Անն Լինդե. արխիվային լուսանկար

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել. Անն Լինդեն` Հայաստանի սահմանին ստեղծված վիճակի մասին

180
(Թարմացված է 00:50 28.05.2021)
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին նա գրառում է արել Twitter–ի իր էջում։

«Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»,–գրել է Լինդեն:

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

180
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ, Անն Լինդե
Ըստ թեմայի
ՀՀ–ն չի հանդուրժի Ադրբեջանի սադրիչ գործելաոճը. Պապիկյանը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին
Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանին տիրող իրավիճակը
Արցախի արտգործնախարարը նամակ է հղել ԵԱՀԿ–ին
Դատարան

Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները

118
Բաքուն հայ գերիներին մեղադրում է Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ գործողություններ կատարելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Բաքվի դատարանն այսօր սկսել է 13 հայ գերիների գործով լսումները, նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ամբաստանյալների աթոռին նստած են Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:

Բաքուն հայ գերիներին մեղադրում է, որ 2020թ.նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից հետո «ապօրինի և գաղտնի մուտք գործելով ադրբեջանական տարածք` Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ հանցավոր գործողություններ են կատարել»:

Հետաքննությունը հաստատում է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը իբր ապօրինաբար հատել են «Ադրբեջանի պետական սահմանը», հարձակումներ են կատարել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց վրա, կազմակերպել են պայթյուններ, հրդեհներ և ահաբեկչական այլ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով խոսել է Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ

118
թեգերը:
գերի, հայ, Դատարան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

238
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

238
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին
Գագիկ Ծառուկյանը, Արման Աբովյանն ու Միքայել Մելքումյանը

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

0
(Թարմացված է 15:03 21.06.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Արման Աբովյանի խոսքով` խորհրդարան ԲՀԿ–ի չանցնելու հետ համակերպվել–չհամակերպվելու խնդիր ընդհանրապես չկա, քանզի իրենք երբեք մանդատակռիվ չեն արել, և մանդատը բնավ չի կարող հանդիսանալ պարտադիր պայման հայրենիքին ծառայելու համար։

«Չարաչար սխալվում են քաղաքագետները կամ այն մարդիկ, որոնք կարծում են, որ ԲՀԿ–ն այնքան էլ հակված չէր խորհրդարան անցնել ընտրարշավի փուլից սկսած։ Մենք առավել քան ակտիվ քարոզարշավ էինք իրականացնում, սակայն միտումնավոր չմտանք ատելության ու լարվածության գեներացման դաշտ»,– նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԲՀԿ–ն չանցավ խորհրդարան, Աբովյանն ընդգծեց, որ պատճառը ռադիկալիզացիան էր, ինչին միշտ իրենք եղել են դեմ, սակայն այս ընտրություններում հաղթեց հենց այդ երևույթը։ Ըստ նրա` ԲՀԿ–ն շարունակելու է կուսակցական գործունեությունը, պետականամետ ու հայապահպան գործունեությունը, և այդ առումով նախագծերում ոչ մի էական փոփոխություն չկա։

Աբովյանի կարծիքով` երբ ընտրախախտումների հետ կապված պատկերն ավելի հստակ կլինի, այդժամ ԲՀԿ–ի քաղխորհուրդը կհավաքվի ու կտա գնահատական կայացած ընտրությունների վերաբերյալ։    

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

0
թեգերը:
Արման Աբովյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան
«Բարգավաճ Հայաստանը» միանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը
Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին