Կաթ

Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը

147
(Թարմացված է 00:04 22.06.2021)
Ժողովրդի մեջ վաղուց հայտնի է, որ մի բաժակ մեղրով կաթն օգնում է ավելի լավ քնել: Ի՞նչ են ասում բժիշկներն այդ մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կաթը պարունակում է տրիպտոֆան՝ թեթև քնաբեր, բայց քնելու համար օգտակար չափաբաժին ստանալու համար պետք է մեկ լիտր կաթ խմել։ «Արգումենտի ի ֆակտի» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բժիշկ-քնաբան, Սեչենովի համալսարանի քնի բժշկության բաժնի վարիչ Միխայիլ Պոլուեկտովը:

Նա ասում է, որ եթե մտածենք մասնագիտական տեսանկյունից, կաթի մեջ կա տրիպտոֆան, այն թեթև քնաբեր է ու արտադրվում է հաբերով: Բայց մի հաբի չափաբաժին ստանալու համար անհրաժեշտ է մեկ լիտր կաթ խմել։

Բժիշկը հիշեցրել է, որ խորհուրդ են տալիս կաթին մի գդալ մեղր ավելացնել։ Դա բացատրվում է նրանով, որ մեղրը դյուրամարս ածխաջրերի հաշվին կարող է հեշտացնել քնի գործընթացը: Պոլուեկտովը բացատրել է, որ ըմպելիքը կարող է նաև հոգեբանական ազդեցություն ունենալ, քանի որ հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում, և դա նույնպես օգնում է հանգիստ քնել:  

Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

147
թեգերը:
մեղր, բժիշկ, քուն, կաթ
Ըստ թեմայի
Բժիշկը պատմել է աղի օգուտի ու վնասի մասին
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Բժիշկն ասել է` ինչ կլինի, եթե շաբաթական հինգ անգամ ձուկ ուտեք
Ֆրենկ Փալոնե

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը

318
(Թարմացված է 00:30 29.07.2021)
Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի նիստերի դահլիճում ներկայացրել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը:

Իր ելույթում կոնգրեսականը ներկայացրել է Փալոնեի (#PalloneAmendment) ուղղումը և հայտարարել Արցախին օգնություն տրամադրելու և ականազերծման ծրագրին 2 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Տիկնայք և պարոնայք, այս ուղղման ընդունումը կօգնի ցույց տալ, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես, երբ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության դեմ», - ընթերցել է Փալոնեն:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Ինչպես հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը, այդ ուղղումին ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքը:

Ի դեպ, ինչպես գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն Վաշինգտոնից մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել։

Միշտ էլ նժարը թեքվում է ուժեղի կողմը. ինչպե՞ս պետք է պատասխանի Հայաստանն Ալիևին

318
թեգերը:
օգնություն, Արցախ, Ադրբեջան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Վաշինգտոնը կքննարկի Բաքվին ռազմական օգնություն տալու որոշումը վերանայելու հարցը. Բլինկեն
ԱՄՆ նախագահը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել
Վլադիմիր Պուտին

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ

374
(Թարմացված է 18:16 28.07.2021)
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, արծարծվել են նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր` ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

374
թեգերը:
Ադրբեջան, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում. Լաքոտ
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները