Ղրղզա-տաջիկական սահման

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին սրվում է. տեսանյութ

117
(Թարմացված է 09:57 04.06.2021)
Բիշքեկը Դուշանբեին մեղադրում է պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ պայմանավորվածությունները խախտելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին լարված է։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։

Բիշքեկում Դուշանբեին մեղադրել են սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ միջկառավարական պայմանավորվածությունները խախտելու համար:

Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում տաջիկական կողմը սկսել է կոնտեյներ տեղադրել Օշակոյի մարզի Չոն-Ալայսկի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքի սահմանապահ հատվածում՝ «մինչև 1000 մետր առաջ շարժվելով դեպի Ղրղզստանի տարածքի խորքը»։

Ընդ որում, Ղրղզստանի ԱԱՊԿ սահմանապահ ծառայության տվյալներով, սահմանի տաջիկական կողմում զինծառայողների անձնակազմի կուտակումներ են նկատվում՝ ավտոմոբիլային և թեթև զրահատեխնիկայով:

«Տաջիկական կողմը կոնտեյները թողել է տվյալ տեղանքում՝ պետական սահմանի չնկարագրված հատվածում և դրանից 600 մետր հետ է քաշվել։ Ղրղզստանի կողմից միջոցներ են ձեռնարկվում սահմանային ներկայացուցիչների մակարդակով իրադրության կարգավորման ուղղությամբ, սակայն Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղակայված սահմանապահ ստորաբաժանումները անցել են ծառայության ուժեղացված ռեժիմի:

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը՝ ջրաբաշխիչ կետի մոտ տեսահսկման սարքեր տեղադրելու պատճառով, ապրիլի 28-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել էին ավելի քան 6 ժամ։ Ըստ տեղեկությունների` երկու կողմերից 50 մարդ է մահացել, ավելի քան 200-ը ուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին, որ կրակը դադարեցնում են, իսկ զինվորականներին հետ են քաշում սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվեց: Հերթական զինադադարը ձեռք բերվեց ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքեցին Ղրղզստանի տարածքը։

Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել պետական սահմանից

117
թեգերը:
Սահման, Տաջիկստան, Ղրղզստան
Ըստ թեմայի
Հազարավոր տարհանվածներ, այրված տներ․ ղրղզա-տաջիկական բախման հետևանքները
Տաջիկստանի հետ բախման հետևանքով ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 31-ի
Պուտին. «Դիտարկվում է «Սպուտնիկ-V»–ի արտադրության հնարավորությունը ՀՀ–ում և Ղրղզստանում»
Պուգաչովայի և Գալկինի զավակները

«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել. տեսանյութ

31
(Թարմացված է 23:59 18.06.2021)
Ալլա Պուգաչովան երեխաների հետ երաժշտական համար է նախապատրաստել հայտնի շոումեն ամուսնու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին», – այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

31
թեգերը:
ծնունդ, երեխա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Գալկինը հիանում է կնոջով, իսկ հետևորդներն այդ տեսանյութը տհաճ ու տարօրինակ են համարում
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

67
(Թարմացված է 23:00 18.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ սահմանում ստեղծված խնդրի վրա որոշակի ազդեցություն ունի նաև մեր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը  Ռուսաստանի համար «կարմիր գիծ է»։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին ութ ամիսների ընթացքում ինքն անձամբ տասնյակ անգամներ է զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել մեր երկրի անվտանգության հարցը և վերահամոզվել ՌԴ դիրքորոշման հարցում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է այդ դեպքում նման խնդիր ստեղծվել, հարցի լուծումն էլ ձգձգվում է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում, Փաշինյանը նշեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

«Մենք ասում ենք, որ խաղաղ ճանապարհով պետք է հարցը լուծվի, որովհետև տեսնում ենք՝ դրա հնարավորությունը կա, մեր դիրքորոշումը պաշտպանում է և՛ Ռուսաստանը, և՛ Ամերիկան, և՛ միջազգային հանրությունը»,- նշեց Փաշինյանը։

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար

Նրա կարծիքով՝ երկրում ստեղծված քաղաքական իրադրությունն էլ որոշակի դեր ունի։ Ընդգծում է՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու որոշակի տրամաբանություն ունեն։

67
թեգերը:
Սահման, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը
2.5 միլիարդ դրամ ենք հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար. Փաշինյան
«Հաջողվել է նվազեցնել լարվածությունը»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին