Հենրիխ Մխիթարյան

«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

80
(Թարմացված է 10:21 02.06.2021)
2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձավ A սերիայի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով ու 11 գոլային փոխանցումով:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում «գայլերի» կազմում իր խաղի դրվագներով տեսանյութ է հրապարակել: Նշենք, որ Մխիթարյանը 1 տարվա պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ։

«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա» - մեկնաբանել է ֆուտբոլիստը։

Մխիթարյանի նոր պայմանագիրը մինչև 2022 թվականի հունիսի 30-ն է:

«Գայլերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո ավելի հավանական էր թվում, որ Մխիթարյանն այլ ակումբ կտեղափոխվի: Հայտնում էին, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Միլանը»։

Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձավ A սերիայի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով ու 11 գոլային փոխանցումով: Մխիթարյանն ընդգրկվել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։

80
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, գոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (361)
Ըստ թեմայի
«Հույս ունեմ` Հենրիխը սեպտեմբերին կմիանա և կօգնի մեզ». Խոակին Կապառոս
Ինչ պետք է անել ուժեղ մրցակիցների հետ խաղից առաջ. Մինասյանը`սպասվող հանդիպումների մասին
Հայաստանի հավաքականը չպարտվեց նաև աշխարհի փոխչեմպիոնին. Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի
Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ․ արխիվային լուսանկար

Քարդաշյանի համար ցավոտ է․ Քանյե Ուեսթը նոր սիրավեպ է սկսել

72
(Թարմացված է 18:45 13.06.2021)
Ամերիկյան և եվրոպական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր ռոմանտիկ հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար բավականին ցավոտ էր բաժանումը ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։ Այդ պատճառով նրա համար տհաճ է ցանկացած նորություն նախկին ամուսնու նոր սիրավեպի մասին։ Նշենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Ուեսթը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ:

Daily Star-ը, վկայակոչելով Քարդաշյանի մերձավոր շրջապատի իր աղբյուրին, գրում է, որ նա դեռ զգացմունքներ ունի ամուսնու հանդեպ, բայց և փորձում է բաց թողնել նրան: Ըստ աղբյուրի՝ ռեալիթի-շոուի հայազգի աստղը նույնիսկ թեթևություն է զգացել, որ Ուեսթը կարողացել է նոր կյանք սկսել:

«Նա չի խանգարի նրան այդ հարցում և փորձում է ուժեղ լինել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նախկին սիրեցյալի՝ Իրինա Շեյքի ու Քանյե Ուեսթի սիրավեպի մասին իր վերաբերմունքն է հայտնել նաև ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը։

InTouch օնլայն պարբերականի աղբյուրը հայտնում է, որ Կուպերն ուրախ է այդ լուրի համար: Չնայած դրան՝ Շեյքի և Ուեսթի սիրավեպի մասին լուրը, այնուամենայնիվ, անհանգստացրել է դերասանին։

«Նա ատում է հանրության այն ուշադրությունը, որը Շեյքը հիմա ստանում և ստանալու է, քանի որ  Քանյեի հետ է»,- պատմել Է աղբյուրը:
Կուպերի կարծիքով ՝ այս ամենը կարող է անդրադառնալ իր և ռուս սուպերմոդելի 4-ամյա դստեր կյանքի վրա։

Քարդաշյանն անհանգիստ է` ինչպես կարձագանքեն երեխաներն իրենց ընտանիքի մասին ռեալիթի շոուին

Լուրերն այն մասին, որ Ուեսթն ու Շեյքը կրկին միասին են (նրանք նախկինում էլ էին հանդիպում, դեռ երբ Ուեսթն ու Քարդաշյանը չէին ամուսնալուծվել) սկսել են ակտիվորեն տարածվել այն բանից հետո, երբ ռեփերին ու սուպերմոդելին միասին են տեսել Ֆրանսիայում, որտեղ Ուեսթը նշում էր ծննդյան օրը: Բացի այդ, նրանք ԱՄՆ են ժամանել միևնույն մասնավոր ինքնաթիռով։

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այժմ ամուսնալուծության փուլում են։ Նրանց ամուսնությունը տևել է յոթ տարի։ Աստղային զույգն ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։

72
թեգերը:
Իրինա Շեյք, ամուսնալուծություն, ամուսին, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել. տեսանյութ
Սարիկ Անդրեասյան

Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված

36
(Թարմացված է 16:54 13.06.2021)
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր հետևորդներին պատմել է, թե ում է համարում լավագույն դերասան և հայ և որ երկրի հավաքականին է ցանկանում անպայման տեսնել աշխարհի առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Ազգությամբ հայ, ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իրեն է տեսնում և շատ է ցանկանում, որ հայ ֆուտբոլիստները հայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս «խոստովանությունները» նա արել է Instagram-ի իր եջում՝ պատասխանելով բաժանորդների հարցերին։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը պատմել է, որ ներկայումս Հայաստանում ընթանում են իր նոր սերիալի նկարահանումները, սակայն մանրամասները չի բացահայտել՝ խոստանալով դա անել մոտ ապագայում:

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Ռեժիսորը նաև ասել է, թե ով է իր ամենասիրելի հայ դերասանը։ «Ահա նա է իմ սիրելի հայն ու դերասանը՝ Հրանտ Թոխատյան»,- գրել է Անդրեասյանն ու Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար հրապարակել։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը խոստովանել է նաև, որ իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում։
«Բայց դրա համար պետք է արմատապես փոխել կյանքը։ Ես դեռ կինոյով եմ զբաղվում», - գրել է նա։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը նաև անկեղծացել է, որ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և շատ է ցանկանում նրան տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչում: Ռեժիսորի կարծիքով՝ «պատմական պահին» հասնելու համար թիմին պետք է ևս երեք հաղթանակ տոնել։ Հայազգի ռեժիսորը դա միանգամայն իրական է համարում։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին
36
թեգերը:
կինո, Հայաստանի ազգային հավաքական, դերասան, Հրանտ Թոխատյան, Վարչապետ, Հայաստան, Սարիկ Անդրեասյան
Ըստ թեմայի
«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է
«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով
Netflix-ը ձեռք է բերել Հրաչյա Քեշիշյանի և Սարիկ Անդրեասյանի մեկական ֆիլմ

Հնդկաստանում մուսոնային անձրևները ավտոմեքենաներ են խորտակում․ տեսանյութ

0
(Թարմացված է 21:59 13.06.2021)
Սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ներկայացնում են անձրևների հետևանքով գրանցված արտակարգ դեպքերը։

Հնդկաստանում մուսոնային անձրևների այս շրջանը մեծ խնդիրներ ու դժվարություններ է առաջացնում երկրում։

Սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ներկայացնում են անձրևների հետևանքով գրանցված արտակարգ դեպքերը։

Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է հողը, բառիս բուն իմաստով, «փախչում ոտքերի տակից»։

Տեսանյութում բակում կայանված մեքենայի անիվների տակ գետինը, կարծես, քանդվում է, հստակ փոս է առաջանում, և մեքենան աստիճանաբար ու ամբողջությամբ «սուզվում է» ջրափոսի մեջ։

0
թեգերը:
ավտոմեքենա, Անձրև, Հնդկաստան
Ըստ թեմայի
Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ
Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ
Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք