«Ֆեյսբուք»

Facebook-ի «անկախ» գրաքննիչները, կամ ինչ պատճառներով են արգելափակվում օգտահաշիվները

54

Facebook-ը ջնջում է մեկնաբանությունները, իսկ երբեմն՝ նաև օգտատերերի հաշիվները։ Թե ինչու՝ հաճախ անհասկանալի է, բայց շատերը կարծում են, որ դա կապված է գրաքննիչների քաղաքական նախընտրությունների հետ։ Որոշ թեմաներ հատկապես «բանավտանգ» են։ Մոդերատորները, մասնավորապես, ակնհայտորեն համակրում են ուկրաինացի նացիոնալիստներին։ ՌԻԱ Նովոստին պարզել է, թե բացի այլ օգտատերերից՝ ով է մեզ կարդում սոցիալական ցանցերում։

Անանուն արդարադատություն

Օրերս փակել են ռուս-իսրայելցի հրապարակախոս և պատմաբան Արտեմ Կիրպիչյոնկի հասանելիությունը սոցցանցի արդեն երկրորդ հաշվին։ Դա տեղի է ունեցել Բելառուսում իրավիճակի մասին գրառումից հետո։ «Ես միանգամից չեմ հանցագործ դարձել, երկար ժամանակ սովորական մարդ եմ եղել, իսկ հիմա արդեն կարելի է դաջվածքներ անել,-հեգնում է նա,-ես բավականին ակտիվ բլոգեր եմ, Facebook տեղափոխվել եմ ЖЖ-ից (LiveJournal) 2017-2018-ին։ Սկզբում խնդիրներ չկային, հետո սկսեցին իմ հաշվը փակել մեկ օրով, մի շաբաթով։ Ամենից հաճախ՝ Մերձավոր Արևելքի համար»։

Մի անգամ պատմական փաստաթուղթ է մեջբերել, որտեղ վիրավորական մականուններ կային՝ բան (արգելանք)։ Նա չէր փորձում հունից հանել ընդդիմախոսին, հակառակը, ուզում էր ցույց տալ, որ նման բառապաշարն առանց քաշվելու կիրառում էին անցյալում։

«Հետագայում այսպես էր․ երկու ամիս՝ «ազատության մեջ», հետո «փակում» էին»։ Այդպես ես դարձա ««Ֆեյսբուքի» հաջողության ջենթլմենը»։ Մատնություններ էին լինում փակ խմբերից, մեկնաբանություններից հետո այնտեղից «բան» էր գալիս։ Ես բողոքարկում էի, բայց ավտոմատ պատասխաններ էին գալիս «դուք մեղավոր եք ճանաչվել» ոգով, և վերջ։ Ահա այսպիսի անանուն արդարադատություն»,-ասում է բլոգերը։

Երբեմն պարզապես հեռացնում էին մեկնաբանությունները․ «Ես հիշեցրել էի Եվրամայդանում լվովցի կոմերիտականին լինչի դատաստանի ենթարկելու դրվագը։ Բոլոր մեկնաբանությունները հեռացրին, բայց ոչ թե դաժանության տեսարանների, այլ ոչ հավաստի տեղեկությունների համար։ Բացարձակ անհասկանալի է մոդերացիայի տրամաբանությունը։ Այնպիսի տպավորություն է, որ հենց քեզ նկատում են՝ վերջ, չես պրծնի, վաղ թե ուշ օգտահաշիվդ կփակեն։ Երկու անգամ ձեռքներն ընկար, հետո մի ճանապարհ կա՝ բան»,-նշում է Կիրպիչյոնոկը։

Facebook–ը ոչնչացրել է ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ. դրանք աշխատել են Հայաստանի դեմ

Նա զուգահեռ օգտահաշիվ է բացում․ «Անունս եբրայերեն նշեցի, բայց երևում էր, որ իրական մարդու օգատահաշիվ է։ Մի անգամ առավոտյան մտնում եմ ու տեսնում․ «Facebook-ի ոչ պատշաճ օգտագործումը կանխելու համար մենք ժամանակավորապես սահմանափակել ենք հասանելիությունը»։ Փորձում եմ կապ հաստատել ադմինիստրացիայի հետ, առայժմ՝ անհաջող»։ Կիրպիչյոնոկն այդպես էլ չի հասկացել, թե ինչի համար էին հեռացնում իր գրառումներն ու մեկնաբանությունները, ինչու են արգելափակել։

Ուկրաինացի լրագրող Պավել Վոլկովը նույնպես զրկվել է Facebook-ում իր օգտահաշվից այն բանից հետո, երբ հոդված է հրապարակել ուլտրաաջերի հետ ուկրաինացի մոդերատորների կապի մասին և տեղադրել է այդ մասին բունդեսթագում իր ելույթի տեսանյութը։ «Հեռացրին, բացատրելով, որ խախտել եմ հանրույթի կանոնները. թե որոնք, մինչև օրս հայտնի չէ։ Ես, իհարկե, բողոքարկեցի։ Բայց նրանք խորամանկ են․ պատասխանում են, որ քովիդի պատճառով քիչ մարդ ունեն, ուստի հայտի մշակումը «որոշ ժամանակ» կտևի, նույնպես անհայտ է, թե որքան»,-պատմում է նա։

Նույն խնդրի՝ ուկրաինացի ազգայնականների հանդեպ գրաքննիչների համակրանքի մասին մարտի վերջին գրել էր լրագրող Անդրեյ Մանչուկը։ Նրա գրառումը ստահոդ անվանեցին և փակեցին։ Մայիսին օգտահաշիվը ջնջեցին։ Օրերս արգելափակեցին նաև երկրորդ հաշիվը։

Ոչ միայն կամավորները, այլև FBI-ն

Facebook-ի ռուսալեզու հատվածում մշտապես քննարկում են Ուկրաինան (այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ էլ, ինչպես հայտնի է, ռուսալեզու են)։ Մոդերատորները Կիևից կամ Վարշավայից (որտեղ գտնվում է Արևելյան Եվրոպայում կորպորացիայի շտաբ-բնակարանը) մշտապես ներխուժում են ռուսական տեղեկատվական տարածք։ Այսպես, մարտին «Ռոսկոմնադզորը» Facebook-ից պահանջեց հանել РБК, ТАСС и «Взгляд» լրատվականների հոդվածների արգելափակումը։ Նյութերը հիմնված էին Ուկրաինայի երիտասարդական արմատական խմբի կողմնակիցների ձերբակալության մասին ԱԴԾ մամուլի ծառայության տեղեկատվության վրա։

Ամերիկացիները պատասխանեցին, թե այդ կոնտենտը չեն ջնջել։ Պարզապես նյութերը, որոնք փաստերը ստուգողները նշում են որպես սուտ, ավելի հազվադեպ են ցուցադրվում։

Ուկրաինացի փաստերը ստուգողները մինչ այդ էլ հատուկ ուշադրություն էին հատկացնում Ռուսաստանին։ Ուկրաինայում Հանրային քաղաքականության գծով Facebook-ի մենեջեր նշանակված Եկատերինա Կռուկն աշխատել է StopFake ռեսուրսում, մինչ այդ եղել է «Ազատություն» ազգայնական կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Շվայկիի օգնականը: «Մենք հետևում ենք, ստուգում փաստերը, մերկացնում ենք ռուսական քարոզչությունը»։

Անվստահելի կոնտենտը բացահայտում են ոչ միայն կամավորները, այլև ուժայինները։ 2020թ․-ի սեպտեմբերին Նաթանիել Գլեյշերը՝ Facebook-ի անվտանգության քաղաքականության տնօրենը, պատմեց, թե ինչպես են «երեք առանձին ցանց հեռացրել՝ համակարգված ոչ հավաստի վարվեցողության հիման վրա (բոտերի ակտիվության՝ ծնթ․ խմբ․)՝ օտարերկրյա կամ պետական կառույցի հանձնարարությամբ»։ «Այդ ցանցերը Ռուսաստանից են սկիզբ առնում»,-պարզաբանել է նա։ Եվ աշխատում էին ամենատարբեր երկրների ուղղությամբ՝ Թուրքիայից մինչև Ուկրաինա, հավատացնում էր Գլեյշերը։

«Արտահարթակային ակտիվության» մասին տեղեկությունները գալիս էին ՀԴԲ-ից։ «Այս ակտիվության հետևում կանգնած մարդիկ փորձում էին թաքցնել իրենց անձերն ու փոխգործակցությունը միմյանց հետ, սակայն մեր հետաքննությունը կապեր է բացահայտել ինտերնետ-հետազոտությունների ռուսական գործակալությունից որոշ անձանց հետ»,-նշում է անվտանգության քաղաքականության տնօրենը։

Facebook-ը փակե՞լ, թե՞ ոչ․ Սամվել Մարտիրոսյանը՝ խուճապ տարածողների դեմ պայքարելու մասին

Facebook-ն ակտիվորեն արգելափակում էր Ալեքսեյ Նավալնու հետ կապված ցույցերի ժամանակ։ «Մենք Instagram-ի 530 օգտահաշիվ ենք ջնջել՝ համակարգված աուտենտիկ վարվեցողության վերաբերյալ մեր քաղաքականության խախտման համար»,-հայտնում էր մամուլի հաղորդագրությունը։ Արգելափակվածների մեղքն այն է, որ նրանք, հեշթեգներ դնելով, իբրև թե գիտակցաբար լսարանին շեղում էին կարևոր թեմաներից։ «Նրանք մեծ քանակությամբ համարժեք կամ քննադատական կոնտենտ էին տեղադրում՝ որոշակի հեշթեգներով և գտնվելու վայրի նշումներով՝ համապատասխան տեղեկատվություն խլացնելու և խոսակցությունը շեղելու համար»,-այսպես էին գործում, ադմինիստրացիայի կարծիքով, ենթադրյալ բոտերը։

«Համապատասխան տեղեկատվությունը խլացնում էին» ռուսալեզու մեմերով, որոնք նվիրված էին TikTok-ի ոմն ռուս աստղի, «Նավալնուն աջակցող ցույցերի քննադատությանը», այդ ցույցերին ներկա գտնվող մեծ թվով անչափահասների մասին տեղեկություններին, ինչպես նաև կանանց հագուստի և պայուսակների գովազդին։

Առհասարակ, Facebook-ի մոդերացիայի կանոնները բաց հասանելիություն ունեն, բայց դա իրավիճակը չի պարզեցնում։ Գրաքննիչների մասին այնտեղ շատ լղոզված է խոսվում․ «Այժմ մենք համագործակցում ենք փաստերը ստուգող անկախ փորձագետների հետ միայն որոշ երկրներում»։ Արդյո՞ք Ռուսաստանն այդ երկրների թվում է՝ հայտնի չէ։ Բայց փորձագետները մեծ լիազորություններ ունեն․ նրանք «ինքնուրույն են որոշում, թե որ լուրերը ստուգեն»։

Փաստերը ստուգողը պետք է Փաստերի ստուգման միջազգային ցանցի հավաստագիր ստանա։ Այս կազմակերպությունն աշխատում է 2015 թ․-ից և Փոյնթերի անվան լրագրության ինստիտուտի մասն է համարվում։ Դրան նյութական օգնություն ցուցաբերողների թվում են Facebook-ը, Google-ը, Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամը»: Դրամաշնորհներ են ստացվում նաև ամերիկյան National Endowment for Democracy-ից (NED) (կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչվել Գլխավոր դատախազության 28.07.2015 թ. Որոշմամբ):

Ստացվում է, որ Facebook-ը նույնպես ֆինանսավորում է «անկախ փորձագետներին», որոնք գրաքննությամբ են զբաղվում։

Ի դեպ, փաստեր ստուգողների այս միջազգային ցանցը ճակատագրի հեգնանքով տեղակայված է Սանկտ Պետերբուրգում, ավելի ճիշտ՝ Սենտ-Պիտերսբերգում, Ֆլորիդա նահանգ։

«Россия сегодня» ՄՏԳ-ն Facebook-ին հայտեր է ուղարկել՝ հասկանալու համար, թե ով է մոդերացնում կոնտենտը, կարո՞ղ է արդյոք StopFake կազմակերպությունը նախատրամադրված համարվել և թե ինչ հիմքերով են ջնջվել այն լրագրողների օգտահաշիվները, որոնք հայտնել էին ուկրաինացի ուլտրաաջերի հետ մոդերատորների կապի մասին։ Խմբագրությունը նաև հետաքրքրվել է, թե ինչու կորպորացիան Ռուսաստանում գրասենյակ չի բացել։ Սպասում ենք պատասխանի։

54
թեգերը:
Ուկրաինա, Ռուսաստան, Facebook
Ըստ թեմայի
Ի՞նչ անել, որ Facebook–ում լրատվական աղբը քիչ լինի. խորհուրդներ մեդիափորձագետից
Արամ Գաբրիելյանովի Facebook–ի էջն արգելափակել են. նա Արցախի թեմայով գրառումներ էր անում
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ

Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

76
(Թարմացված է 23:36 22.06.2021)
Ինչո՞ւ են Հիտլերի նկատմամբ հաղթանակը ավելի ու ավելի հաճախ վերագրում ԱՄՆ-ին, երբ են առաջացել պատերազմի թեմայով առաջին միֆերը և ինչպես պայքարել դրանց դեմ։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի առթիվ ներկայացնում ենք Sputnik-ի հոդվածը։

Ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին, և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը։- Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղավաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Պատերազմի մասին խոսելիս պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, որոնք հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլև ոչնչացված»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ, և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր մի ճառ, որը գեներալիսիմուսն իբր արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պատերազմից հետո կարողացան ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է։

76
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ
Միգել Անխել Մորատինոսը

ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի անդամը այցելել է Բաքվի տիրապետության տակ անցած շրջաններ

76
Արցախյան հակամարտության գոտի ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի այցի նպատակը «Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ ծանոթանալն է»։

 

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը ժամանել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջան։

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, այցի նպատակը Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջաններում իրավիճակին ծանոթանալն է։

«Միգել Անխել Մորատինոսը տեղում ծանոթացել է քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Ադրբեջանի պատմամշակութային և կրոնական ժառանգության վիճակի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի վաղ Մորատինոսն այցելել էր Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։

Հայտնել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությանը ԼՂ թողնել մարտական գործողություններից հետո պատմամշակութային հուշարձանների վիճակին ծանոթանալու համար։

Եղեռն եղեռնից հետո. մշակութային ի՞նչ արժեքներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ

Հիշեցնենք, որ Քաղաքակրթությունների դաշինքը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ–ի 59-րդ ԳԱ–ի ժամանակ,  Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի առաջարկած նախաձեռնությամբ։ Այն աջակցություն էր ստացել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Նախաձեռնության նպատակն է ծայրահեղականության դեմ միջազգային գործողություններ ծավալել` ազգամիջյան, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ու փոխգործակցության հաստատման միջոցով։

 

76
թեգերը:
մշակույթ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Բաքու, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
Զախարովան մեկնաբանել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 12-ով