Հայ–վրացական սահման. արխիվային լուսանկար

Վրաստանը բացել է ցամաքային սահմանները. ինչ պետք է իմանալ ճանապարհ ընկնելուց առաջ

403
(Թարմացված է 11:39 01.06.2021)
Վրաստան կարող են գնալ կորոնավիրուսի դեմ պատվաստում անցած բոլոր օտարերկրացիները։ Բացառություն են կազմում այն քաղաքացիները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան են այցելել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտից փակված Վրաստանի ցամաքային սահմանները հունիսի 1-ից բացվել են օտարերկրյա այցելուների համար։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, երկիր կարող են ժամանել COVID-19–ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն են կազմում վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան այցելած քաղաքացիները)։

Նշվում է, որ Վրաստանի կառավարությունը նաև երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան այցելել առանց պատվաստվելու, սակայն նախքան ժամանելը 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։ Այդ պարագայում օտարերկրյա քաղաքացին ժամանելու երրորդ օրը ստիպված կլինի կրկնակի թեստ հանձնել սեփական միջոցների հաշվին։

Գործակալությունը հրապարակել է նաև այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ու բնակիչները կարող են հատել Վրաստանի սահմանը բացասական ՊՇՌ թեստի առկայության պարագայում. ԵՄ երկրներ, Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա, Նորվեգիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Հյուսիսային Իռլանդիա, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Բահրեյն, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան, Կանադա, Ճապոնիա, Քուվեյթ, Չինաստան, Հարավային Կորեա, Օման և Մոլդովա։

Վրաստան այցելողները պետք է հիշեն նաև երկրում գործող սահմանափակումների մասին։ Հակառակ դեպքում օրինախախտները ստիպված կլինեն մեծ տուգանքներ վճարել։

Եվ այսպես, Վրաստան այցելելիս պետք է հիշել, որ երկրի տարածքում գիշերային ժամերին` 23:00-05:00–ն ընկած ժամանակահատվածում, տեղաշարժվելու սահմանափակում է գործում (պարետային ժամ)։ Այս սահմանափակումը խախտելու դեպքում տուգանքի չափը 2 հազար լարի է կազմում (615 դոլար)։

Դիմաը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ մաքուր օդին։ Առանց դիմակի չի թույլատրվում նաև օգտվել հասարակական տրանսպորտից։ Դիմակի բացակայությունը 20 լարի կարժենա։

Սահմանափակումներ են գործում միջոցառումների (հարսանիքներ, բանկետներ, ծննդյան տոներ, հուղարկավորություններ) անցկացման համար։ Տուգանքի չափը` 2 հազար լարի (615 դոլար)։

Տարբեր հաստատություններ և ժամանցային վայրեր մուտք գործելիս այցելուները պարտադիր ջերմաչափվում են։ Ամենուր ախտահանիչ նյութեր և տրանսպորտային միջոցների համար նախատեսված հատակի ախտահանող մակերևույթներ են տեղադրված։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանել։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը

403
թեգերը:
կորոնավիրուս, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով
Ինչու չկարողացանք գնալ Վրաստանի «հետքերով». Քոչարյանը` կորոնավիրուսի դեմ պայքարի մասին
Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել
Դատարան

Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները

6
Բաքուն հայ գերիներին մեղադրում է Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ գործողություններ կատարելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Բաքվի դատարանն այսօր սկսել է 13 հայ գերիների գործով լսումները, նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ամբաստանյալների աթոռին նստած են Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:

Բաքուն հայ գերիներին մեղադրում է, որ 2020թ.նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից հետո «ապօրինի և գաղտնի մուտք գործելով ադրբեջանական տարածք` Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ հանցավոր գործողություններ են կատարել»:

Հետաքննությունը հաստատում է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը իբր ապօրինաբար հատել են «Ադրբեջանի պետական սահմանը», հարձակումներ են կատարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց վրա, կազմակերպել են պայթյուններ, հրդեհներ և ահաբեկչական այլ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով խոսել է Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ

6
թեգերը:
գերի, հայ, Դատարան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

82
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

82
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին

Կփոխվե՞ն արդյոք Իրան-Հայաստան հարաբերությունները Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո

0
0