ԱՄՆ

Տեխասում մրցարշավի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ. տեսանյութեր

164
(Թարմացված է 10:32 14.06.2021)
Դեպքը գրանցվել է Ֆաբենսե բնակավայրում։ Սոցցանցերում արդեն մի շարք տեսանյութեր են հրապարակվել դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱՄՆ Տեխաս նահանգում ընթացող մրցարշավի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, 29 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է KVIA ABC-7 News հեռուստաալիքը՝ հղում անելով շերիֆի գրասենյակին:

Սոցցանցերում արդեն հայտնվել են միջադեպի կադրերը։

Դեպքը գրանցվել է Ֆաբենսե բնակավայրում։ Ութ հոգու հոսպիտալացրել են, երեքը ծանր վնասվածքներ են ստացել։

Կիևի մարզում ինքնաթիռը մխրճվել է ավտոմեքենայի մեջ

Նախնական տվյալներով ՝ մեքենաներից մեկն անհայտ պատճառներով դուրս է եկել ցեխային ուղու սահմաններից և հարվածել ցանկապատին: Մյուս երեք մեքենաները նույնպես վնասվել են առաջին վթարի հետևանքով։

Հնդկաստանում մուսոնային անձրևները ավտոմեքենաներ են խորտակում․ տեսանյութ

164
թեգերը:
ԱՄՆ, ավտոմեքենա, հանդիսատես
Տոկիո, օլիմպիական խաղեր

Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը

14
Վրաստանը ներկայացնոց այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Վրաստանցի երկու ձյուդոիստներ լքել են Տոկիոն, քանի որ նրանց հեռացրել են օլիմպիական խաղերից COVID-ի սահմանափակումները խախտելու համար: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ձյուդոիստները տեսարժան վայրերը տեսնելու համար լքել են օլիմպիական գյուղը` դրանով իսկ խախտելով կորոնավիրուսային սահմանափակումները: Մարզիկներն այլ մարդկանց հետ լուսանկարվել են Տոկիոյի աշտարակի մոտ։

Օլիմդիադայի մեկնարկից մինչև հիմա սա առաջին դեպքն է, երբ մարզիկներին զրկել են հավատարմագրումից։

Հաղորդվում է, որ հեռացված մարզիկները օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Վաժա Մարգվելաշվիլին ու Լաշա Շավդատուաշվիլին են:

Տոկիոյի Օլիմպիական ու Պարալիմպիկ Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մասանորին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սա կանոնների կոպիտ խախտում է, ու այս մարզիկներին այլևս արգելվում է մասնակցել օլիմպիական խաղերին:

Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից

Խաղերի մասնակիցների համար նախատեսված կանոնների համաձայն՝ մարզիկները կարող են լքել իրենց կացարանը միայն պաշտոնական խաղահրապարակներ և լրացուցիչ վայրեր (որոնք նրանք նշել են այցելությունների համար թույլատրված վայրերի ցանկից իրենց գործունեության ծրագրում) մեկնելու համար:

Մարզիկներին արգելվում է զբոսնել քաղաքում ու այցելել տուրիստական շրջաններ, խանութներ, ռեստորաններ, բարեր կամ մարզասրահ, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվել:

14
թեգերը:
Տոկիո, Ճապոնիա, օլիմպիադա, վրացի, ձյուդո, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
Տոկիոյում Օլիմպիադայի ֆոնին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդ է սահմանվել
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Սու–35

Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է կործանվել

56
(Թարմացված է 18:16 31.07.2021)
Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ Օդաչուն կատապուլտվել է, նրան արդեն հայտնաբերել են։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՍՈՒ-35Ս-ի մոտ պլանային թռիչքի կատարման ժամանակ խափանվել է շարժիչը, օդաչուն կատապուլտվել է, նա հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրում է կայքը։

Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։

Նշենք, որ Սու-35Ս-ն հիմնովին մոդերնիզացված «4++» սերնդի կործանիչ է։ Կործանիչը կարողանում է զարգացնել 2500 կմ/ժ արագություն, կարող է առանց լիցքավորման թռչել 3600 կմ։ Այն կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ տեղափոխել։

56
թեգերը:
ՍՈւ–30 ՍՄ, ինքնաթիռ, Ռուսաստան, ավիավթար