Պենտագոն

ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ

204
(Թարմացված է 16:12 19.06.2021)
Ամերիկացիները կարծում են, որ սպառազինությունների տեղափոխումը Մերձավոր Արևելք Իրանին և նրա վերահսկողության տակ գտնվող ուժերին հետ չի պահել ապակայունացման նպատակ ունեցող գործողություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սպիտակ տունը սկսել է ամերիկյան ուժերն ու սպառազինությունները դուրս բերել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, ԱՄՆ-ը վերատեղակայում է «Patriot» զենիթահրթիռային համալիրների մոտ ութ մարտկոց, այդ թվում՝ Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս է բերում նաև THAAD համակարգը և կրճատում կործանիչների թիվը տարածաշրջանում:

Ըստ պարբերականի՝ տեխնիկան դուրս բերելու պատճառն այն է, որ ԱՄՆ–ն վերադառնում է տարածաշրջանային ներկայության ավելի ավանդական մակարդակին, այն դեպքում, երբ նախկին վարչակազմը տեխնիկան Մերձավոր Արևելք էր տեղափոխում Իրանի վրա ճնշում գործադրելու համար։ Պաշտոնյաները կարծում են, որ ամերիկյան սպառազինությունը Իրանին հետ չպահեց ապակայունացնող գործողություններից։

ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախատեսում է տեղափոխել ռազմական ինքնաթիռների մի մասը և հարյուրավոր ամերիկացի զինվորականների, որոնք սպասարկում են նշված սպառազինությունները: Հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է կրճատել տարածաշրջանում ամերիկյան հակահրթիռային համակարգերի թիվը, քանի որ զինված ուժերն ուղղում է Չինաստանի և Ռուսաստանի մարտահրավերների դիմակայմանը:

Մեկնաբանելով այս նորությունն իր Telegram-ալիքում՝ ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ենթադրում է, որ Ամերիկայի այդ գործողությունները Թեհրանին ընդառաջելու բացահայտ քայլեր են։

«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Քաղաքագետը հարց է բարձրացնում, թե ամերիկացիների կողմից արտահանվող տեխնիկան ուր կգնա։

«Ասիա՞, Չինաստանի դե՞մ։ Դեպի Եվրոպա՞: Այստեղ արդեն մենք պետք է լարվենք, քանի որ «ռազմավարական կայունության» մասին խոսակցությունները լավ բան են, բայց՝ զուտ տեսական»,-գրում է Սատանովսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն զորքերի մեկ երրորդը դուրս է բերել Աֆղանստանից։ Այդ երկրից դուրս են բերել մոտ 300 բեռնատար ինքնաթիռ՝ նյութերով։ Դրա հետ մեկտեղ 13 հազար միավոր սարքավորումներ փոխանցվել են պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը` օգտահանման համար:

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

204
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Մերձավոր Արևելք, զորք, ԱՄՆ
Ինքնաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

161
(Թարմացված է 23:23 26.07.2021)
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ հարավային նահանգի օդակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:

Օդանավը վայրէջք է կատարել ապակու ճեղքի պատճառով, որը գոյացել է թռչունի հետ բախումից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ հարավային նահանգի օդակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության ղեկավարը վերադառնում էր Սիրիայի սահման կատարած ուղևորությունից։

Ազարի հետ ինքնաթիռում եղել են Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը և ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումիթ Դյունդարը:

161
թեգերը:
վայրէջք, ինքնաթիռ, Նախարար, Թուրքիա

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

61
(Թարմացված է 23:04 26.07.2021)
  • Հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը. Չինաստան
  • Կինը տարհանում է տարեց կնոջը. Չինաստան, ջրհեղեղ
  • Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան
  • Տղամարդը երեխայի հետ անցնում է ջրով ողողված փողոցով. Չինաստան
  • Հորդառատ անձրևից հետո հեղեղված արդյունաբերական շենքերը. Չինաստան
  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից
  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից
  • Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան
  • Կինը երեխային ու կարևոր իրերը փորձում է փրկել ջրհեղեղից
  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
  • Գյուղի բնակիչները փորձում են փրկել ամեն հնարավորը ջրհեղեղից. Չինաստան
  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղի գոտուց
  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
Sputnik–ի ֆոտոշարքը ներկայացնում է Չինաստանի հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքները։

Հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով կենտրոնական Չինաստանում զոհերի թիվը հասել է 69-ի։  11 միլիոն մարդ հայտնվել է աղետի գոտում։

Թայֆունը սլանում է դեպի Շանհայ. 360 հազար մարդ են տեղահանել, քաղաքում կյանքը կաթվածահար է

Իշխանությունները վտանգավոր շրջաններից շտապ տարհանել են գրեթե 1,5 միլիոն մարդու, ավելի քան 157 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի, 5 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի պատճառած վնասը գնահատվում է 11 մլրդ դոլար։

Հորդառատ անձրևները Հենան նահանգում սկսվել են հուլիսի 17-ից։ Որոշ քաղաքներում արձանագրվել է մեկ օրում տեղացած տեղումների պատմական ռեկորդ։

61
  • Հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը. Չինաստան

  • Կինը տարհանում է տարեց կնոջը. Չինաստան, ջրհեղեղ
    © REUTERS / Aly Song

    Կինը տարհանում է տարեց կնոջը. Չինաստան, ջրհեղեղ

  • Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան

  • Տղամարդը երեխայի հետ անցնում է ջրով ողողված փողոցով. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Տղամարդը երեխայի հետ անցնում է ջրով ողողված փողոցով. Չինաստան

  • Հորդառատ անձրևից հետո հեղեղված արդյունաբերական շենքերը. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Հորդառատ անձրևից հետո հեղեղված արդյունաբերական շենքերը. Չինաստան

  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից
    © REUTERS / Aly Song

    Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից

  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից
    © REUTERS / Aly Song

    Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղից

  • Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան
    © REUTERS / CNSphoto

    Ավտոմեքենաները մնացել են ջրի տակ. Չինաստան

  • Կինը երեխային ու կարևոր իրերը փորձում է փրկել ջրհեղեղից
    © REUTERS / Aly Song

    Կինը երեխային ու կարևոր իրերը փորձում է փրկել ջրհեղեղից

  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան

  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան

  • Գյուղի բնակիչները փորձում են փրկել ամեն հնարավորը ջրհեղեղից. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Գյուղի բնակիչները փորձում են փրկել ամեն հնարավորը ջրհեղեղից. Չինաստան

  • Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղի գոտուց
    © REUTERS / Aly Song

    Մարդկանց տարհանումը Չինաստանի ջրհեղեղի գոտուց

  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան

  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
    © REUTERS / Aly Song

    Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան

  • Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան
    © REUTERS / China Daily

    Ջրհեղեղի հետևանքները. Չինաստան

թեգերը:
Լուսանկար, Անձրև, ջրհեղեղ, Չինաստան
Թաթուլ Մանասերյան

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     

0
(Թարմացված է 23:43 26.07.2021)
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տնտեսական միտումներին և երկնիշ տնտեսական աճի հավանականությանը։ 

 

Մանասերյան. «Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` տնտեսական աճն իհարկե ցանկալի է, բայց դրա համար պետք է լինեն հիմնավոր նախադրյալներ, իսկ միտումները` հուսադրող, մինչդեռ այն, ինչ ունենք մինչ օրս` իներցիոն տնտեսության, այսինքն` իներցիոն զարգացման արդյունքն է, իսկ իշխանությունները փորձում են իրենց վերագրել գյուղացու, բանվորի, մասնավոր ձեռներեցի հաջողությունները` ասելով, որ որոշակի արդյունքներ են գրանցել։  

 

«Անգամ սկսել են խոսել աննախադեպ աշխատատեղերի մասին, ինչն ամոթ է, քանզի չկա որևէ ուղղություն, որտեղ լինի տնտեսական քաղաքականություն և մենք ասենք, որ մշակվել է համապատասխան հայեցակարգ և իրականացվել կյանքում։ Ամենակարևորն այն է, որ մեր ազգաբնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է ապրում և աշխատում, բայց գյուղատնտեսության ոլորտն այնքան է արհամարված, որ չկա գյուղնախարարություն, չկա ագրարային քաղաքականություն, և եթե այս ամբողջ համապատկերում գյուղացին կարողանում է նույնիսկ նման բնակլիմայական պայմաններում ինչ–ինչ արդյունքներ ստանալ, ապա պետությունը չի զլանում դա իրեն վերագրել»,– ասաց տնտեսագետը։

Մանասերյանը կասկածանքով արտահայտվեց երկնիշ տնտեսական աճի հեռանկարի մասին` նշելով, որ բարոյական չէ նման կանխատեսումներ անել, երբ տնտեսությունը գտնվում է անկազմակերպ վիճակում։ Տնտեսագետը վկայակոչեց երկու հիմնական հանգամանք։

Նախ` անցյալ տարի մենք ունեցանք բավականին լուրջ տնտեսական անկում և այդ ֆոնին ինչ–որ գրանցվում է, դա նույնիսկ չի բերել վերականգնողական մակարդակին, ինչ որ եղել է մինչև անկումը։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

Եվ երկրորդ` համավարակը հարվածեց հենց աշխատատեղերին և շփումը նվազագույնի հասցնելու համար բազմաթիվ աշխատատեղեր փակվեցին։ 

«Այժմ մենք ունենք մտահոգիչ մակարդակի վրա գտնվող գնաճ, մինչդեռ բնակչության եկամուտներն այդ գնաճին ուղղակի անհամադրելի են, գնաճը կրկնակի անգամ ավելի շատ է, քան եկամուտների աճը, ուստի նման պայմաններում մի կողմից պրոֆեսիոնալ չեմ համարում երկնիշ տնտեսական աճին վերաբերող արտահայտությունները, մյուս կողմից բարոյական չեմ համարում»– ասաց տնտեսագետը։

Մանասերյանի խոսքով`գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից, սակայն միջազգային պրակտիկայում այն կառավարելի է, եթե պետությունն իր տեղում է, իրականացնում է մոնիթորինգ, իսկ հետո օգտագործում վերահսկողական գործառույթներ։ Ըստ նրա` մեզանում նման բան չկա և միայն  ԿԲ–ի վրա գների կայունության ապահովման խնդիրը թողնելն արդարացի չէ։

Տնտեսագետի խոսքով` երբ տարեսկզբին միլիարդավոր դոլարի ներդրումների մասին էին խոսում, մինչև այս տարեվերջ գոնե մի քանի միլիոն դոլարի ներդրումներ արդեն իսկ պետք է եղած լինեին, մինչդեռ հիմա ունենք բացասական հաշվեկշիռ, այսինքն` փողը ոչ թե մտնում, այլ դուրս է գալիս Հայաստանից։  

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը (ընթացիկ գներով արտահայտված) աճել է ընդամենը 2,1 տոկոսով։

Սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

0
թեգերը:
Թաթուլ Մանասերյան, տնտեսություն, Հայաստան, գնաճ
Ըստ թեմայի
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա
Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր