Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը

197
(Թարմացված է 10:36 07.06.2021)
Արքայազն Հարրիի կինը համաձայնվել է էքստրեմալ ծննդաբերության` Մեգան Մարքլի երեխան պետք է լույս աշխարհ գար բացարձակ լռության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երկրորդ անգամ ծնող են դարձել. նրանք դուստր են ունեցել։

Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը` հղում անելով Սասեքսի դքսի և դքսուհու հայտարարությանը, աղջկան անվանել են Լիլիբեթ «Լիլի» Դիանա Մաունթբեթեն–Վինձոր։ 

«Լիլին ծնվել է ուրբաթ` հունիսի 4–ին, ժամը 11.40–ին, Սանտա Բարբարայում, Կալիֆոռնիայի նահանգ», – ասվում է հայտարարության մեջ։

Զույգը հայտնում է, որ աղջիկը կշռում է 7 ֆունտ 11 ունցիա (մոտ 3.49 կգ)։ Ինչպես երեխան, այնպես էլ մայրն իրենց լավ են զգում։

Հետաքրքիր է, որ աղջկան Լիլի են անվանել իր նախատատ` թագուհի Եղիսաբեթ II–ի պատվին, ում ընտանեկան մականունը Լիլիբեթ է։  Երկրորդ անունը` Դիանան, ծնողներն ընտրել են հարգանքի տուրք մատուցելու համար երեխայի հանգուցյալ  տատին` Ուելսի արքայադուստր Դիանային։

Սա Հարրիի և Մեգանի արդեն երկրորդ երեխան է։ Երկու տարի առաջ լույս աշխարհ էր եկել զույգի որդին` Արչին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներից ոմանք հայտնել էին, որ արքայազն Հարրիի կինը համաձայնել է էքստրեմալ ծննդաբերության` Մեգան Մարքլի երեխան պետք է լույս աշխարհ գա բացարձակ լռության մեջ։ Բոլոր նրանք, ովքեր ներկա կգտնվեն ծննդաբերության ժամանակ, պետք է լռեն։ Որևէ ձայն հանելուց պետք է հրաժարվեր նաև ապագա մայրը։

Հերթական շոկը արքայական ընտանիքի համար․ Մեգանը Հարրիի հետ ծանոթանալիս հարբած է եղել

Ծննդաբերության նման ձևը խորհուրդ է տալիս սաենթոլոգիայի եկեղեցին (արգելված է Ռուսաստանում)։  Ուսմունքի հիմնադիրը կարծում է, որ ցանկացած ձայն երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ նրա հետագա զարգացման վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ։

Հատկանշական է, որ նման եղանակով է ծննդաբերել նաև Թոմ Կրուզի նախկին կինը` Քեթի Հոլմսը։  Սակայն իրականում ինչպես է անցել Մեգան Մարքլի ծննդաբերությունը՝ դեռ հայտնի չէ։

197
թեգերը:
երեխա, Մեգան Մարքլ, Արքայազն Հարրի
Ըստ թեմայի
Արքայազն Չարլզը նայել է՝ ինչ ծաղիկներ են բրիտանացիները խոնարհել իր հոր հիշատակին
Արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի Սուրբ Գեորգիի մատուռում. տեսանյութ
Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

25
(Թարմացված է 13:46 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

25
Բուշերի ատոմակայան

Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակում չի եղել․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

12
(Թարմացված է 13:29 21.06.2021)
ԱԷԿ-ի աշխատանքը ամեն տարի մի քանի օրով դադարեցվում է տեխնիկական սպասարկման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Բուշեր» ատոմակայանը հարձակման չի ենթարկվել, դրա աշխատանքը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

««Բուշեր» ատոմակայանը որևէ հարձակման չի ենթարկվել, այն կանգնեցրել են տեխսպասարկման համար՝ տեխնիկական անսարքության պատճառով»,-հայտարարել է նա։

Խաթիբզադեհի խոսքով՝ ԱԷԿ-ի աշխատանքը ամեն տարի մի քանի օրով դադարեցվում է տեխնիկական սպասարկման նպատակով:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ կայանը կանգնեցվել է մի քանի օրով՝ մինչև անսարքության ամբողջական վերացումը:

«Բուշեր» ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցումը համարվում է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը։ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011թ․-ի սեպտեմբերին։ Ռուսաստանն Իրանին մատակարարում է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը։

«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

12
թեգերը:
ատոմակայան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

4
(Թարմացված է 13:48 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

4
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի