Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

45
(Թարմացված է 12:16 20.06.2021)
Ցուցարարները Տորոնտոյի կենտրոնական փողոցներ են դուրս եկել «Ադրբեջան, դուրս բեր զորքերը» պաստառներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է 200-ից ավելի հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահել՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ՊՆ–ն մայիսի 12-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

45
թեգերը:
Կանադա, հայ, հույն, գերի, ռազմագերի, Ադրբեջան, Հայաստան, Սահման
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (207)
Կորոնավիրուս

Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում

87
(Թարմացված է 20:55 30.07.2021)
Գորելովը կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. COVID-19 հիվանդության տևողությունը դելտա շտամի դեպքում ավելի երկար է, իսկ ինկուբացիոն շրջանը, ընդհակառակը՝ կարճ։ ՌԻԱ Նովոստիիհետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը:

 «Իսկապես, դելտա շտամի գենոտիպը բնութագրվում է վիրուսի արագ տարածմամբ ու հիվանդության ավելի ծանր ընթացքով։ Նոր շտամի ինկուբացիոն շրջանն ավելի կարճ է, իսկ հիվանդության տևողությունը, ընդհակառակը` ավելի երկար, քանի որ վարակն ավելի ծանր է ընթանում», — ասել է Գորելովը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ, նաև այլ շտամերով վարակվելու դեպքում, հիվանդության ծանրությունը հիմնականում որոշվում է վիրուսային ծանրաբեռնվածությամբ, որը մարդը ստացել է վարակման ժամանակ ու վարակվելու ժամանակ մարդու իմունիտետի վիճակով:

Գորելովը նաև կարևորել է հիվանդությունից պաշտպանվելու համար COVID-19-ի պատվաստումները ժամանակին անցնելը:

87
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը թվեր է հրապարակել
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը
Դրվահ Հովհաննես Բաչկովի և Ջավիդ Չալաբիևի մենամարտից

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

392
(Թարմացված է 08:55 31.07.2021)
Հովհաննես Բաչկովը մտավ մտավ Տոկիո-2020 32–րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Մրցավարների որոշեցին 4-1 հաշիվ, և մեր բռնցքամարտիկը դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Նշենք, որ Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

392
թեգերը:
Հովհաննես Բաչկով, ադրբեջանցի, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Էլեկտրագնացք. արխիվային լուսանկար

Երկաթուղայինի օրը Հայաստանի ներսում էլեկտրագնացքով երթևեկելն անվճար կլինի

6
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով վճարովի կլինի միայն Երևան-Գյումրի էքսպրես գնացքների համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Օգոստոսի 1-ին` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների) կլինի անվճար: Տեղեկությունը հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով` ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը:

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից

6
թեգերը:
էլեկտրաքարշ, Գնացք, երկաթուղի, Գյումրի, տոն
Ըստ թեմայի
Զբոսաշրջություն անիվների վրա. հանդիպել են ՀԿԵ-ի և տուրիստական ընկերությունների ղեկավարները
Ե՛վ էժան, և՛ հարմարավետ. ՀԿԵ-ն մտադիր է Երևան–Թբիլիսի–Երևան էլեկտրագնացք գործարկել
ՀԿԵ–ն 6 նոր ավտոմեքենա է փոխանցել երկու ուղեմասին ու գծային մեքենայացված կայանին