Թեհրան

Թեհրանի փողոցներից 3-ն այսուհետ կկոչվեն հայ նահատակների անուններով

105
(Թարմացված է 14:39 09.06.2021)
Իրանի մայրաքաղաքն արդեն Փայլակ Ավետյանի, Ալֆրեդ Գաբրիի, Վարդան Աղախանյանի անվան փողոցներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Թեհրանի Սասուն հայաբնակ քաղաքամասի «Արաստու» փակուղին «Հինգերորդ» և «Իններորդ» փողոցները վերանվանվել են նահատակներ Փայլակ Ավետյանի, Ալֆրեդ Գաբրիի, Վարդան Աղախանյանի անուններով։ Նրանք մասնակցել են 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին:

Tehranprelacy առցանց պարբերականի հոդվածում նշվում է, որ տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատև են դարձնում Իրանը:

Իրանա֊իրաքյան պատերազմը վերջին խոշոր բախումն էր սառը պատերազմի շրջանակում և XX դարի ամենաերկարատև զինված բախումներից մեկը։

Առաջիններն իրենց ոլորտում, կամ ովքեր են գիտության մեջ հեղափոխություն արած հայուհիները

Պատերազմին նախորդել են մի շարք տարածքային վեճեր Իրանի և Իրաքի միջև. Իրաքը ցանկանում էր Իրանից խլել Խուզիստան նավթային պրովինցիան և Շատ ալ֊Արաբ գետի արևելյան ափը։ 2 պետությունները վիճում էին նաև Պարսկական ծովածոցի պետությունների միջև առաջնորդ լինելու համար։

Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան

105
թեգերը:
Պատերազմ, փողոց, հայ, Թեհրան, ծիրան
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

25
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

25
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին

18
Ռուսաստանի նախագահը ԱՄՆ գործող նախագահին համեմատել է իր նախորդի հետ, նաև խոսել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի սկանդալային հայտարարության մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի -Sputnik. Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիներին հասել են ամենացածր կետին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման կարծիք է հայտնել ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սա 2018 թվականի հուլիսից հետո ամերիկյան ԶԼՄ-ների հետ նրա առաջին հարցազրույցն է։

«Մեր երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել ու հասել են ամենացածր մակարդակին», — ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն արմատապես տարբերվում է իր նախորդից՝ Դոնալդ Թրամփից։ Պուտինը նշել է, որ նախագահ Բայդենը կարիերային քաղաքական գործիչ է, որն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է քաղաքականության մեջ:

«Նա (Ջո Բայդենը, – խմբ.) բոլորովին այլ մարդ է, դրանում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ, բայց հույս ունեմ, որ գործող նախագահի կողմից իմպուլսիվ գործողություններ չեն լինի»,-ավելացրել է Ռուսաստանի նախագահը:

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

Ինչ վերաբերում է Թրամփին՝ Պուտինը մինչ օրս կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը արտասովոր անձնավորություն է, տաղանդավոր մարդ, այլապես նա ԱՄՆ նախագահ չէր դառնա:

«Նա կոլորիտային անձնավորություն է։ Նա կարող է ձեզ դուր գալ կամ դուր չգալ», - կարծում է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Թրամփը մինչ նախագահ դառնալը մեծ քաղաքականության մաս չի եղել։

Խոսելով Բայդենի սկանդալային հայտարարությունների մասին (նա Պուտինին «մարդասպան» էր անվանել), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահի այդ հարցազրույցը իրեն չի զարմացրել։ Նախագահն ավելացրել է, որ պաշտոնավարման ընթացքում սովորել է բոլոր կողմերից հարձակումներին՝ տարբեր պատրվակներով, տարբեր պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանության:

Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սպիտակ տան նոր ղեկավար Ջո Բայդենի առաջին հանդիպման հետ կապված ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Բանակցությունները նախատեսված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում (Շվեյցարիա):

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

18
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
Ընտրական տեղամաս. արխիվային լուսանկար

Բադասյանն ընտրական 9 հանցագործություն է ներկայացրել, որոնք սահմանված են գործող օրենքով

0
Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ անդրադառնում են ընտրական հանցագործություններին` սահմանելով դրանք։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են սահմանված քրեական գործող օրենսգրքով։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գործող օրենսգրքով կարգավորվող 9 ընտրական հանցագործություններին։

Այսպիսով, ընտրական հանցագործություն է համարվում ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։

Կաշառք ստացող անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե մինչև կաշառք ստանալու մասին իրավապահներին հայտնի դառնալը (բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում) այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

Հանցագործություն է համարվում նաև ընտրակաշառքի միջնորդությունը. սա դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված)։

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Ընտրական հանցագործություն է նաև նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Արգելվում է թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք տալը կամ ծառայություններ մատուցելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը նույնպես չի թույլատրվում (149.1-րդ հոդված): Բացի այդ, արգելվում է նաև ընտրողին հարկադրել, որ վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի/հրաժարվի մասնակցել ընտրություններին (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ընտրական հանցագործություն է համարվում նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով։

Հանցանք են համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը (154-րդ հոդված), ինչպես նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված)։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկել չի կարելի (153-րդ հոդված)։

Եվ, վերջապես, ընտրական հանցանք է համարվում ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (150-րդ հոդված):

Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

0
թեգերը:
Ռուստամ Բադասյան, հանցագործություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել