Անդրեյ Բեշտա

Թաիլանդում Ուկրաինայի դեսպանին մահացած են գտել

92
(Թարմացված է 20:07 30.05.2021)
Ուկրաինայի դեսպանի որդին պատմել է, որ հայրը նախօրեին իրեն լավ է զգացել, իսկ թե ինչն է եղել նրա մահվան պատճառը` հայտնի չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտան մահացել է Կո-Լիպե կղզու հյուրանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Associated Press-ին։

Ոստիկանությունից հայտնել են, որ Բեշտայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բեշտային մահացած են գտել լուսադեմին, Կո-Լինդե կղզու հյուրանոցային համարում։ Դեսպանի որդին պատմել է, որ հայրը նախօրեին իրեն լավ էր զգում։ Ժամը 4։30-ին դիվանագետն արթնացել է թունավորման ախտանիշներով, իսկ հետո կորցրել գիտակցությունը։

Անդրեյ Բեշտան 45 տարեկան էր, Թաիլանդում նրան դեսպան են նշանակել 2015 թվականին։ Իր կարիերայի ընթացքում դիվանագետն աշխատել է ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում:

92
թեգերը:
Մահ, Դեսպան, Ուկրաինա, Թաիլանդ
Президент России и США Владимир Путин и Джо Байден во время встречи на вилле Ла Гранж (16 июня 2021). Женева

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն

3
Համաշխարհային մամուլում մեծ իրարանցում է առաջացրել գլխի ամենասովորական շարժումը։ Բայց մեծ քաղաքականության մեջ աննշան ժեստեր չեն լինում։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

PBS-ի հաղորդավարուհի Յամիշ Ալսինդորը Twitter-ում գրել էր, որ Բայդենը հանդիպումից առաջ գլխով է արել՝ պատասխանելով այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին։ Նմանատիպ եզրակացություն են եկել նաև մյուս լրագրողները։

Սակայն Սպիտակ տանը որոշել են պարզաբանել այս հարցը՝ հայտարարելով, որ դահլիճում, որտեղ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, քաոսային հրմշտոց է եղել, լրագրողները փորձել են մեկը մյուսից ավելի բարձր գոռալ, և Բայդենը «միանգամայն ակնհայտորեն» որևէ կոնկրետ հարցի չի պատասխանել, այլ պարզապես գլխով է արել՝ ի նշան այն բանի, որ ընդունում է մամուլին ընդհանրապես:

«Ընդամենը երկու օր առաջ նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Նախ ստուգիր, հետո վստահիր»»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովն առաջինը կդառնա 2018 թ․-ից ի վեր, երբ Պուտինը Հելսինկիում բանակցություններ էր վարում ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախորդի՝ Դոնալդ Թրամփի հետ:

3
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն
Գյումրու 102–րդ ռազմաբազա

Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին

68
(Թարմացված է 14:38 16.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեր զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, պետք է նաև ռուսական ներկայությունը հզորացնենք։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսի ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին։

«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա հնարավոր է և պետք է անել` հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, ակնհայտ է Թուրքիայի դերակատարության հարցը, որը բավական ինքնավստահ է գործում տարածաշրջանում։

Քոչարյանը վստահեցնում է` երբ նայում ես քարտեզին, հասկանում ես, որ միակ զսպող գործոնը կարող է Ռուսաստանը դառնալ։

Սակայն, ըստ նրա, դրան զուգահեռ, պետք է մեր կշիռը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այսինքն` որպեսզի ոչ թե կողքից ինչ–որ բան ասող լինենք, այլ մեր խոսքն էլ ծանրակշիռ լինի։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

68
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Քոչարյան
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան