Պուտինն ու Բայդենը

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

72
(Թարմացված է 18:05 09.06.2021)
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ Ռուսաստան - ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ շաբաթ Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չգիտի՝ կհաջողվի արդյոք ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ըմբռնման հասնել կիբեռանվտանգության խնդրի շուրջ։ Այս հարցը առաջիկա քննարկումների առարկա կդառնա Ժնևի երկկողմ գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել Է Բայդենը ընտրվելուց հետո առաջին անգամ Եվրոպա կատարած շրջագայության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ո՞վ գիտի։ Դա կդառնա մեր քննարկումների թեման», - ասել է Բայդենը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտադի՞ր է Պուտինի հետ բանակցությունների ընթացքում որոշակի ըմբռնման հասնել ամերիկյան ընկերությունների վրա վերջերս իրականացված կիբեռհարձակումների խնդրի շուրջ:

«Կարող է անակնկալ լինել». քաղաքագետը՝ Պուտինի և Բայդենի հանդիպման մասին

Ռուսաստան - ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

72
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

2
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

2
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել

Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

28
(Թարմացված է 12:16 20.06.2021)
Ցուցարարները Տորոնտոյի կենտրոնական փողոցներ են դուրս եկել «Ադրբեջան, դուրս բեր զորքերը» պաստառներով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է 200-ից ավելի հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահել՝ խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

ՊՆ–ն մայիսի 12-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

28
թեգերը:
Սահման, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, հույն, հայ, Կանադա
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ