Ոտքեր

Ո՞ր հատկանիշներն են հուշում թրոմբի առկայության մասին

117
(Թարմացված է 13:41 27.05.2021)
Հաճախ հենց թրոմբներն են հանգեցնում մարդու ակնթարթային և անսպասելի մահվան։ Արյդո՞ք թրոմբի մասին իմանալու ու համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում մահվանից խուսափելու հնարավորություն կա։

Կան մի շարք նշաններ, որոնք հուշում են թրոմբի առկայության մասին։ Express պարբերականը, հղում անելով Եվրոպական դեղերի գործակալությանը, գրում է, որ դրանք են՝ կրծքավանդակի ցավերը, ոտքի ուռուցքի զարգացումը, անհավասար շնչառությունը, որովայնի մշտական ցավը, տարբեր նյարդաբանական ախտանիշների առաջացումը, այդ թվում՝ մշտական ուժեղ գլխացավերը, տեսողության խնդիրները, մաշկի տակ փոքրիկ արյան բծերի առաջացումը:

«Ցածր մակարդակում բացահայտելով թրոմբների ու թրոմբոցիտների նշանները, ժամանակին դրանք բուժելով` բուժաշխատողները կարող են օգնել մարդկանց խուսափել բարդություններից», — նշում է Express-ը:

Թրոմբները կարող են առաջանալ նաև երակների ներսում։ Սա կոչվում է թրոմբոզ։ Ամենից հաճախ այն հարվածում է ոտքերին, հատկապես, եթե նստակյաց ապրելակերպ եք վարում: Բայց ռիսկի գոտում կարող է հայտնվել մարմնի ցանկացած մաս։

Եթե թրոմբը պոկվի ու արյան ընդհանուր հոսքի մեջ ընկնի, այն կարող է խցանում առաջացնել սրտի, ուղեղի կամ թոքերի անոթներում։ Դա մահացու վտանգավոր իրավիճակ է, որը կարող է հանգեցնել սրտի կամ գլխուղեղի կաթվածի, կամ բերի թոքերի աշխատանքի դադարի։

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնների տվյալներով` թրոմբները մարդկանց մոտավորապես կեսի մոտ գրեթե ոչ մի կերպ իրենց չեն «դրսևորում»: Սակայն թրոմբոզի վերոնշյալ նշաններին ամերիկացիներն ավելացնում են ևս մի քանի ախտանիշներ՝ ոտքերի կծկում, ձեռքերի կամ ոտքերի այտուցվածություն, մաշկի գույնի փոփոխություն, մաշկի ջերմաստիճանի փոփոխություն, անպատճառ սրտխառնոց կամ փսխում։

Բժիշկն ասել է` ինչու է տաք ըմպելիքը վտանգավոր

Ամերիկյան կենտրոնը հայտնում է, որ թրոմբոզից ազատված 10 մարդկանցից 3-ի մոտ 10 տարվա ընթացքում կրկին թրոմբոզ է առաջանում:

117
թեգերը:
թրոմբ, ոտքեր, հիվանդություն, բժիշկ
Ըստ թեմայի
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
Անն Լինդ

Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին

39
(Թարմացված է 10:50 13.06.2021)
ԵԱՀԿ ղեկավարը վստահ է, որ հայ ռազմագերիների վերադարձն ականապատ դաշտերի քարտեզի դիմաց թույլ կտա անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել բանակցությունները շարունակելու համար:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ ԵԱՀԿ ղեկավարը գրառում է արել Twitter-ում՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին։

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել», - գրել է Լինդեն:

Նրա խոսքով՝ վստահության ամրապնդման այս միջոցները կօգնեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

39
թեգերը:
Արցախ, Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Անն Լինդե, ԵԱՀԿ
Ըստ թեմայի
Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան
Եթե Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան
Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ
Ձուկ

Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը

105
(Թարմացված է 23:47 12.06.2021)
Հետաքրքիր եզրակացությունների են եկել ամերիկացի գիտնականները`վերլուծելով գրեթե 3000 բուժաշխատողների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Առավելապես բուսական կերակուրներից և ձկից բաղկացած սնունդը, ըստ ամերիկացի գիտականների եզրակացության, օգնում է նվազեցնել COVID-19 վարակի ծանր զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է  BMJ Nutrition, Prevention & Health ամսագրիը։

Հետազոտողները վերլուծել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում աշխատող 2884 COVID-19 բժիշկների և բուժքույրերի տվյալները: Նրանք առցանց հարցում են անցկացրել 2020 թ․-ի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում բուժաշխատողները նշել են նախորդ տարվա ընթացքում տարբեր սննդամթերքի օգտագործման հաճախականությունը:

Սննդակարգերը դասակարգել են ըստ խմբերի․բուսական (ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ, ընկուզեղեն և ավելի քիչ թռչնամիս, կարմիր և վերամշակված միս), ձկով և ծովամթերքով, ինչպես նաև ցածր ածխաջրային և բարձր սպիտակուցային։

Հարցվածներից 568-ը հայտարարել են, որ COVID-19-ի վարակին համապատասխան ախտանշաններ են ունեցել, կամ քսուքի թեստի դրական պատասխան։ Հարցվածներից 2316-ը հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակի որևէ ախտանշան կամ կասկած չեն ունեցել։

568 դեպքից 138-ում COVID-19-ի չափավոր կամ ծանր ընթացք է եղել, մյուս դեպքերում ախտանշանները թեթև են եղել։

Հաշվի առնելով որոշ չափորոշիչներ, այդ թվում՝ տարիք, ազգային պատկանելություն, բժշկական մասնագիտացում և կենսակերպ (ծխելը, ֆիզիկական ակտիվությունը), գիտնականները պարզել են, որ այն կամավորների մոտ, որոնք բուսական սննդակարգ են պահպանել և նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձուկ և ծովամթերք են օգտագործել, վարակի ծանր ընթացքի հավանականությունը նվազել է համապատասխանաբար 73 և 59 տոկոսով։

Մարդը կարող է բնածին դիմադրողականություն ունենալ COVID-ի նկատմամբ․ բժիշկ

Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ բուսական սնունդը հարուստ է սննդարար, հատկապես՝ ֆիտոքիմիական նյութերով (պոլիֆենոլներ, կարոտինոիդներ), վիտամիններով և հանքանյութերով, որոնք կարևոր են առողջ իմունային համակարգի համար: Ծովամթերքը, իր հերթին, վիտամին D-ի և Օմեգա-3 ճարպաթթուների կարևոր աղբյուր է, որոնք հյուսվածքներն ու օրգանները փրկում են բորբոքումից:

105
թեգերը:
սնունդ, կորոնավիրուս, բժիշկ
Ըստ թեմայի
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին
Գերիների վերադարձ․ արխիվային լուսանկար

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

28
(Թարմացված է 15:24 13.06.2021)
Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

28
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները
Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին