Ռուսաստան—Բելգիա հանդիպումը

Ֆուտբոլիստը` տրիբունայում. ի՞նչ է պատմում Արմեն Շահգելդյանը Ռուսաստան- Բելգիա խաղից

103
(Թարմացված է 16:29 14.06.2021)
Արմեն Շահգելդյանը երկար տարիներ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում, շատ հանդիպումներ Եվրոպայի առաջնությունների շրջանակներում անցկացրել խաղադաշտում։ Բայց Եվրո 2020-ի ընթացքում նա առաջին անգամ հին աշխարհամասի խաղերին հետևեց տրիբունայից։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը ներկա է գտնվել Եվրո 2020-ի Ռուսաստան- Բելգիա հանդիպմանը։ Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել, որպես հանդիսատես։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։

Նշենք, որ Ռուսաստան - Բելգիա հանդիպումը կայացել է հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Ռուսները փաստացի առավելություն ունեին` սեփական հարկի տակ խաղալով։ Բայց դա ոչ մի կերպ չխանգարեց բելգիացիներին, որոնք հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

«Սևանի» գլխավոր մարզիչ ու Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը Սանկտ Պետերբուրգում մարզչական բարձրագույն դպրոցում մասնակցում է  մարզչական PRO որակավորման դասընթացներին։ Եվ այդ դասընթացների շրջանակում է մարզչական մեծ խմբի կազմում ներկա գտնվել Ռուսաստան- Բելգիա հանդիպմանը։

-Պարոն Շահգելդյան, ի՞նչ տպավորություն ստացաք խաղից։

- Եթե մեկ բառով ասեմ՝ աննկարագրելի։ Իսկ ավելի մանրամասն` առաջին անգամն էր, որ Եվրոպայի առաջնության խաղին հետևում էի տրիբունայից։ Ֆանտաստիկ մթնոլորտ էր «Գազպրոմ Արենայում»։ Լուսատախտակի վրա տեսանք, որ հանդիպմանը ներկա էին 26 հազար 600 հանդիսականներ։ Եվ բոլորն էլ ամբողջ խաղի ընթացքում ուղղակի վայելում էին ֆուտբոլն ու ընդառաջում իրենց թիմերին։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա էր Սանկտ Պետերբուրգի մարզադաշտում։ Ֆուտբոլային տոն էր ու մեծ ուրախություն։

-Իսկ դուք ո՞ր հավաքականին էիք երկրպագում։

-Ես երկրպագում էի Ռուսաստանի հավաքականին`հաշվի  առնելով մեր երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Բացի այդ իմ գործընկերները Ռուսաստանի հավաքականի նախկին ու հայտնի ֆուտբոլիստներ են, ես չէի էլ մտածում Բելգիային երկրպագելու մասին։ Բայց արդարության համար ասեմ, որ այդ խաղում բելգիացիներն ավելի ուժեղ էին, ու արժանի հաղթանակի հասան։

ՈւԵՖԱ–ն նորություն է հայտնել խաղադաշտում գիտակցությունը կորցրած Էրիքսենի առողջական վիճակից

Անձամբ ես սպասում էի, որ Ռուսաստանի հավաքականը լրիվ այլ մարտավարությամբ կխաղա, բայց մարզիչներն այլ մարտավորություն էին ընտրել։ Դե մարզիչները բոլորից լավ գիտեն, թե ինչ վիճակում է իրենց թիմը, ո՞վ կամ ինչպե՞ս է պատրաստ տվյալ խաղին, դրա համար կարծում եմ, որ մարզչական որոշումները քննարկելն իմաստ չունի։

-Իսկ խաղից հետո ռուս երկրպագուները շա՞տ էին հիասթափված։

-Այո։ Հիասթափություն կար, բայց կար նաև հույս։ Լսում էի, որ ռուս երկրպագուները խոսում էին առաջիկա խաղերի մասին։ Խմբում Ռուսաստանի հավաքականը դեռ երկու խաղ էլ ունի անցկացնելու, ու ռուս երկրպագուները հուսով էին, որ իրենց ազգային հավաքականը 1/8 եզրափակիչ դուրս կգա։

Ադրբեջանը լրագրող Մոսակովսկուն չի թույլատրել Եվրո-2020–ի խաղերին հայկական կնիքի պատճառով

-Իսկ բելգիացիների երկրպագուներն ինչպե՞ս էին տոնում իրենց թիմի հաղթանակը։

- Ցնծում էին, երգում էին, ոմանք պարում էին։ Հրաշալի մթնոլորտ էր, ու ամենակարևորն այն է, որ անկախ թե որ թիմին էին երկրպագում, իրար նկատմամբ հարգանք էին ցուցաբերում։ Իրոք, որ ֆուտբոլը միավորում է ազգերին, ու ես դա զգացի Ռուսաստան- Բելգիա խաղի ընթացքում։

-Այլ հանդիպում դիտելո՞ւ եք։

-Այո։ Դասընթացներին մասնակցող մարզիչների հետ դիտելու ենք նաև Ռուսաստան – Ֆինլանդիա խաղը։ Բոլորը դիտում են խաղը ու վայելում, մենք էլ, բացի  վայելելուց, աշխատում ենք (ժպտում է)։

Главный тренер ФК Севан, экс-нападающий сборной Армении по футболу Армен Шахгельдян на стадионе Зенит Арена перед началом матча Чемпионата Европы Евро-2020 между сборными Бельгии и России (12 июня 20210. Санкт-Петербург
© Photo : provided by Armen Shahgeldyan
Արմեն Շահգելդյանը` Ռուսաստան–Բելգիա հանդիպմանը

Այսպիսով` Եվրո 2020-ը շարունակվում է, և ամեն օր ուրախություն պարգևում ֆուտբոլասերներին։ Հիշեցնենք, որ խմբային փուլին մասնակցում են 24 հավաքականներ։ Իսկ խմբային փուլի խաղերը ավարտվում են հունիսի 23-ին, ու այդ օրը մենք կիմանանք 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցներին։

103
թեգերը:
Արմեն Շահգելդյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին
Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկ-2»–ից. ակումբը հրապարակել է նրանց անունները
Ադրբեջանը լրագրող Մոսակովսկուն չի թույլատրել Եվրո-2020–ի խաղերին հայկական կնիքի պատճառով
Артур Далалоян в финале соревнований по опорному прыжку среди мужчин на чемпионате мира по спортивной гимнастике (3 ноября 2018). Доха

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալի հետ

0
Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարում հաղթել են ռուս մարմնամարզիկներ Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը վստահ է, որ Տոկիոյում նվաճած իր օլիմպիական մեդալը տանը չի փոշոտվի: Այս մասին մարզիկը պատմել է լրագրողներին:

«Ես ապակե պահարան ունեմ: Կինս՝ Օլգան, մի ֆետիշ ունի, մեդալները սիրում է դասավորել, աքրել, սրբել։ Ցանկացած մեդալ մեր տանը լավ վերաբերմունքի է արժանանում», - լրագրողներին կատակով ասել է Դալալոյանը:

Ռուս մարմնամարզիկներից Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը 262,500 միավորով հաղթեցին օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։

Ռուսաստանի ազգային հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ այս մրցաշարում լավագույնը:

0
Միկրոչիպեր

Թվային տեղեկատվությունը փոխանցելու համար Ռուսաստանում «ժամանակի կապսուլա» են ստեղծում

15
(Թարմացված է 11:51 27.07.2021)
«Ժամանակի կապսուլայի» մեջ կարելի է տեղավորել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղերձ կամ թանկարժեք իրերի գտնվելու կոորդինատները (դրանք ժառանգաբար փոխանցելու համար)։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետները մտադիր են «ժամանակի կապսուլա» ծառայություն մշակել ժառանգներին թվային տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակի մամուլի ծառայությանը։

«Ռուս մշակողները բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ «ժամանակի կապսուլա» են ստեղծում։ Այն թույլ կտա պաշտպանված ռեժիմով պահպանել թվային տվյալներն ու ակտիվները` սոցցանցերի գաղտնաբառերից մինչև բիթքոինի դրամապանակի բանալիները, և տարիներ անց դրանք փոխանցել ժառանգաբար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագծի ղեկավար Դմիտրի Իզվեկովի խոսքով` ներկա պահին ստեղծվում է նախագծի կայքը, որտեղ օգտատերերը կկարողանան պահել ողջ անհրաժեշտ տեղեկությունը ծածկագրված տեսքով` որոշակի ժամանակ անց կոնկրետ մարդկանց այն փոխանցելու պայմանով (նվազագույնը 6 ամիս հետո)։

Ինչո՞ւ են հայ-չինական հարաբերությունները տեղում դոփում՝ չնայած հնարավորություններին

Գաղտնաբառերից բացի, «ժամանակի կապսուլայում» կարելի է թողնել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղարձներ կամ թանկարժեք իրերի գտնվելու վայրի կոորդինատները` դրանք հետագայում ժառանգաբար փոխանցելու համար։

Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում

15
թեգերը:
Ռուսաստան, տեղեկություն