Ոսկերիչ

ԵԱՏՄ ոսկերիչները միասին կաշխատեն արտահանման զարգացման ուղղությամբ

19
(Թարմացված է 18:28 04.06.2021)
Հարթակում հավաքված փորձագետները կքննարկեն՝ ինչպես մեծացնել արտադրությունը, դարձնել այն ավելի որակյալ ու ավելի շատ արտահանել երրորդ երկրներ:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի -Sputnik. Եվրասիական ոսկերչական  բյուրոն կաշխատի ոսկերչական արդյունաբերության զարգացման ու երրորդ երկրներ արտահանման ուղղությամբ: Sputnik լրատվական գործակալության հարթակում տեղի ունեցած Սանկտ Պետերբուրգ-Բիշքեկ – Երևան – Մինսկ – Նուր – Սուլթան առցանց տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԱՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Նա հիշեցրեց, որ միասնական շուկայի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 24-ին, երբ միության բոլոր հինգ երկրները վավերացրել են այն:

Ըստ համաձայնագրի՝ երկրները կճանաչեն միմյանց ոսկերչական իրերի դրոշմները։ Այսինքն՝ օրինակ Հայաստանից Ղազախստան ապրանք արտահանելիս վերահսկող մարմինները կվստահեն Հայաստանում դրված դրոշմին և կրկին չեն ստուգի զարդերը։

«Դա մեր ընկերություններին հնարավորություն կտա կրճատել ծախսերն ու ժամանակը, իսկ դա նշանակում է՝ արտադրանքն ավելի մատչելի կդառնա», - ընդգծեց Մալկինան։

Հաջորդ խնդիրն է ոսկերչական արդյունաբերության զարգացման միասնական քաղաքականություն մշակումն ու երրորդ երկրներ արտահանման զարգացման ուղղությամբ քայլերը, իսկ հետագայում միասնական եվրասիական ապրանքանիշի ստեղծումը։ Մալկինան նշեց, որ այդ խնդիրներով կզբաղվի ոսկերչական բյուրոն, որը կմիավորի բոլոր հինգ երկրների փորձագետներին ու փորձառու արդյունաբերողներին:

Երկու մատով ոսկերչությամբ զբաղվող Արամը տղաներին հորդորում է «դուխը չգցել»

Հիշեցնենք, որ Հայաստանից ոսկերչական իրերի արտահանումը 2020 թվականին ամբողջ աշխարհում ճգնաժամային պայմանների պատճառով կրճատվել է (մոտավորապես 43-ից մինչև 28 մլն դոլարի), բայց այն երկրի համար արտահանման կարևոր ճյուղ է մնում:

19
թեգերը:
Հայաստան, Ոսկի, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (252)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրները պետք է միասին արտահանեն գյուղմթերքը․ Ղազախստանի նախագահ
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համար պայմաններ ստեղծելը շատ կարևոր է․ Փաշինյան
ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը դեղերի շուկայի վրա. Քամալյան
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

311
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

311
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

208
(Թարմացված է 21:01 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ

208
թեգերը:
Պետդումա, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

235
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

235
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է