Լա Գրանժ առանձնատունը Ժնևում

Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

101
(Թարմացված է 11:33 15.06.2021)
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 16-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում՝ Լա Գրանժ առանձնատանը:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ կքննարկվեն նաև ռազմավարական կայունության, COVID-19-ին հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը:

«Դրանք ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարներն են, ռազմավարական կայունության հիմնական հարցերը, տեղեկատվական անվտանգության հարցերը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը։ Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կոնկրետ չլուծված հարցեր, ապա՝ տնտեսական համագործակցության թեմաները, կլիման, Արկտիկան և, բնականաբար, հակազդեցությունը կորոնավիրուսին»,-պատմել է Ուշակովը։

Նա նշել է, որ նախատեսվում է առանձին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին, ներուկրաինական ճգնաժամին և Բելառուսում տիրող իրավիճակին:

Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 16-ին Ժնևում՝ Լա Գրանժ առանձնատանը:

Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան

101
թեգերը:
հանդիպում, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին
Կարեն Խաչանով

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել

31
(Թարմացված է 12:15 27.07.2021)
Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Արգենտինայի ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական խաղերում դուրս է եկել երրորդ փուլ։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երկրորդ փուլում Խաչանովը 7:5, 6:1 հաշվով հաղթել է ավստրալացի Ջեյմս Դաքվորթին: Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե։

Երրորդ ռաունդում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը՝ 8-րդ համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։  Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

31
թեգերը:
թենիս, Կարեն Խաչանով, օլիմպիադա, Ճապոնիա
Ըստ թեմայի
Օլիմպիական խաղեր. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից
Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Արթուր Դալալոյան

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալի հետ

37
(Թարմացված է 12:47 27.07.2021)
Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարում հաղթել են ռուս մարմնամարզիկներ Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը վստահ է, որ Տոկիոյում նվաճած իր օլիմպիական մեդալը տանը չի փոշոտվի: Այս մասին մարզիկը պատմել է լրագրողներին:

«Ես ապակե պահարան ունեմ: Կինս՝ Օլգան, մի ֆետիշ ունի. մեդալները սիրում է դասավորել, մաքրել։ Ցանկացած մեդալ մեր տանը լավ վերաբերմունքի է արժանանում», - լրագրողներին կատակով ասել է Դալալոյանը:

Ռուս մարմնամարզիկներից Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը 262,500 միավորով հաղթեցին օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։

Ռուսաստանի ազգային հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ այս մրցաշարում լավագույնը:

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

37
թեգերը:
Օլիմպիական խաղեր, օլիմպիադա, մեդալ, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն
Արթուր Դալալոյանն արդեն չի կաղում․ մարզիչը՝ նրան Օլիմպիական խաղերին պատրաստելու մասին
Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում
Նռնակ. արխիվային լուսանկար

Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

0
(Թարմացված է 13:06 27.07.2021)
Սակրավորները հայտնաբերված նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

0
թեգերը:
Ուկրաինա, Երևան, Դավթաշեն, նռնակ
Ըստ թեմայի
Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել
Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել
33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից