Քրքում

Արագ նիհարել ու երիտասարդանալ. սննդաբանը խոսել է «կախարդական» մթերքների մասին

129
(Թարմացված է 10:00 03.06.2021)
Բժիշկ սննդաբան Լոլա Բիգսը կարծում է, որ արագ նիհարելու համար առավել արդյունավետ միջոցը քրքում օգտագործելն է:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Together Health հավելումների ապրանքանիշի փորձագետը քրքումն ունիվերսալ համեմունք է համարում: Նրա խոսքով՝ քրքումով թեյը, ձվածեղը, կամ դրանով շոգեխաշած բանջարեղենը կօգնեն և՛ նիհարել, և՛ ավելի երիտասարդ տեսք ունենալ:

Օրական երկու անգամ քրքում ընդունելը հանգեցնում է մարմնի քաշի զգալի նվազման, մարմնի զանգվածի ինդեքսի, ինչպես նաև գոտկատեղի և ազդրերի շրջագծի նվազման:

«Լինելով հակաօքսիդանտ` քրքումն ունի հակաբորբոքային ազդեցություն և ուժեղացնում է կոլագենի արտադրությունը։ Այն կարող է պաշտպանել վաղաժամ ծերացումից, նպաստել մաշկի բուժման ու բջիջների նորացմանը, ինչպես նաև բարելավել մաշկի արյան շրջանառությունը», —The Sun-ը մեջբերում է սննդաբանի խոսքը:

Քրքումից բացի սննդաբանն ավելորդ քաշ ազատվել ցանկացողների համար նշել է ևս մի քանի մթերք՝ բրոկոլի, ավոկադո, հատապտուղներ։

Բրոկոլին է մաշկը թարմ և առաձգական է դարձնում, նպաստում է նիհարելուն, քանի որ մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում։ Այն նաև ցածր է պահում շաքարի մակարդակն արյան մեջ, պարունակում է վիտամիններ A, E ու ցինկ։

Ավոկադոն հարուստ է վիտամին Е–ով։ Այն բարելավում է մազերի և մաշկի որակը, պայքարում է մաշկի ծերացման դեմ ու բարելավում է նյութափոխանակությունը։

Բժիշկը պատմել է քրոնիկական հոգնածության պատճառների մասին

Հատապտուղները` բալը, հապալասն ու կարմիր հաղարջը, արդյունավետ են իրենց ցածր կալորիականությամբ ու վիտամին C են պարունակում։

129
թեգերը:
քրքում, ավոկադո, հատապտուղ, գիտնական, բժիշկ, Երիտասարդ, նիհարել, Սննդամթերք, սննդաբան
Ըստ թեմայի
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին
Դատարան

Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները

3
Բաքուն հայ գերիներին մեղադրում է Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ գործողություններ կատարելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Բաքվի դատարանն այսօր սկսել է 13 հայ գերիների գործով լսումները, նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ամբաստանյալների աթոռին նստած են Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:

Բաքուն հայ գերիներին մեղադրում է, որ 2020թ.նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից հետո «ապօրինի և գաղտնի մուտք գործելով ադրբեջանական տարածք` Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ հանցավոր գործողություններ են կատարել»:

Հետաքննությունը հաստատում է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը իբր ապօրինաբար հատել են «Ադրբեջանի պետական սահմանը», հարձակումներ են կատարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց վրա, կազմակերպել են պայթյուններ, հրդեհներ և ահաբեկչական այլ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով խոսել է Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ

3
թեգերը:
գերի, հայ, Դատարան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

67
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

67
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին