Էլինա Ադիլխանյանը

«World Beauty» միջազգային մրցույթի 2 անվանակարգերում հաղթել է հայ աղջնակը

528
(Թարմացված է 17:09 06.07.2021)
«Little Miss Yerevan 2020»–ի հաղթող 8-ամյա Էլինա Ադիլխանյանը Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթում ու հաղթել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Little Miss Yerevan 2020» մրցույթի մասնակից Էլինա Ադիլխանյանը Հայաստանը պատվով ներկայացրել է  Մոսկվայում կայացած «World Beauty» միջազգային հեղինակավոր մրցույթում և հաղթող ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Միսս Երևան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, գլխավոր պրոդյուսեր Արթուր Վարդապետյանը։

Նշենք, որ «World Beauty» միջազգային մրցույթի միակ ներկայացուցիչը Հայաստանում «Միսս Երևան» փրոդաքշնն է:

Победительница конкурса Little Miss Yerevan 2020 Элина Адилханян
© Photo : "Miss Yerevan" cultural public organization
Էլինա Ադիլխանյանը

«Մեր փոքրիկ մասնակիցը հաղթող ճանաչվեց միանգամից երկու անվանակարգերում՝ «Mini Miss Universe 2021», «Grand Prix Best Model Universe 2021»: Իսկ մրցանակները շնորհեց համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-դիզայներ, ռուսական նորաձևության ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը»,–ասաց նա:

Շքեղ և գրավիչ․ «Միսս Տիեզերք-2021»- ի մասնակիցների լուսանկարները

Նշենք, որ 2021 թվականի փետրվարին կայացավ «Միսս Երևան 2020» գեղեցկության մրցույթը, որը նախատեսված էր երեք տարիքային խմբերի համար (Little– 6-10տ., Junior -11-14տ., Teen- 15-17տ.): Յուրաքանչյուր տարիքային խումբ ունեցավ իր հաղթողը:

Победительница конкурса Little Miss Yerevan 2020 Элина Адилханян на международном конкурсе World Beauty в Москве
© Photo : "Miss Yerevan" cultural public organization
Էլինա Ադիլխանյանը` մրցույթին

««Little Miss Yerevan 2020» հաղթող ճանաչվեց 8-ամյա Էլինա Ադիլխանյանը, որը իր փայլուն ելույթով գրավեց ժյուրիի անդամների ուշադրությունը: Մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները փոքրիկ Էլինայի հետ, որպեսզի նրան ներկայացնենք միջազգային մրցույթներում»,–ասաց Վարդապետյանը։

Ո՞վ է «Միսս Մոսկվա» մրցույթում հաղթած գեղեցկուհին․ շքեղ շոուի ամենավառ կադրերը

Նրա խոսքով` իրենց թիմը ջանք չի խնայել, որպեսզի փոքրիկ Էլինան լավագույնս ներկայանա:

««World Beauty» միջազգային մրցույթում մեր մասնակցի համար կարվեցին գեղեցիկ զգեստներ, որոնցով էլ նա շքեղ տեսքով և կազմակերպված ներկայացավ հանդիսատեսին»,–ասաց Վարդապետյանը։

Победительница конкурса Little Miss Yerevan 2020 Элина Адилханян на международном конкурсе World Beauty в Москве
© Photo : "Miss Yerevan" cultural public organization
Էլինա Ադիլխանյանը

Նշենք, որ մրցույթի շրջանակներում մի շարք դիզայներներ ներկայացրել են իրենց նոր հավաքածուները, որոնց ցուցադրությանը մասնակցել է նաև Էլինան։

Վարդապետյանի խոսքով` աղջիկը  բազմաթիվ առաջարկներ է  ստացել դիզայներներից։ Նա կշարունակի ցուցադրությունների մասնակցել։

528
թեգերը:
հայ, երեխա, Գեղեցկության մրցույթ, մրցույթ
Ըստ թեմայի
Մոնիկան «Միսս տիեզերք» մրցույթին կներկայանա Արցախի տարազով ու կարևոր հարցեր կբարձրացնի
«Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Գրիգորյանն արդեն Նյու Յորքում է
«Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող աղջիկը. տեսանյութ
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար

40
(Թարմացված է 10:02 24.07.2021)
Հանրահայտ դերասանը հրապարակել է կնոջ ու նորածին որդու լուսանկարը։ Ակնհայտ է, որ նա երջանիկ է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ է հայրացել։ Ուրախալի լուրը նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Անեչկան լույս աշխարհ բերեց իմ որդի Վասիլիին։ Ուռա՜։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն քեզ, հարազատս», - գրել է դերասանը և կնոջ ու նորածնի հետ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Безруков (@s_bezrukov)

«Լիլիթին է նման». Ալեքսանդր Բաբասյանի ու Լյուսի Հայրապետյանի միջև սիրավե՞պ է սկսվել

Փոքրիկը Բեզրուկովի և նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ զավակն է։ Նրանց դուստրը` Մաշան, արդեն 4 տարեկան է, իսկ որդին` Ստեփանը` 2։ Բեզրուկովը ևս երկու երեխա էլ (աղջիկ ու տղա) ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։

Լոպեսի ու Աֆլեքի ընկերուհին հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը

40
թեգերը:
Լուսանկար, հայր, երեխա, Սերգեյ Բեզրուկով
Արխիվային լուսանկար

Հիմա էլ H5N6. Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

44
(Թարմացված է 00:07 24.07.2021)
Մեկ մարդ արդեն մահացել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բոլոր հիվանդները շփում են ունեցել ընտանի թռչունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Չինաստանի հարավ-արեւմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտը։

Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում։ Հաղորդվում է, որ 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչունի հետ։

Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են։ Հաջորդ օրը կինը մահացել է։

Վարակման երկրորդ դեպքը ևս Սիչուան նահանգում է գրանցվել։ Կացզյանի 57-ամյա բնակչին վիրուսը փոխանցվել է թռչունից։ Նրա մոտ գանգատներ են նկատվել հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Երրորդ դեպքն արձանագրվել է Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում։

Ավետիսյան. «Լեհական մսամթերքի արգելքով ՀՀ սահմանները զերծ ենք պահում թռչնագրիպից»

66-ամյա չինացին նույնպես կապ է ունեցել ընտանի թռչունի հետ։ Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։

Դեպքի վայր ժամանած Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պարզաբանել են, որ վիրուսը մարդուն փոխանցվել է թռչունից, մարդուց մարդուն H5N6 փոխանցման մասին դեպքեր չեն արձանագրվել, վարակի զանգվածային տարածման վտանգը չափազանց ցածր է:

«Թովմասյանն ինձ հետաքրքրել է այնքան, ինչքան թռչնագրիպը` Խորենացուն». Պետրոսյան

44
թեգերը:
Մահ, վարակ, գրիպ, Չինաստան
Ըստ թեմայի
Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Արթուր Դավթյան

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում, նրան հետևում է ՀՀ նախագահը. լուսանկարներ

83
(Թարմացված է 10:31 24.07.2021)
Հայ մարմնամարզիկի անթերի ցատկը ըստ արժանվույն գնահատվեց, և նա հիմա առաջատար է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Տոկիոյից։

Выступление легкоатлета Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Նրա ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Президент Армен Саркисян на выступлении Артура Давтяна на Олимпийских играх в Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում Դավթյանը օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, կմասնակցի նժույգթափերի, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի եզրափակիչին:

  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արթուր Դավթյան
    Արթուր Դավթյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    Արմեն Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Դավթյան

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

83
թեգերը:
Արթուր Դավթյան, Օլիմպիական խաղեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է Հայաստանի օլիմպիական հավաքականի ժամանակացույցը
Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ