Վլադիմիր Պուտին, եվրոխորհուրդ, հայաստան, ադրբեջան, adrbejan, hayastan, evroxorhurd, putin
Վլադիմիր Պուտին

Պուտինը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը

98
(Թարմացված է 19:03 07.06.2021)
Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի-Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը, ինչպես նաև համաճարակին, պատվաստանյութերին վերաբերող հարցեր, գլոբալ խնդիրներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վատ հարաբերությունները ձեռնտու չեն ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Ռուսաստանին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերջերս Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպին։

Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է. Գագիկ Ծառուկյան

 

98
թեգերը:
Եվրախորհուրդ, Ադրբեջան, Հայաստան, Վլադիմիր Պուտին
Հռոմի պապ

Հռոմի պապին անհանգստացնում է իրավիճակն Արցախում

61
(Թարմացված է 22:18 24.06.2021)
Հայրապետը հիշեցրել է, թե ինչպես էր Հայաստանում 2016թ․-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին աղավնիներ բաց թողնում՝ «որպես խաղաղության մաղթանք Կովկասի ամբողջ տարածաշրջանին»։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում, այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր` հունիսի 24–ին, Վատիկանում դիմելով Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն ցուցաբերող ROACO կրոնական կազմակերպության անդամներին, հայրապետը մասնավորապես հիշել է 2016 թ․-ին Հայաստան կատարած իր այցի և այն մասին, թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ բաց թողեց երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:

«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին  նորից վերքեր են հասցվել։ Եվ այդ պատճառով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է հայրապետը:

Հռոմի պապը նաև կոչ է արել ականջ դնել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին հատկապես եկեղեցիների և այն երկրների կողմից, որոնց համար աշխատում են»։

«Սիրիայից բխող ճիչը միշտ լսելի է Աստծո սրտում, բայց երևում է` այն ի վիճակի չէ դիպչել մարդկանց սրտերին, որոնց ձեռքերում են ժողովուրդների ճակատագրերը»,-ընդգծել է Հռոմի պապը։

Նա «սկանդալ» է անվանել այն փաստը, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է արդեն տասը տարի, հանգեցնելով բազմաթիվ զոհերի և միլիոնավոր տեղահանվածների։ Ընդ որում, նրա խոսքով, երկրի վերականգնման համար շարունակում են պակասել «այդ տառապյալ ազգի բարեկեցությանն ուղղված խիզախ որոշումները»։

Չափազանց շատ բռնություն կա աշխարհում. Հռոմի պապն իր ուղերձում հիշատակել է Արցախը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ

61
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հռոմի պապ
Ըստ թեմայի
Հռոմի պապը հակամարտող կողմերին կրկին կոչ է արել երկխոսություն սկսել ԼՂ-ի հարցի շուրջ
Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը
Արցախի մշակութային ժառանգության փրկության հարցով 150 գիտնականներ դիմել են Հռոմի պապին
Գարեգին Բ–ն գերիների հարցով պատրաստվում է դիմել Հռոմի պապին
Աննա Բեկլյարովա

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

83
(Թարմացված է 21:57 24.06.2021)
Ժամանակակից ռուսական մանրածախ առևտրում պետք է վաճառքի վրա աշխատել հնարավոր բոլոր ուղիներով։ 1990–ականների (որտեղ մնացել են որոշ հայկական ձեռնարկությունների սեփականատերեր) պրակտիկան վաղուց արդեն չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի առցանց վաճառքի շուկան համավարակի ժամանակ կրկնակի աճ գրանցեց, իսկ 2024 թվականին, մասնագետների գնահատականներով, կարող է կազմել երկրի ամբողջ մանրածախ առևտրի մինչև 20%–ը։ Այդ պատճառով հայ (և ոչ միայն) գործարարների շրջանում նորաձև է դարձել խոսել այն մասին, որ պետք է գրավել առցանց շուկան, բայց քչերն են ուզում դրա համար իսկապես աշխատել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է արագ սպառման ապրանքների ռուսական շուկայի մասնագետ, Export Armenia հարթակի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։

Վաճառքները բազմալիք են դարձել. արտադրողներ, առևտրի ցանցեր, ռեստորաններ. այժմ վաճառքներն ընդլայնում են և՛ խանութների ցուցափեղկերին, և՛ առցանց խանութներում, և՛ մարկետփլեյսերում։ Այսպես է աշխատում այսօր ողջ մանրածախ խոշոր ոլորտը։ Առցանց առևտրում արտադրանքը խթանելու համար իրենց մեխանիզմներն են առաջարկում սոցցացներն ու նույնիսկ «Սբերբանկը»։

Բացի այդ, առցանց գնումների աճ է նկատվում 55+ սերնդի շրջանում։ Նրանց գնումներն ավելի ու ավելի զանգվածային են դառնում։ 

Սակայն այն տեխնոլոգիաների պարագայում, որոնք սկսում են կիրառել մարկետինգի, գովազդի և վաճառքների համար, հաջողություն ակնկալել չարժե, եթե մտածում ես 1990–ականների չափանիշներով։ Այսօր բավական չէ միայն ասել. «Հայկական ամեն բան կգնեն», ընդգծում է Բեկլյարովան։

Ցավոք, քչերն են մտածում գնորդի հետ կապ հաստատելու մասին։ Նույնիսկ հասարակ գործողությունները (օրինակ, նորմալ պիտակով նմուշ ուղարկելը) արդեն խնդիր են, նշում է նա։ Հայ մենեջերները, որոնց թիվը ռուսական ընկերություններում շատ շատ է, ասում են. «Հասկանալի է, «մեր սիրտը ցավում է», բայց ինչքան կարելի է այսպես աշխատել»։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Շատ որակյալ չրերի տեղական արտադրողներից մեկը դրանք շուկա է հանել «Сухафрукты асорти» գրությամբ տուփերով, հիշում է նա։

Տառասխալներն ուղղելու (Сухофрукты ассорти) խնդրանքները նա լսեց, բայց այդպես էլ չուղղեց։ Նման գրությամբ էլ ապրանքը դուրս եկավ վաճառքի։

Սա տիպիկ օրինակ է. սեփականատերը մինչև հիմա կարծում է, որ ինքը որևէ մեկին լսելու կարիք չունի` լինի դա տուփի, գնային ճկունության, թե վաճառքների ռազմավարության հետ կապված, նշում է նա։

«Երբ ես ասում էի, որ այդպես չի կարելի, ինձ պատասխանում էին` շատ ես բարդացնում։ Ցավոք, սեփականատերերից շատերին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ են անում։ Ինքը և՛ վաճառող է, և՛ մարկետոլոգ, он же Гоша, он же Жора և այլն։ Գուցե փոքր–ինչ չափազանցնում եմ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է պետք վաճառքը կազմակերպել։ Ոմանք ընդհանրապես զարմանում են, որ դա սովորել է պետք։ Այդ պատճառով արտաքին շուկաների գծով «լավ վաճառողներ» մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել», – նկատում է Բեկլյարովան։

Կանեփ
© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике Армения

Վերը թվարկվածն իհարկե բոլոր գործարարներին չի վերաբերում. կան նաև բանիմաց գործարարներ, որոնք հասկանում են, որ աշխատանքի համար մասնագետներ են պետք։ Բայց ցավոք՝ դեռ աշխատելու տեղ կա։ Հատկապես դա երևում է մյուս երկրների հետ համեմատության մեջ, այդ թվում այլ հետխորհրդային հանրապետությունների, հավելում է նա։

Չեն օգտագործվում նաև հայկական արտադրության օբյեկտիվ առավելությունները։ Ռուսաստանում գնալով ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել առողջ սնունդը։ Հայաստանում այն արդեն արտադրում են և կարող են մի քանի անգամ ավելացնել։ Բայց արտադրությունում տեխնոլոգներից բացի, գրեթե լավ «վաճառողներ» չկան, որոնք մասնագիտացած կլինեին օրգանիկ արտադրանքի արտաքին շուկաների ուղղությամբ, նկատում է նա։

Բոլոր այս հարցերը պետությունը պետք է հաշվի առնի արտահանման նոր, համապարփակ ռազմավարության մեջ։

Նշենք, որ շուրջ 1.5 տարի առաջ բիզնեսն ինքնակազմակերպվեց և փորձի և գիտելիքների փոխանակում սկսեց շահույթ չհետապնդող Export Armenia ցանցային միության միջոցով։

83
թեգերը:
Շուկա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

52
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

52
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան