ամն, ռազմաբազա, սպառազինություն, ռուսաստան, չինաստան, amn, razmabaza, sparazinutyun, rusastan, chinastan
Ամերիկացի զինվորականները Լեհաստանում

ԱՄՆ-ի խոշորագույն ռազմաբազաները անպաշտպան են դարձել

114

Աշխարհով մեկ տեղակայված ամերիկացի զինվորականներն այլևս իրենց անվտանգ չեն զգում։ Ռազմավարական և բյուջետային գնահատականների կենտրոնի (Center for Strategic and Budgetary Assessments, CSBA) վերլուծաբանները պնդում են, որ արտերկրի բանակային զորակայանները խիստ խոցելի են հարձակումների համար։ Ռուսաստանն ու Չինաստանը բավարար ուժեր ունեն դրանց պաշտպանությունը ճեղքելու համար, ուստի սպառազինության սկզբունքորեն նոր համակարգեր են հարկավոր։ CSBA-ի եզրակացությունների և խորհուրդների մասին՝ ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Անդրեյ Կոցի հոդվածում։

Ծայրահեղ խոցելիություն

Ամերիկացիներն ավելի քան 800 ռազմաբազա ունեն։ Դրանց մեծ մասը 1945թ․-ից ի վեր անվտանգ և քիչ խոցելի էին համարվում։ Որպես հիմնական սպառնալիքներից մեկը Պենտագոնը սովոր էր համարել «վտարված պետությունների», օրինակ՝ ԿԺԴՀ-ի կամ Իրանի կողմից սահմանափակ հարվածը բալիստիկ և թևավոր հրթիռներով։ Սակայն CSBA-ի փորձագետները ստիպված են արձանագրել․ եղած զենիթային միջոցները բավարար չեն լինի Չինաստանի կամ Ռուսաստանի հարվածները հետ մղելու համար։

«Մեր արտասահմանյան բազաների պաշտպանության համակարգը չի կարողանա հաղթահարել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի մեծ քանակությունը,-ասված է Ռազմավարական և բյուջետային գնահատականների կենտրոնի զեկույցում:-Այսօր մենք հույսը դնում ենք հիմնականում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրների վրա, որոնք ստեղծվել են դեռևս սառը պատերազմի տարիներին, մինչդեռ մեր հավանական հակառակորդները լուրջ առաջընթացի են հասել հարվածային հնարավորությունների արդիականացման գործում»։

Վերլուծաբանները նշում են, որ ՉԺՀ-ի տրամադրության տակ 1200 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ և 200-300 զինամթերք կա, որոնք կարող են հասնել Հարավչինական ծովի երկրորդ կղզաշղթային։ Բացի այդ, Պեկինը առնվազն 1500 կմ հեռահարության հազարավոր վերգետնյա բազավորման թևավոր հրթիռներ ունի։ Վերջիվերջո, ամերիկյան ռազմակայանների համար լուրջ սպառնալիք է ներկայացնում չինական H-6 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են հարվածներ հասցնել ԱՄՆ տարածքին։

Մոսկվան իր հերթին վտանգ է ներկայացնում Եվրոպայում Պենտագոնի ռազմական օբյեկտների համար։ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենքի մեծ զինանոց ունի, փոքր հեռահարության «Իսկանդեր-Մ» բալիստիկ համալիրներ, ցամաքային, ծովային և օդային բազավորման թևավոր հրթիռների լայն անվանացանկ։ Վաշինգտոնում հատկապես անհանգստություն են առաջացնում ռուսական նորագույն գերձայնային հարվածային համակարգերը։

Խաղադրույքը դրոնների վրա է

ԱՄՆ ռազմաբազաների պաշտպանությունը հիմնված է բոլոր տիպի աէրոդինամիկ և բալիստիկ թրիախները խոցող Patriot զենիթահրթիռային համակարգերի և THAAD հակահրթիռային համակարգերի վրա։ Մերձավոր գոտու համար նորվեգական NASAMS ԶՀՀ-ներն են և Phalanx հրետանային համալիրները։ Սակայն այդպիսի ՀՕՊ/ՀՀՊ-ի արդյունավետությունը կասկածներ է առաջացնում։

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Օրինակ, արտահանվող «Պատրիոտները» Սաուդյան Արաբիայում մի քանի անգամ ցույց են տվել իրենց լիակատար անօգնականությունը Եմենի հուսիների ԱԹՍ-ների դեմ։ Բացի այդ, ամերիկացիները չկարողացան հետ մղել Իրանի հրթիռային հարվածներն Իրաքի ռազմակայանին 2020թ․-ի հունվարին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Հետևությունն այն է, որ ռազմական բազաները ԱՄՆ-ին գրեթե հավասարազոր հակառակորդի հարձակումներից հուսալիորեն պաշտպանելու համար անհրաժեշտ է մշակել և ներդնել բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության հայեցակարգ՝ հեռանկարային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեկ ցանցի մեջ միավորված տասնյակ ԱԹՍ-ներ՝ հզոր սենսորներով, ինքնավար ռեժիմում կտեղաշարժվեն թևավոր հրթիռների հնարավոր երթուղիներով, ինչպես նաև կհետևեն բալիստիկ հրթիռներին և տվյալները կփոխանցեն այլ հարթակների։

Պաշտպանության հաջորդ սահմանագիծը «օդ-օդ» հեռահար որսիչ-հրթիռներով կործանիչներն ու դրոններն են։ Դրանց խնդիրն է «որսալ» բալիստիկ թիրախները հետագծի՝ արագություն հավաքելու հատվածների վրա և ոչնչացնել թևավոր հրթիռները ռազմակայանի հեռավոր մատույցներում։ Դրոնների մի մասը հագեցած կլինի 100-ից մինչև 150 կիլովատ հզորությամբ հեռանկարային պինդ-վառելիքային լազերներով, որոնք կարող են ուղղակի տեսանելիության պայմաններում ոչնչացնել թռչող ապարատները և զինամթերքը:

Տնտեսական շահավետություն

Ինչպես սպասվում է, հենց ֆիզիկական նոր սկզբունքների հիման վրա աշխատող զենքը կօգնի ավելի անվտանգ դարձնել ամերիկյան բազաները, լրացնելով արդեն եղած ՀՕՊ/ՀՀՊ համալիրները։ Մինչև 2022թ․-ը Պենտագոնը պետք է ստանա ցամաքային բազավորման 300 կիլովատանոց լազերի առաջին օրինակները։

Այն բավականաչափ հզոր կլինի ԱԹՍ-ներն ու թևավոր հրթիռները, իսկ հետագայում՝ նաև օդաչուավոր ինքնաթիռները երաշխավորված ոչնչացնելու համար։ Ընդ որում, տնտեսական տեսանկյունից այդ սարքավորումը շատ ավելի արդյունավետ է, քան ԶՀՀ-ն։ Patriot համալիրի մեկ զենիթային հրթիռի գինը մոտ հինգ միլիոն դոլար է, մինչդեռ մեկ լազերային կրակահերթը ծիծաղելի թիվ կարժենա՝ մոտ 100 դոլար։

Մինչև 2024թ․-ը ԱՄՆ-ն կստանա THOR (Tactical High Power Operational Responder) միկրոալիքային հրանոթները, որոնք հզոր էլեկտրամագնիսական ազդակ են ստեղծում։ Այդ զենքը թույլ կտա արդյունավետ պայքարել ոչ մեծ դրոնների երամների և թևավոր հրթիռների դեմ՝ շարքից հանելով դրանց բարդ էլեկտրոնիկան։

Եվ վերջապես, պաշտպանության վերջին սահմանագիծը M109 հրետանային սարքավորումներն են, որոնց համար մշակում են HVP (Hyper-Velocity Projectile) հեռանկարային գերձայնային արկը։ Այս ունիվերսալ զինամթերքը կարելի է օգտագործել նաև օդային թիրախների խոցման համար՝ հթրիռների առաջ մետաղի բեկորների խիտ ամպեր ստեղծելով։

CSBA-ի վերլուծաբանների կարծիքով՝ արտասահմանյան բազաների ՀՕՊ/ՀՀՊ նման փոխդասավորությունը զինծառայողներին հուսալիորեն կծածկի մինչև 250 ծովային մղոն (մոտ 460 կմ) շառավղով պաշտպանական «հովանոցով»։ Սակայն առայժմ գոյություն չունի հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգ, որը հնարավոր չէ հաղթահարել, պարզապես գերհագեցնելով այն «որսման» ենթակա օբյեկտներով։ Դրա համար ընդամենը հարկավոր է ավելի շատ հրթիռներ արձակել, քան հակառակորդը ֆիզիկապես ի վիճակի է խոցել։

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

ԱՄՆ-ն խաղադրույք է կատարում ցամաքային բազավորման լազերային սարքավորումների, ինչպես նաև միկրոալիքային զենքի վրա, և դա տրամաբանական քայլ է թվում։ Սակայն այդպիսի պաշտպանական համակարգերն առայժմ մշակման փուլում են և հայտնի չէ, թե երբ լույս կտեսնեն դրանց առաջին օրինակները։

114
թեգերը:
Չինաստան, Ռուսաստան, սպառազինություն, ռազմաբազա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
«Ստիպված ենք դուրս գրել»․ ԱՄՆ բանակն իր զրահամեքենան անմարտունակ է ճանաչել
Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում
Հրանտ Դինք

Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվող անձանց ակտիվները բռնագրավվելու են

18
(Թարմացված է 15:34 25.06.2021)
Ստամբուլի դատարանը թերթերին հանձնարարել է հայտարարություններ հրապարակել պատասխանատուներին տեղեկացնելու, որ նրանց ակտիվները կբռնագրավվեն, եթե նրանք չվերադառնան:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի-Sputnik. «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվողների ակտիվները բռնագրավվելու են, տեղեկացնում է Yenisafak թերթը` հղում անելով իր աղբյուրներին:

Թուրքական դատարանը հունիսի 24–ին որոշել է հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով արդարադատությունից թաքնվող 12 կասկածյալների ակտիվները բռնագանձել, այդ թվում FETO ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենինը, եթե նրանք չվերադառնան երկիր։

Իր միջանկյալ որոշման մեջ Ստամբուլի դատարանը թերթերին հրահանգել է այդ մասին հայտարարություններ հրապարակել:

Հայտարարություններով արդարադատությունից թաքնվողներին  պետք է տեղեկացնեն, որ նրանք 15 օր ունեն վերադառնալու համար:

Արդարադատությունից թաքնվողների թվում են FETO-ի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիա Օզը, Ադեմ Յավուզ Արսլանը, Քոսգուն Չաքարը, Խալիլ Իբրահիմ Կոջան, Մեհմեթ Ակիֆ Յիլմազը, Ֆարուք Մերկանը, Մեթին Կանբայը, Օմեր Ֆարուք Քարտինը, Սերքան Անգար Յուլմազը և Յուլմազունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների:

Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից Ստամբուլի իր խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է ոստիկանության կողմից հանցագործության հաջորդ օրը և 2011 թվականին դատարանի կողմից դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Դինքի սպանությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

18
թեգերը:
Սպանություն, Հրանտ Դինք, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին
Իմացել են, բայց ոչինչ չեն ձեռնարկել. Դինքի գործով ձերբակալել են պետանվտանգության սպաների
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

29
(Թարմացված է 14:14 25.06.2021)
Մայիսի 11-ին Իրանում մեկնարկել է հայրենական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը. արդեն 10 մլն դեղաչափ «COV Iran Barakat» է արտադրվել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ստացել է «COV Iran Barakat» իրանական պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը:

Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստվելու համար երկու պայման ունի` ինքը պետք է պատվաստվի իրանական պատվաստանյութով և չպետք է հերթից դուրս պատվաստվի։

Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին

Իրանում մայիսի սկզբին մեկնարկել է «COV Iran Barakat» պատվաստանյութի արտադրությունը, երկրի առողջապահության նախարարությունն այդ դեղամիջոցի արտակարգ օգտագործման արտոնագիր է տվել: Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ մոտ ապագայում հավանության կարժանանան տեղական արտադրության ևս երեք պատվաստանյութեր:

102 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

29
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Այաթոլլա Ալի Խամենեի, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Ազգային ժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

0
(Թարմացված է 15:50 25.06.2021)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

0
թեգերը:
Հրաժարական, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան