Թեթև շարժիչով ինքնաթիռ

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ

230
(Թարմացված է 22:09 08.07.2021)
Ինքնաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Լիբանանում այսօր վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն էր։ Տեղեկությունը հայտնում է Arevelk.am-ը` հղում անելով իր աղբյուրին:

Նշենք, որ փոքր ուսումնավարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում 3 մարդ է եղել` օդաչուն և երկու ուղևոր՝ տղամարդ և կին: Բոլորն էլ զոհվել են։

«Մյուս երկու զոհվածների անուններն են Ժոել Մուսա և Ժատ Մուսա (հավանաբար քույր ու եղբայր են)»,– գրում է Arevelk.am–ը։

Վթարի ենթարկված «Cessna 172» տեսակի ինքնաթիռը, որը պատկանում է «Open Sky Aviation» ավիաընկերությանը, օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռ է ընկել, որում 85 ուղևոր է եղել

Ըստ ականատեսների` եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի ընկնելու ձայնը լսելով՝ նրանք հասել են դեպքի վայր ու հայտնաբերել մարդկանց մարմինները:

Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ

230
թեգերը:
Լիբանան, ինքնաթիռ, հայ, Օդաչու
Արթուր Ալեքսանյանը ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի հետ մարտից հետո

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում. լուսանկարներ

459
(Թարմացված է 09:50 02.08.2021)
«Սպիտակ արջը» հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։

«Սպիտակ արջի» համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց  Ալեքսանյանին պարտերից գլորել ֆինը չկարողացավ, սակայն նվազագույն առավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

Երկրորդ մրցափուլում Արթուր հաստատեց իր բարձր կարգը ու, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղը դրեց։ Նախ Արթուրը վաստակեց մեկ միավոր ու պարտերում աշխատելու հնարավորություն։ Եվ հետո, երկու անգամ գլորելով մրցակցին, առաջ անցավ հաշվի մեջ 5։1 հաշվով։

Սավոլայնենը ստիպված էր հարմարվել պարտության հետ, իսկ Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

  • Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը
    © Sputnik / Asatur Yesayants

1 / 9
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանի ու Արվի Մարտին Սավոլայնենի 1/4 եզրափակիչ գոտեմարտը

Նշենք, որ դրանից առաջ Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։

459
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, օլիմպիադա, Ճապոնիա, ըմբշամարտիկ, հաղթանակ
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

269
(Թարմացված է 08:57 02.08.2021)
Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափակիչում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Հայ ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր 2։1 հաշվով հաղթեց աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկավ կիսաեզրակիչ։

Քառորդ եզրափակիչ գոտեմարտն աշխարհի 2018 թվականի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ շատ ծանր էր մրցակիցների համար։ Կարապետը շատ լավ հիշում էր Չեխիրկինից կրած պարտությունը Եվրոպական խաղերի եզրափաիչում ու կարողացավ ընտրած ճիշտ մարտվարության շնորհիվ դժվարին հաղթանակ տանել 2։1 հաշվով։

Առաջին մրցափուլում Չալյանն առաջինը միավորը վաստակեց, բայց հետո մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին, ու Չեխիրկինը ստացավ մեկ միավոր և պարտերում աշխատելու հնարավորություն։ Հայ ըմբիշը, հիանալի պաշտպանվելով, միավոր չտվեց մրցակցին, ու կես րոպեանոց ըմդնիջմանը մրցակիցները գնացին հավասար միավորներ վաստակած։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Բայց 1։1 հաշվի դեպքում առավելությունը Չեխիրկինն էր, քանի որ նա վերջինն էր վաստակել միավորը։ Երկրորդ մրցափուլում Չալյանը կտրուկ ակտիվացավ, կարողացավ ևս մեկ միավոր վաստակել։ Ճիշտ է, չհաջողվեց միավոր վաստակել պարտերից, բայց նվազագույն առավելությունը Չալյանը պահպանեց ու հաղթեց 2։1 հաշվով։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը մրցելու է Ակժոլ Մախմուդով (Ղրղզխստան) և Ռաֆիգ Հուսեյնով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում

Նշենք, որ քիչ առաջ Տոկիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթեց ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկավ քաառորդ եզրափակիչ։

Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակչում
269
թեգերը:
Կարապետ Չալյան, օլիմպիադա, հաղթանակ, ըմբշամարտիկ
Первое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Պառակտումն անուղղելի վնաս հասցնում է մեր պետական իմունիտետին. Արմեն Սարգսյան

0
Արմեն Սարգսյանը նշեց, որ սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մասնիկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այս պահին առաջնահերթություն է ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելը, և այս համատեքստում կարևոր է պառակտումը բացառելը։ ԱԺ` 8-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մեր ժողովրդին տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշչի։ Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը, և այդ դեպքում մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է նստել և հետևել, թե ինչպես ենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ապագան մեզնից առանձին վերցրած որևէ մեկի կամ որևէ կուսակցության շահերը չէ` ապագան մենք ենք։ Սարգսյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել պահպանելու և պաշտպանելու մեր պետականությունը։ Ըստ նրա` դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի` պետք է ազնիվ խոսել առկա խնդիրների մասին, խիզախություն ունենալ ընդունել մեր սխալներն ու պատասխան տալ դրա համար։
«Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մյի մասնիկը։ Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի տարբեր կողմերն են և այդ փաստն այլևս չի կարելի անտեսել»,–ասաց նախագահը։

0
թեգերը:
Արմեն Սարգսյան, ԱԺ, Նիստ