00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան շուտով կփլուզվի ներսից. մտածում են` ինչպես պատժեն Ռուսաստանին

© AP Photo / Virginia MayoФлаги Европейского союза перед штаб-квартирой ЕС в Брюсселе
Флаги Европейского союза перед штаб-квартирой ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
Անվերահսկելի անօրինական միգրացիան փաստացի միակ գործոնն է, որը լուրջ տարաձայնություններ է առաջացնում նաև ԵՄ-ի ներսում։ Թե ինչպես կարող է այդ խնդիրն ազդել Եվրամիության երկրների դրության վրա, կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում:

Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի

Եվրամիության 48-ժամանոց գագաթնաժողով, որի առաջին մասը՝ աշխատանքային կոչված ընթրիքը, տեղի ունեցավ երեկ, իսկ այսօր լիագումար նիստ կկայանա։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին

Պաշտոնական օրակարգը. քննարկել «ժողովրդավարության և առաջընթացի հակառակորդների» վարքագիծը։ Այդպիսիք են, ըստ մասնակից երկրների, Ռուսաստանն ու Բելառուսը։

Վերջինիս նկատմամբ վերջնականապես կհաստատվի պատժամիջոցների փաթեթը, որում, ինչպես և սպասելի էր, սահմանափակող միջոցներ կան, որոնք վերաբերում են դեպի Եվրոպա բելառուսական կալիումի արտահանմանը (սա եվրոպացի ֆերմերների կողմից սպառվող հումքի մեկ քառորդն է, թե որտեղ և ումից են գնելու պակասող կալիումը, հայտնի չէ):

Իսկ Ռուսաստանի պահվածքն այդ նորաձև եվրոպական «կուսկոմը» կքննարկի կետ առ կետ, որպեսզի սարսափեցնի եվրոպական լուսապայծառ հասարակայնությանը, որը վերջին յոթ տարին իր օրը չի պատկերացնում առանց «Արևելքից եկող սպառնալիքի»։

Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից

Եթե իրավիճակը նկարագրենք «արևմտյան գործընկերների» առաջարկած ռազմական տերմիններով, ապա հետախուզության մեջ նման վարքագիծը կոչվում է «շեղում դեպի չնչին նպատակ», քանի որ եթե իրական սպառնալիք ԵՄ-ին իրոք գոյություն ունի, ապա այն բխում է ամենևին ոչ Արևելքից, այլ հարավից։

Այդ սպառնալիքն այնքան շոշափելի է, որ ոչ ոք չի ցանկանում այն քննարկել։ Վախենում են։ Չէ՞ որ որջին մի քանի տարիներին անօրինական միգրացիան բիկֆորդյան լար է դարձել, որը ցանկացած պահի կարող է բռնկվել։

Դատեք ինքներդ. Թուրքիան, որին գագաթնաժողովի ընթացքում եվրոպացիները նույնպես պատրաստվում են նկատողություն հայտարարել, իր տարածքում երեք միլիոն պոտենցիալ փախստական է պահում, որոնք ցանկանում են մտնել Եվրոպա ։ Եվ միայն Անկարայի կամքից է կախված՝ շարունակե՞լ Բրյուսելի հետ պայմանավորվածությունների կատարումը, թե ոչ։

Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
«Հյուսիսային հոսք-2»-ին վերջին ճակատամարտն է հայտարարվել

Այն դեպքում, երբ իրավաբանորեն հաստատված կապեր կան Միջերկրական ծովի ավազանում անօրինական միգրանտներին փրկող ՀԿ-ների և նրանց միջև, ովքեր պոտենցիալ ապաստան խնդրողներին (և եվրոպական շքեղ սոցփաթեթը ստացողներին) խարխուլ նավակներն են նստեցնում Հյուսիսային Աֆրիկայի ափերից, ԵՄ երկրների իրավապահ մարմինները գործնականում ոչ մի ջանք չեն գործադրում մարդկանց առևտրում կասկածվողներին դատելու համար։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Հերիք էր, որ իտալական դատախազությունը մի փոքր ավելի խորանար, քան թույլ էր տալիս մամուլը, և պարզվեց, որ նրանք, ովքեր փչովի նավակներ են ուղարկում Հյուսիսային Աֆրիկայից և նրանք, ովքեր չգիտես ում փողերով վարձակալված ծովային փոխադրամիջոցների տախտակամածին ընդունում ապօրինի միգրանտներին, ամուր և ջերմ հարաբերություններ ունեն, իսկ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բոլոր ձեռքբերումները ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների տրամադրության տակ են։

Այդ մասին զեկույցում (որն, ի դեպ, առաջինը չէ) գրում է նաև Եվրոպոլը։

Նույն զեկույցում նաև թվեր են մեջբերվում։

Մեկ ապօրինի միգրանտի տեղափոխումը, որն ուզում է հասնել «եվրոպական եդեմին», կազմակերպված հանցավորության գրպանը միջինը յոթ հազար եվրո է դնում։

Հիմնական երթուղիներն են․

  • արևելյան՝ Հունաստանով, ապա Բալկաններով և ռումինացի, բուլղարացի և խորվաթ վարորդների օգնությամբ՝ Գերմանիա և Ֆրանսիա,
  • արևմտյան՝ իսպանական նավահանգիստներով և կրկին բեռնատարների վարորդների և/կամ կարեկիցների օգնությամբ՝ Ֆրանսիա,
  • միջանկյալ (և ամենատարածվածը)՝ իտալական նավահանգիստներով, և կրկին երթուղու վերջնակետը Ֆրանսիան է (ավելի հազվադեպ՝ Գերմանիան)։

Կան տվյալներ, ըստ որոնց՝ ամեն տարի այս կամ այն կերպ Ֆրանսիայում հայտնվում է առնվազն 350-400 հազար մարդ (համեմատության համար` այդքան է Նիցցայի բնակչությունը)։ Եթե ենթադրենք, որ երկրում մնում է ապօրինի ներգաղթյալների միայն կեսը կամ մեկ երրորդը, ապա նույնիսկ դա տեսականորեն պետք է մի կողմից իշխանություններին դրդի լուծել խնդիրը, մյուս կողմից՝ սթափեցնի հասարակությանը։

Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Ֆրանսիական քաղաքների փողոցներն այլևս ֆրանսիացիներին չեն պատկանում։ Անգամ ցերեկով քայլելն այլևս անվտանգ չէ։ Անգամ այն թաղամասերում, որոնք բարեկեցիկ ու նորաձև են համարվում, հանգիստ կարող են կանանց պարանոցից պոկել վզնոցը կամ ձեռքը բռնել ու արագ հանել ապարանջանը։

Լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնելը, եթե վարորդի պատուհանը լրիվ փակ չէ, կարող է թալանով ավարտվել՝ կտանեն ժամացույցը, գումարը կամ բանկային քարտերը։

Մետրոյով երթևեկելիս բջջային հեռախոսից զրկվելու ռիսկ կա։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Այս մանր (ինչպես դրանք անվանում են ոստիկանական ամփոփագրերում) «իրավախախտումները» գրեթե երբեք չեն հայտնվում մամուլի էջերում կամ տեղեկատվական կայքերի լրահոսում․ Հինգերորդ հանրապետության լրագրողները սրբորեն համոզված են, որ նման հաղորդագրությունները կարող են ատելություն բորբոքել թույլերի և անպաշտպանների նկատմամբ:

Փոխարենը արդար զայրույթի կրակի տակ են պարբերաբար հայտնվում նրանք, ովքեր համարձակվում են բացեիբաց խոսել երկրում տեղի ունեցողի մասին։

Ամենաթարմ օրինակը բազմաթիվ հայցերն են (այդ թվում՝ Ֆրանսիայի Փաստաբանական պալատի կողմից) ընդդեմ Մարին Լը Պենի «Ազգային միավորման». նրա կուսակցության նախընտրական նյութերում նշվում էր, որ միայն մեկ անօրինական անչափահաս ներգաղթյալը պետբյուջեի վրա տարեկան մոտ 50 հազար եվրո է նստում: Այս թվերը միանգամայն պաշտոնական են և վերցված են Սենատի հանձնաժողովի զեկույցից, դրանք հերքելը դժվար է, իսկ «Ազգային միասնության» միակ մեղքը դրանք հրապարակելն է եղել։

Նույն մամուլը, թոք-շոուներից դուրս չեկող մեկնաբաններն ու փորձագետները, որոնք քարոզում են հանուն ամեն լավի և բոլոր վատ բաների դեմ, նացիոնալիստներին (իրականում՝ հայրենասերներին) մեղադրելով այլատյացության համար, անվերջ աջակցելով «լայն բացած դռների» քաղաքականությանը, վարպետորեն չնկատելու են տալիս թե՛ Եվրոպոլի՝ ավելի ու ավելի տագնապալի հաշվետվությունները, թե՛ քրեագետ մասնագետների նախազգուշացումները, որոնք անօրինական միգրացիայի ակնառու աճը կապում են (ընդ որում՝ հրապարակավ, ինչն այսօր Ֆրանսիայում լուրջ արիություն է պահանջում) հանրության շրջանում բռնության մակարդակի հետ։

Заседание суда по А. Навальному - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Արևմուտքը նոր պատժամիջոցներով երկաթե վարագույր է իջեցնում

Հռչակավոր բժիշկ-հոգեբույժ Մորիս Բերժեն, որը զբաղվում է ավագ տարիքի դեռահասների և երիտասարդների հանդեպ բռնության խնդիրներով, «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ուղղակիորեն հայտարարում է. «Անհրաժեշտ է մի քանի տարով դադարեցնել անվերահսկելի անօրինական միգրացիան, քանի դեռ նոր ժամանածները չեն համակերպվել, որ բնակության երկրի օրենքները պետք է պահպանվեն: Այո, ինչ-որ մեկը կարող է այդ որոշումն անարդարացի համարել, բայց մենք պարզապես ուրիշ ելք չունենք»:

Անվերահսկելի անօրինական միգրացիան փաստացի միակ գործոնն է, որը լուրջ տարաձայնություններ է առաջացնում նաև ԵՄ-ի ներսում։

Որոշ պետություններ իրենց վրա են ընդունում առաջին հարվածը՝ տեղավորելով նոր ժամանած «ապագա եվրոպացիներին», որոնց Բրյուսելն առանց միջոցների և առանց որևէ նշանակալի աջակցության է թողնում, ինչն իր հերթին հանգեցնում է արդեն հանրության ներսում ապօրինի ներգաղթյալների տեղաշարժի ցանկացած վերահսկողության բացակայության: Այդ մասին միանգամայն բացահայտ խոսում են նույն Հունաստանի իշխանությունները։

Ինչու է ԱՄՆ–ն տանուլ տալիս բոլոր պատերազմները

Փորձում է իր ձայնը բարձրացնել Իտալիան․ գագաթնաժողովի նախօրեին Հռոմը հայտարարել էր, որ պահանջում է օրակարգում ընդգրկել միգրացիայի թեման և վերանայել «եվրոպացիներ» դառնալ ցանկացողների ընդունման, հաշվառման և վերահսկման ներկա ընթացակարգը, սակայն պրագմատիկ Մարիո Դրագիի կոչը արձագանք չստացավ, բացի նրանից, որ նրա խոսքերը «լսել են»։

Կան նաև Հունգարիան և Լեհաստանը․ Բուդապեշտն ու Վարշավան, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում նույն Փարիզում, Նիցցայում, Ավինյոնում և էթնիկ գետտոների վերածված արվարձաններում, բոլորովին չեն ձգտում այդ իրավիճակը վերարտադրել իրենց երկրներում՝ ո՛չ «եվրոպական սոլիդարության» շրջանակներում, ո՛չ էլ հնարավոր ֆինանսական բոնուսների դիմաց։ Առավել ևս, որ և՛ Օրբանը, և՛ Մորավեցկին (որը, ի տարբերություն Մակրոնի, գրեթե կողմնակիցներ չունի) քաղաքականություն վարելու համար ունեն հասարակության մանդատը։

 ЕС  Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Եվրոպան գտել է իր խնդիրների մեղավորին

Այսպիսով, եթե անվերահսկելի անօրինական միգրացիան ի վերջո չպայթեցնի ընդունող պետությունները դրսից, ապա Եվրամիության վրա կշարունակի կախված մնալ ներսից փլուզման դամոկլյան սուրը, քանի որ անհնար է անվերջ չնկատել այդպիսի «թարախային բորբոքումը»։

Այն կա՛մ ստիպված են լինելու կտրել, տեղի ունեցածն իրենց անուններով կոչելով, այսինքն երբ կպարզվի, որ «ավելի լավ բախտի որոնումները» իրականում մարդկանց առևտուր էին, ՀԿ-ները՝ այդ «կյանքեր փրկողները», կվերածվեն մաֆիայի հանցակիցների, իսկ բյուջեից ծախսված գումարները կդադարեն գաղտնիք լինել և հասանելի կդառնան յուրաքանչյուր եվրոպացի հարկատուի, կա՛մ էլ կշարունակվի լռելու, թաքցնելու և գրաքննության քաղաքականությունը, մինչև որ հասնի տրամաբանական ավարտին։

Այդպիսին է լինելու սեպսիսը՝ եվրոպական օրգանիզմի ընդհանուր վարակումը, այսինքն՝ մինչև քաղաքացիական պատերազմ չսկսվի։ Նույն Փարիզի կամ Նիցցայի փողոցներում։ Ինչի մասին, ի դեպ, արդեն Մակրոնին զգուշացրել են զինվորականները։ Երեք անգամ։

Բայց դատելով նրանից, որ այսօր թե՛ Ֆրանսիայի նախագահը, թե՛ մյուս առաջնորդները մտավոր կուրության և մանր նախընտրական կոնյունկտուրայի պատճառով եվրոպական միասնության թշնամի են համարում ոչ թե անօրինական անվերահսկելի միգրացիան, այլ Ռուսաստանը, վեկտորի ոչ մի փոփոխություն լինելու։

Բրյուսելում, այդպիսով, որոշել են սպասել համաեվրոպական պերիտոնիտին, որն, ի դեպ, մեկ է` ստիպված են լինելու կտրել։

Լրահոս
0