Բայդեն–Պուտին հանդիպում. Ժնև

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն

527
(Թարմացված է 17:57 16.06.2021)
Համաշխարհային մամուլում մեծ իրարանցում է առաջացրել գլխի ամենասովորական շարժումը։ Բայց մեծ քաղաքականության մեջ աննշան ժեստեր չեն լինում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

PBS-ի հաղորդավարուհի Յամիշ Ալսինդորը Twitter-ում գրել էր, որ Բայդենը հանդիպումից առաջ գլխով է արել՝ պատասխանելով այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին։ Նմանատիպ եզրակացություն են եկել նաև մյուս լրագրողները։

Սակայն Սպիտակ տանը որոշել են պարզաբանել այս հարցը՝ հայտարարելով, որ դահլիճում, որտեղ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, քաոսային հրմշտոց է եղել, լրագրողները փորձել են մեկը մյուսից ավելի բարձր գոռալ, և Բայդենը «միանգամայն ակնհայտորեն» որևէ կոնկրետ հարցի չի պատասխանել, այլ պարզապես գլխով է արել՝ ի նշան այն բանի, որ ընդունում է մամուլին ընդհանրապես:

«Ընդամենը երկու օր առաջ նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Նախ ստուգիր, հետո վստահիր»»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովն առաջինը կդառնա 2018 թ․-ից ի վեր, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ էր վարում ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ:

527
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն
Ըստ թեմայի
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին
Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան
Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետը
Միկրոչիպեր

Թվային տեղեկատվությունը փոխանցելու համար Ռուսաստանում «ժամանակի կապսուլա» են ստեղծում

14
(Թարմացված է 11:51 27.07.2021)
«Ժամանակի կապսուլայի» մեջ կարելի է տեղավորել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղերձ կամ թանկարժեք իրերի գտնվելու կոորդինատները (դրանք ժառանգաբար փոխանցելու համար)։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետները մտադիր են «ժամանակի կապսուլա» ծառայություն մշակել ժառանգներին թվային տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակի մամուլի ծառայությանը։

«Ռուս մշակողները բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ «ժամանակի կապսուլա» են ստեղծում։ Այն թույլ կտա պաշտպանված ռեժիմով պահպանել թվային տվյալներն ու ակտիվները` սոցցանցերի գաղտնաբառերից մինչև բիթքոինի դրամապանակի բանալիները, և տարիներ անց դրանք փոխանցել ժառանգաբար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագծի ղեկավար Դմիտրի Իզվեկովի խոսքով` ներկա պահին ստեղծվում է նախագծի կայքը, որտեղ օգտատերերը կկարողանան պահել ողջ անհրաժեշտ տեղեկությունը ծածկագրված տեսքով` որոշակի ժամանակ անց կոնկրետ մարդկանց այն փոխանցելու պայմանով (նվազագույնը 6 ամիս հետո)։

Ինչո՞ւ են հայ-չինական հարաբերությունները տեղում դոփում՝ չնայած հնարավորություններին

Գաղտնաբառերից բացի, «ժամանակի կապսուլայում» կարելի է թողնել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղարձներ կամ թանկարժեք իրերի գտնվելու վայրի կոորդինատները` դրանք հետագայում ժառանգաբար փոխանցելու համար։

Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում

14
թեգերը:
Ռուսաստան, տեղեկություն
Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

94
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Նախատեսվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարության ղեկավարները կհանդիպեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։

Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:

Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։

94
Президент Армен Саркисян встретилкся с представителями армянской диаспоры в Японии (26 июля 2021). Токио

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

0
(Թարմացված է 11:59 27.07.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:

Տեխնոլոգիապես կհամագործակցենք․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքին

Նշենք, որ Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հայտնի դարձավ` Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ճապոնիա:

Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Այցի ընթացքում նախատեսվում էր հանդիպումներ տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև այցելություն գիտակրթական հաստատություններ:

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ

0