աշխատակիցների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք անհետ կորած են համարվում:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների` թափոնների վերամշակման և պահպանման կենտրոնում ցիստեռն է պայթել։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Քաղաքը պատվել է թանձր ծխով: Իշխանությունը մարդկանց խնդրում է չլքել բնակարանները, փակ պահել դռներն ու պատուհանները։ Քաղաքային ճանապարհները մասամբ արգելափակվել են։

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

42
թեգերը:
գործարան, տեսանյութ, պայթյուն, Գերմանիա
Ըստ թեմայի
Նորվեգիայում երկնաքար է ընկել․ մասնագետները փնտրում են բեկորները
Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ
Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»
Արթուր վանեցյան

Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

0
(Թարմացված է 18:17 27.07.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

0
թեգերը:
Արցախ, հանձնաժողով, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
Վանեցյանը բացատրեց` ինչու է ասել «Крым наш», «Я кадровый чекист»