Արխիվային լուսանկար

Պուտինի և Մեդվեդևի նախընտրությունները․ ֆրանսիացի խոհարարը բացահայտել է Կրեմլի գաղտնիքները

214
(Թարմացված է 21:47 30.05.2021)
Լազուրե ափին ամենահաջողված ռեստորաններից մեկի սեփականատերն ու խոհարարը ֆրանսիական թերթին պատմել է Կրեմլում աշխատանքի, ռուսական ուտելիքների և ռուս խոհարարների մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ֆրանսիացի Ժերոմ Ռիգոն, որը մի քանի տարի խոհարար է աշխատել Կրեմլում, Paris Match-ին տված հարցազրույցում ներկայացրել է Ռուսաստանի մասին իր տպավորությունները։

Ռիգոն իր ռեստորանն ունի Մանտոնում, որը լավագույններից մեկն է համարվում Լազուրե ափին։

2004թ․-ին ֆրանսիացին ժամանել է Ռուսաստան, ռուսերեն սովորել և ամուսնացել է ռուս կնոջ հետ։ Նույն տարի նրան հրավիրել են Կրեմլում աշխատելու, որտեղ Ռիգոն աշխատել է գրեթե 8 տարի՝ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ ճոխ խնջույքներ կազմակերպելով։

Հարցազրույցի ընթացքում ֆրանսիացին նախազգուշացրել է, որ չի կարող շատ բան պատմել իր աշխատանքի մասին, քանի որ դրանք համարվում են պետական գաղտնիքներ։ Բայց, դրա հետ մեկտեղ, խոհարարը խոստովանել է, որ Պուտինը ավելի շատ միս է սիրում ուտել, իսկ Մեդվեդևը՝ քաղցրաթթու սոուսով համեմված ձուկ` հայտարարելով, որ այդ մասին կարող է ասել առանց մտավախությունների։

Նա նաև պատմել է նաև, որ բոլոր մթերքները պատրաստվելուց առաջ ստուգում են անցնում հատուկ լաբորատորիայում:

Վլադիմիր Պուտինը Էրմիտաժին նվիրել է ցարական գանձերի հավաքածու. տեսանյութ

Ֆրանսիացին ջերմությամբ է խոսել ռուսների մասին, թեև չի հասկանում, թե ինչու են նրանք ճաշելը սկսում օղուց, բայց նրան շատ է դուր գալիս, որ ռուսները երբեք հացը դեն չեն նետում և հարգանքով են վերաբերում ուտելիքին։

Ֆրանսիայում գտնվող իր ռեստորանում Ռիգոն ռուսական խոհանոցի որոշ ճաշատեսակներ է պատրաստում․ձկնապուր (ուխա), սիբիրյան պելմենիներ՝ խոզի մսով և թթվասերով, սնկով և մսով կարկանդակներ, սաղմոնով կուլեբյակա (մեծ կարկանդակ)։ Նա կարծում է, որ շատ ռուս խոհարարներ Ֆրանսիայում մեծ հաջողություն կունենային։

214
թեգերը:
խոհանոց, ձուկ, Միս, Կրեմլ, ֆրանսիացի, Դմիտրի Մեդվեդև, Վլադիմիր Պուտին
Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ․ արխիվային լուսանկար

Քարդաշյանի համար ցավոտ է․ Քանյե Ուեսթը նոր սիրավեպ է սկսել

72
(Թարմացված է 18:45 13.06.2021)
Ամերիկյան և եվրոպական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր ռոմանտիկ հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար բավականին ցավոտ էր բաժանումը ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից։ Այդ պատճառով նրա համար տհաճ է ցանկացած նորություն նախկին ամուսնու նոր սիրավեպի մասին։ Նշենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Ուեսթը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ:

Daily Star-ը, վկայակոչելով Քարդաշյանի մերձավոր շրջապատի իր աղբյուրին, գրում է, որ նա դեռ զգացմունքներ ունի ամուսնու հանդեպ, բայց և փորձում է բաց թողնել նրան: Ըստ աղբյուրի՝ ռեալիթի-շոուի հայազգի աստղը նույնիսկ թեթևություն է զգացել, որ Ուեսթը կարողացել է նոր կյանք սկսել:

«Նա չի խանգարի նրան այդ հարցում և փորձում է ուժեղ լինել»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նախկին սիրեցյալի՝ Իրինա Շեյքի ու Քանյե Ուեսթի սիրավեպի մասին իր վերաբերմունքն է հայտնել նաև ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը։

InTouch օնլայն պարբերականի աղբյուրը հայտնում է, որ Կուպերն ուրախ է այդ լուրի համար: Չնայած դրան՝ Շեյքի և Ուեսթի սիրավեպի մասին լուրը, այնուամենայնիվ, անհանգստացրել է դերասանին։

«Նա ատում է հանրության այն ուշադրությունը, որը Շեյքը հիմա ստանում և ստանալու է, քանի որ  Քանյեի հետ է»,- պատմել Է աղբյուրը:
Կուպերի կարծիքով ՝ այս ամենը կարող է անդրադառնալ իր և ռուս սուպերմոդելի 4-ամյա դստեր կյանքի վրա։

Քարդաշյանն անհանգիստ է` ինչպես կարձագանքեն երեխաներն իրենց ընտանիքի մասին ռեալիթի շոուին

Լուրերն այն մասին, որ Ուեսթն ու Շեյքը կրկին միասին են (նրանք նախկինում էլ էին հանդիպում, դեռ երբ Ուեսթն ու Քարդաշյանը չէին ամուսնալուծվել) սկսել են ակտիվորեն տարածվել այն բանից հետո, երբ ռեփերին ու սուպերմոդելին միասին են տեսել Ֆրանսիայում, որտեղ Ուեսթը նշում էր ծննդյան օրը: Բացի այդ, նրանք ԱՄՆ են ժամանել միևնույն մասնավոր ինքնաթիռով։

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այժմ ամուսնալուծության փուլում են։ Նրանց ամուսնությունը տևել է յոթ տարի։ Աստղային զույգն ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։

72
թեգերը:
Իրինա Շեյք, ամուսնալուծություն, ամուսին, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել. տեսանյութ
Սարիկ Անդրեասյան

Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված

36
(Թարմացված է 16:54 13.06.2021)
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր հետևորդներին պատմել է, թե ում է համարում լավագույն դերասան և հայ և որ երկրի հավաքականին է ցանկանում անպայման տեսնել աշխարհի առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Ազգությամբ հայ, ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իրեն է տեսնում և շատ է ցանկանում, որ հայ ֆուտբոլիստները հայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս «խոստովանությունները» նա արել է Instagram-ի իր եջում՝ պատասխանելով բաժանորդների հարցերին։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը պատմել է, որ ներկայումս Հայաստանում ընթանում են իր նոր սերիալի նկարահանումները, սակայն մանրամասները չի բացահայտել՝ խոստանալով դա անել մոտ ապագայում:

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Ռեժիսորը նաև ասել է, թե ով է իր ամենասիրելի հայ դերասանը։ «Ահա նա է իմ սիրելի հայն ու դերասանը՝ Հրանտ Թոխատյան»,- գրել է Անդրեասյանն ու Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար հրապարակել։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը խոստովանել է նաև, որ իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում։
«Բայց դրա համար պետք է արմատապես փոխել կյանքը։ Ես դեռ կինոյով եմ զբաղվում», - գրել է նա։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին

Անդրեասյանը նաև անկեղծացել է, որ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և շատ է ցանկանում նրան տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչում: Ռեժիսորի կարծիքով՝ «պատմական պահին» հասնելու համար թիմին պետք է ևս երեք հաղթանակ տոնել։ Հայազգի ռեժիսորը դա միանգամայն իրական է համարում։

Instagram story  Сарика Андреасяна
Սարիկ Անդրեասյանը պատասխանում է հետևորդների հարցերին
36
թեգերը:
կինո, Հայաստանի ազգային հավաքական, դերասան, Հրանտ Թոխատյան, Վարչապետ, Հայաստան, Սարիկ Անդրեասյան
Ըստ թեմայի
«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է
«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով
Netflix-ը ձեռք է բերել Հրաչյա Քեշիշյանի և Սարիկ Անդրեասյանի մեկական ֆիլմ

Հնդկաստանում մուսոնային անձրևները ավտոմեքենաներ են խորտակում․ տեսանյութ

0
(Թարմացված է 21:59 13.06.2021)
Սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ներկայացնում են անձրևների հետևանքով գրանցված արտակարգ դեպքերը։

Հնդկաստանում մուսոնային անձրևների այս շրջանը մեծ խնդիրներ ու դժվարություններ է առաջացնում երկրում։

Սոցիալական ցանցերը լի են տեսանյութերով, որոնք ներկայացնում են անձրևների հետևանքով գրանցված արտակարգ դեպքերը։

Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է հողը, բառիս բուն իմաստով, «փախչում ոտքերի տակից»։

Տեսանյութում բակում կայանված մեքենայի անիվների տակ գետինը, կարծես, քանդվում է, հստակ փոս է առաջանում, և մեքենան աստիճանաբար ու ամբողջությամբ «սուզվում է» ջրափոսի մեջ։

0
թեգերը:
ավտոմեքենա, Անձրև, Հնդկաստան
Ըստ թեմայի
Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ
Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ
Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք